Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Ինչու են բոլորն այդպես վախենում ռենտգեն և ՈՒՁ հետազոտություններից. ultraimaging.am

Ինչու են բոլորն այդպես վախենում ռենտգեն և ՈՒՁ հետազոտություններից. ultraimaging.am

Հետազոտության բոլոր այն եղանակները, որոնց ընթացքում այս կամ այն կերպ ճառագայթվում է հետազոտվողը, մենք շատ վտանգավոր ենք համարում: Սակայն իրականում նրանք շատ տարբեր են:

Համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) ընթացքում մարդն, իսկապես, ճառագայթվում է:

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) որևէ կապ չունի ճառագայթման հետ: ՄՌՏ-ի և ՈՒՁՀ-ի ժամանակ կիրառվում է ոչ իոնացնող ճառագայթում, որն իրենից ներկայացնում է ոչ մեծ էներգիայով ալիքներ և որոնք չեն կարող վնասել ԴՆԹ-ն, սակայն կարող են, օրինակ, տաքացնել հյուսվածքները:

Ռենտգենոգրաֆիան, ինչպես և ՀՏ-ն, հիմնված է իոնացնող ճառագայթման վրա, այսինքն, այն կարող է ատոմներից պոկել էլեկտրոններ (այսպիսով, առաջացնելով իոններ) և նպաստել ԴՆԹ-ում մուտացիաների առաջացմանը: Մեծ չափաբաժիններով ճառագայթումը կարող է մեծացնել ուռուցքային հիվանդությունների առաջացման ռիսկը:

Սակայն ասել, որ ՀՏ-ն և ռենտգենոգրաֆիան  այդպիսի ազդեցություն ունեն, չի կարելի. գիտնականները իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցության մասին նման եզրակացության հանգել են հիմնականում խոշոր աղետների հետևանքների պատճառով (օրինակ, Հերոսիմայում ատոմային ռումբի պայթյունի և Չերնոբիլի վթարի ժամանակ):  Այնպես որ, մենք չենք կարող վստահաբար ՀՏ-ի և ռենտգենոգրաֆիայի վնասի մասին խոսել, այնուամենայնիվ այս դեպքում ճառագայթման չափաբաժինը բավականին փոքր է: Հնարավոր է նույնիսկ այս մեթոդները ոչ մի կերպ չեն վնասում առողջությանը կամ վնասում են, սակայն ոչ այնքան ուժեղ, որքան ընդունված է համարել:

Այս խառնաշփոթին ավելանում է նաև այն, որ բժիշկները հաճախ բացարձակապես անիմաստ հետազոտություններ են նշանակում, մարդը կարող է անտեղի ճառագայթման մեծ չափաբաժին ստանալ, և այդ պատճառով նրան թույլ չտան անցնել այլ՝ իսկապես կարևոր հետազոտություն: Օրինակ, գոտկային շրջանում ցավերի դեպքում ախտորոշման ճառագայթային եղանակներն անհրաժեշտ են  միայն  5%  դեպքերում:  Մոտավորապես 95% հիվանդների մոտ ցավի պատճառն  այնքան էլ կարևոր չէ , քանի որ բուժումը միևնույնն է լինելու: Այնուամենայնիվ, հաճախ մեջքի մկանային ցավերի ժամանակ նշանակվում է ՄՌՏ, իսկ միգրենի ժամանակ՝ անոթների ՈՒՁՀ և այլն:

Սկզբնաղբյուր. ultraimaging.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ