Ախտորոշում
Ճառագայթմանը վերաբերող անհանգստացնող հարցեր բժշկության մեջ և կենցաղում. ultraimaging.am

Ցանկացած տեսակի ճառագայթմանն ընդունված է զգուշությամբ վերաբերվել: ՈՒՁՀ-ն և վայ-ֆայը, միկրոալիքային վառարանը և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան վտանգավոր են թվում: Մենք որոշեցինք բացատրել, թե ինչու բժշկական սարքավորումների ճառագայթումն ու այլ տեսակի ճառագայթումներն այնքան էլ վտանգավոր չեն:
Ես անցել եմ ռենտգեն հետազոտություն, իսկ մեկ ամիս անց նշանակվել է համակարգչային տոմոգրաֆիա. այդպես կարելի՞ է
Այո՛, եթե այդ հետազոտության պոտենցիալ օգուտներն ավելի շատ են քան հնարավոր վնասները: Դա պետք է բժիշկը գնահատի: Որոշումը նաև պայմանավորված է տարիքով, սեռով, իրականացման ցուցումներով և նրանով, թե հատկապես ո՞ր հյուսվածքներն են արդեն ենթարկվել ճառագայթման (տարբեր հյուսվածքներ տարբեր ընկալունակություն ունեն): Երբեմն ավելի լավ է ևս մեկ հետազոտություն կատարել , սակայն ախտորոշել լուրջ հիվանդությունը և հիվանդին փրկել մեծ խնդիրներից:
Ես հիմա անցնում եմ ճառագայթային բուժում, արդյո՞ք ես ռադիոակտիվ եմ և վտանգավոր շրջապատի համար
Եթե դա ճառագայթային բուժման այն տեսակն է, երբ ճառագայթում են հատուկ սարքավորման օգնությամբ, ապա ռադիոակտիվ չեք: Այդ ժամանակ մարմնում չկա ճառագայթման աղբյուր: Համակարգչային տոմոգրաֆիայից և ռենտգենոգրաֆիայից հետո նույնպես անվտանգ եք շրջապատի համար: Սակայն, եթե դա բրախիթերապիա է (երբ ուռուցքի ոչնչացման համար մարմնի մեջ ներմուծվում են ռադիոակտիվ տարրեր), Դուք, իսկապես, դառնում եք ճառագայթման աղբյուր, թեև իրականում բավականին թույլ: Ամեն դեպքում, սկզբնական շրջանում ցանկալի է չշփվել երեխաների և հղիների հետ, նրանք բոլորից շատ են ճառագայթման համար խոցելի:
ՈՒՁՀ-ն հղիության ժամանակ վնասակա՞ր է
Ո՛չ: Ուլտրաձայնը չի պատկանում իոնացնող ճառագայթմանը, որը վնասում է ԴՆԹ-ն, և կան հսկայական ծավալով տվյալներ, որոնք վկայում են, որ որևէ բացասական ազդեցություն կնոջ և երեխայի վրա այն չի թողնում: Ամեն դեպքում, ՈւՁՀ-ն ցանկալի է կատարել միայն այն դեպքերում, երբ այն նշանակել է բժիշկը: Նույնը վերաբերում է նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիային, այն իրենից ներկայացնում է էլեկտրոմագնիսական ռադիոալիքներ, որոնք իոնացնող ճառագայթմանը չեն պատկանում, և հետազոտողները որևէ վնասակար հատկություն չեն հայտնաբերել: Թեև ուսումնասիրվել են միայն այն դեպքերը, երբ տոմոգրաֆի մագնիսական դաշտն ամենամեծը չի եղել:
Ես հղի եմ, և ինձ ռենտգեն հետազոտություն է նշանակվել, միգուցե` չարժե՞
Դա պայմանավորված է տվյալ իրավիճակով. յուրաքանչյուր դեպքի համար մոտեցումն անհատական է: Բժիշկն է որոշում կայացնում. ո՞րն է գերադասելի` ռենգեն հետազոտությու՞նը, թե՞ դրանից հրաժարվելը: Հղիության դեպքում որովայնի շրջանի ճառագայթումը կարելի է նվազեցնել, օրինակ, ռենտգեն հետազոտությունն իրականացնելով մեջքի կողմից: Գլխի, պարանոցի, կրծքավանդակի և վերջույթների ռենտգենոգրաֆիան առանձնապես չի վնասում պտղին, հատկապես, եթե կիրառվում է կապարե գոգնոց: Մարմնի տարբեր մասերի համակարգչային տոմոգրաֆիան նույնպես հարաբերականորեն անվնաս է, եթե ծածկեն որովայնը: Բացի այդ, համակարգչային տոմոգրաֆիան կարելի է իրականացնել փոքր-ինչ ցածր որակով՝ ճառագայթային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով:
0,05 Գր (5 Ռադ) չափաբաժնով կլանված ճառագայթումը հղի կանանց համար չի կարող անհանգստության պատճառ լինել, և ընդհանրապես, հետազոտությունների մեծ մասը չի անցնում այդ սահմանները: Մինչև 14 օրական հղիության ժամանակ 0.1 Գր (10 Ռադ) կամ ավելի չափաբաժնով ճառագայթումը կամ բերում է սաղմի «ներծծման», կամ ոչ մի կերպ չի անդրադառնում: Մեծ ժամկետներում այսպիսի ճառագայթումը մեծացնում է պտղի զարգացման դանդաղեցման, բնածին արատների զարգացման, սահմանափակ մտավոր հնարավորությունների ռիսկերը: Սակայն 20-25 շաբաթականից հետո ճառագայթումը հարաբերականորեն անվտանգ է:
Անհրաժե՞շտ է, արդյոք, մամոգրաֆիան, չէ՞ որ այն ինքնին կարող է քաղցկեղ առաջացնել
Եթե այն իրականացնելու համար կան ցուցումներ, ուրեմն անհրաժեշտ է: Մամոգրաֆիայի ժամանակ (կրծքագեղձերի ռենտգենաբանական հետազոտություն) կինը ստանում է ճառագայթման ոչ մեծ չափաբաժին, սակայն այս եղանակով հնարավոր է կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերել վաղ շրջանում, ինչն, ամենայն հավանականությամբ, կփրկի կնոջ կյանքը: Այդ պատճառով ներկայում խորհուրդ է տրվում 50 տարեկանն անց կանանց տարեկան երկու անգամ մամոգրաֆիա անցնել: Սակայն BRCA1/BRCA2 գեների մուտացիայով կանանց մոտ տարիքի հետ ամենամյա մամոգրաֆիան, ըստ երևույթին, մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Սակայն այս մասին դեռևս չենք կարող վստահաբար խոսել:
Ես հաճախ եմ ինքնաթիռով թռչում, դա կարո՞ղ է վտանգավոր լինել` ճառագայթման առումով
Այո՛, հնարավոր է: Բարձրության վրա մենք ենթարկվում ենք մեծ տիեզերական իոնացնող ճառագայթման, քան երկրի վրա: Հաճախ ինքնաթիռով թռչող մարդկանց կարելի է հավասարեցնել անձնակազմի անդամների հետ, իսկ նրանց մոտ հաճախ է առաջանում մելանոմա (մաշկի ագրեսիվ քաղցկեղ), կրծքագեղձի քաղցկեղ, կանանց մոտ հաճախ լինում են վիժումներ: Ճառագայթային պաշտպանության միջազգային հանձնաժողովը համարում է, որ մի շարք մասնագիտությունների համար ճառագայթման թույլատրելի առավելագույն չափաբաժինը կազմում է տարեկան 20 մԶվ: Եվրախորհրդում սահմանափակումներն առավել խիստ են՝ տարեկան 6 մԶվ: Համեմատության համար նշենք, որ տրանսանտլանյան թռիչքը 0.08 մԶվ է: Օդանավակայաններում սքաներներից ստացված ճառագայթման չափաբաժինը մոտավորապես կազմում է այնքան, որքան մենք ստանում ենք՝ գտնվելով 3-9 ր երկրի վրա, այնպես որ, կարելի է այդ ծանրաբեռնվածությունը հաշվի չառնել:
Կարելի՞ է հեռախոսը դնել բարձի մոտ
Առայժմ հստակ պատասխան չկա (տվյալները չեն բավականացնում), սակայն, բջջային հեռախոսների և ուռուցքային հիվանդությունների միջև կապը, ինչպես սովորաբար վախեցնում են ԶԼՄ-ները, այնուհանդերձ, բացակայում է: Հեռախոսներից արտադրվում է ոչ իոնացնող ճառագայթում, որի ազդեցությունը մարդու վրա 100 տոկոսով ուսումնասիրված չէ: Սակայն այժմ, ինչպես հաղոդում են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները, բջջային հեռախոսներից հրաժարվելու պատճառներ չկան:
Իսկ վայ-ֆայը վտանգավո՞ր է
Ո՛չ: Սա ռադիոհաճախականության ճառագայթում է, իսկ երթուղղիչի մոտ այն զգալիորեն ավելի թույլ է, քան բջջային հեռախոսի մոտ: Սակայն կան, այսպես կոչված, էլեկտրամագնիսական գերզգայուն մարդիկ («ալերգիա վայ-ֆայից»). նրանց մոտ վայ-ֆայի միացումից հետո առաջանում են բազմաբնույթ ախտանիշներ՝ գլխացավեր, մկանային ցավեր, հոգնածություն, անքնություն, ցանավորում, սրտխառնոց և այլն: Ավելի ուշ հետազոտությունները ցույց տվեցին, որ նրանք վատ են զգում նաև այն ժամանակ, երբ իրականում ոչինչ միացված չէ:
Կարելի՞ է սնունդը պատրաստել միկրոալիքային վառարանում, այն վտանգավոր չէ՞
Ո՛չ, վտանգավոր չէ: Միկրոալիքային վառարանն աշխատում է էլեկտրամագնիսական ճառագայթման շնորհիվ: Այս ալիքները, լավ պաշտպանության շնորհիվ, գործնականում վառարանի սահմաններից դուրս չեն գալիս: Էլեկտրամագնիսական ալիքները կարող են այրվածք առաջացնել, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ միացված միկրոալիքային վառարանի դուռը վնասված լինի կամ` բացված:
Սերգեյ Մորոզով
Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի բժշկական ճառագայթաբանության գիտագործնական կենտրոնի տնօրեն


Կարդացեք նաև

Օնկոմարկերները սպիտակուցներ են, որոնք օրգանիզմում միշտ ինչ-որ չափով արտադրվում են: Նրանց քանակությունն ավելանում է ուռուցքների և բորբոքային գործընթացների դեպքում, երբ սկսում են արտադրվել նաև ուռուցքային կամ բորբոքված...



Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...



Սպիտակուցի քանակն արյան մեջ սպիտակուցային փոխանակության կարևոր ցուցանիշ է: Եթե սպիտակուցի քանակը բարձր է, անհրաժեշտ են համակարգային հետազոտություններ...



Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:
Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...



Չարորակ ուռուցքների դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակներից է ուռուցքի նշանների վաղ հայտնաբերումը, ինչն առավել արդիական է բերանի խոռոչի քաղցկեղի դեպքում...



Ե՞րբ հետազոտել կրծքագեղձը, ահհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե՞ բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության...



Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...





Արյան ընդհանուր հետազոտման ցուցանիշներից են՝ հեմոգլոբինը, էրիթրոցիտները, լեյկոցիտները, թրոմբոցիտները: Կենսաքիմիական հետազոտության ցուցանիշներից են՝ գլյուկոզան, ընդհանուր սպիտակուցը...



Որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունն (ՈՒՁՀ) իրականացվում է քաղցած, նախքան հետազոտությունը 3 օր սննդակարգից բացառել հում բանջարեղենը, մրգերը, կաթը, սև հացը...



Գանգուղեղային վնասվածք (ՄՌՏ իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիայից (ՀՏ) հետո), ուղեղի արյան շրջանառության իշեմիկ կամ հեմոռագիկ բնույթի սուր խանգարում (ՄՌՏ իրականացվում է ՀՏ-ից հետո)...



Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...



Հիպերպրոտեինեմիան արյան մեջ սպիտակուցի քանակի բարձրացումն է, որը ենթադրում է որևէ հիվանդության արտահայտություն...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն