Ախտորոշում
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է արդյունավետ այլընտրանք լինել: Արդյունքները հրապարակվեցին Chest պարբերականում:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ թոքաբորբը երեխաների մահացության առաջատար պատճառն է ամբողջ աշխարհում: ԱՀԿ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ աշխարհի բնակչության մոտավորապես երեք քառորդին ռենտգեն հետազոտությունն անհասանելի է : «Մուանտ Սինայ» կլինիկայի «Իկան» բժշկական դպրոցի անհետաձգելի բժշկության և մանկաբուժության դոցենտ, բժիշկ Ջիմ Ցզուն նշեց, որ պետք է շատ ժամանակ անցնի, մինչև դյուրակիր ՈՒՁՀ սարքը կարողանա վերացնել այդ անհավասարությունը:
Թոքաբորբի ժամանակ թոքերը լցվում են թարախով և ուլտրաձայնը կարող է կիրառվել այդ հեղուկի որոնման նպատակով: ՈՒՁՀ սարքը շարժական է, մատչելի, չի ճառագայթում և կարող է հայտնաբերել թոքաբորբի ոչ մեծ օջախներ, որոնք կրծքավանդակի ռենտգենագրությամբ հնարավոր չէ հայտնաբերել: Ցզուն և նրա գործընկերները որոշեցին վերահսկվող հետազոտություն իրականացնել մանկաբուժական բաժանմունքում և համեմատել նորածնից մինչև 21 տարեկան 191 երեխայի թոքերի ՈՒՁՀ և կրծքավանդակի ռենտգենագրության տվյալները: Հիվանդները պատահականության սկզբունքով հայտնվեցին մի խմբում, որին կատարվեց թոքերի ուլտրաձայնային հետազոտություն (եթե բժշկին անհրաժեշտ էր լրացուցիչ տեղեկատվություն, իրականացվում էր նաև կրծքավանդակի ռենտգենագրություն) կամ` ստուգողական խմբում, որի անդամներն անցան կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն՝ հաջորդող թոքերի ՈՒՁՀ-ով: Հետազոտողները հայտնաբերեցին, որ այն խմբի համար, որի անդամներն առաջին հերթին անցել էին թոքերի ՈՒՁՀ, կրծքավանդակի ռենտգենագրագրության իրականացման անհրաժեշտությունը 38,8 %-ով ցածր էր: Այս խմբում չկային նաև թոքաբորբի բաց թողնված դեպքեր կամ որևէ կողմնակի ազդեցություն: ՈՒՁՀ-ն հետազոտության այլ եղանակների համեմատ նաև զգալիորեն մատչելի է: Կրծքավանդակի ռենտգենագրության իրականացման հաճախության նվազումը բերում է ընդհանուր ծախսերի տնտեսման և կրճատում է բաժանմունքում հիվանդների գտնվելու ժամանակը:
Հետազոտողները գտնում են, որ ճշգրիտ բժշկության դարում թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը վիզուալիզացիայի իդեալական մեթոդ է այն երեխաների համար, ովքեր գտնվում են ճառագայթման հետևանքով առաջացած քաղցկեղի տեսակների ռիսկի խմբում, կամ արդեն բազմիցս անցել են ռենտգեն կամ ՀՏ հետազոտություն: Որպեսզի ՈՒՁՀ-ն դառնա երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ, Ցզուն գտնում է, որ բժշկական ուսումնական հաստատություններում ԳՁՀ-ն պետք է դասավանդվի որպես ստետոսկոպից չտարբերվող մեթոդ: Չնայած այն առավել մատչելի է, քան հետազոտության մյուս եղանակները՝ գերձայնային տեխնոլոգիաների արժեքը դեռ պետք է նվազի:


Կարդացեք նաև

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:
Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...



Արյուն
Խորհուրդ է տրվում արյունը հանձնել առավոտյան մինչև ժամը 12-ը՝ քաղցած (մոտ 12 ժամ քաղցած մնալուց հետո)...



Սպիտակուցի քանակն արյան մեջ սպիտակուցային փոխանակության կարևոր ցուցանիշ է: Եթե սպիտակուցի քանակը բարձր է, անհրաժեշտ են համակարգային հետազոտություններ...



Օնկոմարկերները սպիտակուցներ են, որոնք օրգանիզմում միշտ ինչ-որ չափով արտադրվում են: Նրանց քանակությունն ավելանում է ուռուցքների և բորբոքային գործընթացների դեպքում, երբ սկսում են արտադրվել նաև ուռուցքային կամ բորբոքված...



Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...



Սպիտակուցի քանակն արյան մեջ սպիտակուցային փոխանակության կարևոր ցուցանիշ է: Եթե սպիտակուցի քանակը բարձր է, անհրաժեշտ են համակարգային հետազոտություններ...



Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:
Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...



Չարորակ ուռուցքների դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակներից է ուռուցքի նշանների վաղ հայտնաբերումը, ինչն առավել արդիական է բերանի խոռոչի քաղցկեղի դեպքում...



Ե՞րբ հետազոտել կրծքագեղձը, ահհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե՞ բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության...



Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...





Արյան ընդհանուր հետազոտման ցուցանիշներից են՝ հեմոգլոբինը, էրիթրոցիտները, լեյկոցիտները, թրոմբոցիտները: Կենսաքիմիական հետազոտության ցուցանիշներից են՝ գլյուկոզան, ընդհանուր սպիտակուցը...



Որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունն (ՈՒՁՀ) իրականացվում է քաղցած, նախքան հետազոտությունը 3 օր սննդակարգից բացառել հում բանջարեղենը, մրգերը, կաթը, սև հացը...



Գանգուղեղային վնասվածք (ՄՌՏ իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիայից (ՀՏ) հետո), ուղեղի արյան շրջանառության իշեմիկ կամ հեմոռագիկ բնույթի սուր խանգարում (ՄՌՏ իրականացվում է ՀՏ-ից հետո)...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն