Ախտորոշում
Փոքր կոնքի ՄՌՏ-ն` մի շարք խնդիրների լավագույն լուծում. ultraimaging.am
Որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) այսօր համարվում է ժամանակակից ախտորոշման ամենաօգտակար և անհրաժեշտ եղանակներից մեկը: Այն հարկ է իրականացնել փոքր կոնքի շրջանում ցանկացած բնույթի ցավի կամ անհարմարության առաջացման դեպքում, ինչը կօգնի խուսափել բարդություններից, կնպաստի արդյունավետ բուժմանը, ընդ որում, փոքր կոնքի ՄՌՏ-ի գինն այնքան մեծ չէ, որքան նրա իրականացումից ստացված օգուտը:
Որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների ՄՌՏ-ի համար հատուկ նախապատրաստում չի պահանջվում: Ախտորոշման ընթացքում հետազոտվողը, գտնվելով փակ սարքավորման տարածքում, չպետք է շարժվի, քանի որ նույնիսկ ամենափոքր տեղաշարժը կարող է նվազեցնել արդյունքի հավաստիությունը:
ՄՌՏ իրականացման հակացուցումներն են` հղիությունը, կրծքով կերակրումը, երիկամային անբավարարությունը: Խորհուրդ չի տրվում ՄՌՏ իրականացնել մարմնում մետաղական տարրեր իմպլանտացված հիվանդներին (ոսկրային իմպլանտանտներ, ականների բեկորներ և այլն), քանի որ սքաների ստեղծած մագնիսական դաշտը կարող է վնաս պատճառել, իսկ ստացված պատկերը կլինի վատորակ` դաշտի աղավաղման պատճառով:
Փոքր կոնքի օրգանների ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս օրգաններում գոյացություններ հայտնաբերել դեռևս նրանց վաղ փուլում, ինչպես նաև կանխատեսել նրանց առաջացումը: Սովորաբար, կանանց մոտ
ՄՌՏ հետազոտության են ենթարկում հետևյալ օրգանները.
- միզապարկ,
- հեշտոց,
- արգանդ, հետարգանդային տարածություն:
Կանանց մոտ հարկ է ՄՌՏ հետազոտություն իրականացնել հետևյալ ախտանիշների դեպքում.
- ցավեր որովայնի ստորին հատվածում, գոտկային շրջանում,
- դաշտանային արտահայտված ցավեր,
- դաշտանային ցիկլի խանգարումներ,
- արյունային արտադրություն:

Տղամարդկանց մոտ հարկ է ՄՌՏ հետազոտություն իրականացնել հետևյալ ախտանիշների դեպքում.
- միզարձակման հետ կապված խնդիրներ (ցավեր, հապաղում),
- ցավեր որովայնի ստորին հատվածում, ինչպես նաև` աճուկում,
- էրեկտիլ դիսֆունկցիա (սերմնաժայթքման, էրեկցիայի խանգարումներ):
Տղամարդկանց մոտ փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է շագանակագեղձի, սերմնաբշտերի, ամորձապարկի հետ կապված խնդիրների ժամանակ:
Խնդրի հայտնաբերման նպատակով կատարվում է է սերմնատար ծորանների, շագանակագեղձի, հավելումների հետազոտություն: Արդյունքում ստացվում են բարձրորակ պատկերներ, որոնք օգնում են մասնագետին լիարժեք ախտորոշում իրականացնել:
Բոլոր այս խնդիրների դեպքում գրագետ հետազոտությունը արդյունավետ բուժման գրավականն է:
22.12.2016 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ