Ախտորոշում
Երիկամների կիստա. ո՞ր մարտավարությունն է նախընտրելի. ultraimaging.am
Մարդու օրգանիզմում հայտնաբերվող բոլոր կիստաներից երիկամների կիստան, թերևս, ամենահաճախն է հանդիպում: Դրանք կլոր են, սահմանազատված են բարակ շարակցահյուսվածքային պատիճով և լցված են թափանցիկ դեղնավուն պարունակությամբ: Առաջացած երիկամի կիստան չի ներծծվում և չի անհետանում ինքնուրույն:
Կիստաների ծագման պատճառներն առայսօր անհայտ են, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, նրանց առաջացումն ուղեկցվում է միզասեռական համակարգի քրոնիկ բորբոքային ախտահարումներով, պիելոնեֆրիտով, մեզի արտահոսքի խանգարմամբ: Բացի այդ, հանդիպում են նաև հիվանդության բնածին ձևերը՝ պոլիկիստոզ (երիկամների բազմաթիվ կիստաներ), երբ հիվանդությունը միաժամանակ ախտահարում է երկու երիկամները: Այն հավասարաչափ հաճախ հանդիպում է տղամարդկանց և կանանց մոտ:
70% դեպքերում երիկամի կիստան որևէ կերպ չի դրսևորվում, հատկապես ոչ մեծ չափերի դեպքում: Կարող են դիտվել ոչ սպեցիֆիկ ախտանիշներ՝ բութ ցավ գոտկային շրջանում, որովայնի առաջնային պատին շոշափվում է ուռուցքանման գոյացություն: Երբեմն ցավը կարող է ճառագայթել դեպի սեռական օրգաններ: Երիկամի կիստայի՝ միզասեռական համակարգի ուղեկցող հիվանդություններով պայմանավորված ախտանիշներն են սպիտակուցի (պրոտեինուրիա) կամ լեյկոցիտների (պիուրիա) առկայությունը մեզում, միզասեռական օրգանների կրկնվող վարակիչ հիվանդությունները, հաճախակի միզարձակման պահանջը և մեզի միանվագ ծավալի կրճատումը:
Շատ հաճախ երիկամների կիստաները պատահաբար են հայտնաբերվում` ուլտրձայնային հետազոտության ժամանակ, երբ հիվանդն անցնում է կանխարգելիչ հետազոտություն կամ բժշկի է դիմում որևէ այլ ախտաբանության կապակցությամբ:
Ըստ վիճակագրության, 50 տարեկանն անց բնակչության կեսի մոտ ՈւՁՀ հետազոտության ժամանակ երիկամներում կարող են հայտնաբերվել կիստոզային գոյացություններ: Դեպքերի մեծամասնությունում հայտնաբերվում են միայնակ և մանր կիստաներ, որոնք, որպես կանոն, առողջության համար խնդիր չեն ստեղծում: Նման դեպքերում առաջանում է օրինաչափ հարց՝ ինչպիսի՞ մարտավարություն ընտրել: Մասնագետների մեծամասնության կարծիքով գոյացության 5 սմ-ը չգերազանցող չափերի դեպքում և օրգանի արյունամատակարարման ու մեզի արտահոսքի խանգարման բացակայության պարագայում կիստան չարժե հեռացնել: Լիովին հիմնավորված է բժիշկ-երիկամաբանի կամ բժիշկ-ուրոլոգի կողմից հսկողությունը և ամենամյա ուլտրաձայնային մոնիտորինգը:
Ինչո՞վ է վտանգավոր երիկամի կիստան
Նրա հետևանքները, անկախ առաջացման պատճառներից և մեխանիզմներից, նույնն են. հիդրոնեֆրոզ (երբ մեծացող կիստան ճնշում է առողջ երիկամային հյուսվածքը), թարախակալում՝ երիկամի աբցեսի առաջացմամբ, երիկամային անբավարարություն: Բուժում պահանջվում է, եթե վատանում է պացիենտի ինքնազգացողությունը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, զարկերակային ճնշումը, փոխվում են արյան և մեզի հետազոտության ցուցանիշները: Կիստան հեռացման ենթակա է, եթե առկա է ցավ և ճնշում է երիկամը կամ հարևան օրգանները՝ խախտելով նրանց նորմալ գործունեությունը: Վիրահատությունից առաջ բժիշկը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են գոյացության չափերը և տեղակայումը, որոնք պարզելու համար կարող են պահանջվել լրացուցիչ հետազոտություններ (համակարգչային տոմոգրաֆիա, արտազատական (էքսկրետոր) ուրոգրաֆիա):
Անհետաձգելի իրավիճակներում, օրինակ, մեզի արտահոսքի սուր խանգարման դեպքում, իրականացվում է կիստայի պարունակության պունկցիա՝ ուլտրաձայնային հետազոտության հսկողությամբ: Այդպիսի մոտեցումն, իհարկե, հիվանդությունն արմատապես չի բուժում, այլ օգնում է արագ վերացնել առաջացած բարդությունը: Միաժամանակ, ժամանակակից բժշկական տեխնոլոգիաները թույլ են տալիս առանց ցավի և ընդմիշտ ազատվել երիկամի կիստայից՝ բաց կամ էնդոսկոպիկ միջամտության օգնությամբ:
Վիրահատական բուժման ցուցում է նաև երիկամի կիստայի մեծ չափերը (նույնիսկ ախտանիշների բացակայության դեպքում) , քանի որ դրա ինքնաբուխ պատռվելը կարող է առաջացնել վտանգավոր ներքին արյունահոսություն: Բուժման ընթացքում սննդակարգ է նշանակվում, որը ենթադրում է սպիտակուցի և կերակրի աղի սահմանափակում: Ընդհանուր առմամբ, բուժման եղանակն ընտրվում է բժշկի կողմից անհատականորեն՝ հաշվի առնելով գոյացության տեղակայումը, չափը և տեսակը:
Հիշե՛ք. գոտկային շրջանում նույնիսկ աննշան բութ ցավի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և հետազոտվել:
Վլադիմիր Խրիշչանովիչ, բ.գ.դ.
22.12.2016 Կարդացեք նաև
21.03.2024 Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/includes/include_view_article_list.php(50): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/includes/include_article_same.php(14): view_article_list() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(121): require_once('/home/med-pract...') #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ