Ախտորոշում
Ողնաշարի ՄՌՏ-ն հետազոտության ճշտգրիտ և հստակ արդյունքի երաշխիք. ultraimaging.am
Ողնաշարի գործունեության հետ կապված խնդրի գրագետ ախտորոշման նպատակով մասնագետները պացիենտներին խորհուրդ են տալիս կատարել համակարչային տոմոգրաֆիա (ՀՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ): Հետազոտության այս երկու տեսակները համարվում են ամենատարածվածը և հուսալին, քանի որ նրանց իրականացման համար կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներ: Այնուամենայնիվ, ՄՌՏ-ն դիտարկվում է որպես առավել ճշգրիտ ախտորոշիչ եղանակ, որը հնարավորություն է տալիս ախտորոշել այս կամ այն հիվանդությունը վաղ շրջանում:
ՄՌՏ-ն թույլ է տալիս ախտորոշել ողնաշարի ամենատարբեր հիվանդությունները և առավել մանրամասն ցուցադրել խնդրի առանձնահատկությունները: Ողնաշարի մագնիսառեզոնանսային շերտագրության առավելություններն են.
- ախտորոշումն իրականանում է ոչ միջամտական եղանակով, ինչպես նաև, հետազոտության ընթացքում օրգանիզմի վրա իոնիզացնող ճառագայթում չի ազդում,
- ՄՌՏ հետազոտության արդյունքում բժիշկը ստանում է օրգանների և հյուսվածքների հստակ պատկերներ, որոնք գործնականում անհնար է ստանալ՝ կիրառելով այլ եղանակներ,
- շերտագրության տվյալ տեսակի օգնությամբ հնարավոր է ախտորոշել նույնիսկ ամենաբարդ հիվանդությունները, որոնք ՀՏ-ով պարզապես հնարավոր չէ հայտնաբերել,
- ողնաշարի ամենաչնչին փոփոխությունները դառնում են տեսանելի, ինչը կարևոր է, քանի որ սկսվող ախտաբանությունը կարող է հետագա լուրջ խնդիրների պատճառ դառնալ,
- ախտորոշման այս եղանակն արդիական է հետվիրահատական շրջանում, քանի որ հնարավորություն է տալիս գնահատել սպիների վիճակը:
Անհրաժեշտ է նշել, որ ՄՌՏ-ի ժամանակ կիրառվող կոնտրաստ նյութերը, դեպքերի մեծամասնությունում, ալերգեն չեն, այդ պատճառով համարվում են առողջության համար բացարձակապես անվտանգ: Այնուամենայնիվ, դժվար է կանխատեսել օրգանիզմի ռեակցիան, այդ պատճառով՝ ռիսկը բացառելու նպատակով, ցանկալի է նախապես իրականացնել ալերգաբանական թեստեր:
Նշված գործողության նախապատրաստման գործընթացում որևէ սննդակարգի կամ սննդի սահմանափակման անհրաժեշտություն չկա: Միակ բանը, որին արժե ուշադրություն դարձնել, դա պացիենտի հագուստի կամ մարմնի վրա մետաղական կամ մագնիսական առարկաները (վզնոց, օղեր, մատանիներ և այլն) բացառելն է: Որպեսզի ՄՌՏ հետազոտության արդյունքը ստացվի հստակ և առավելագույն հասկանալի, հետազոտվողը պետք է գտնվի հանգստի վիճակում, այդ պատճառով անհրաժեշտ է դրական տրամադրվել և չանհանգստանալ, չէ՞ որ հետազոտությունն անցավ է և առողջության համար` անվտանգ: ՄՌՏ ախտորոշում իրականացնում են միայն մասնագիտացված հաստատությունները, որոնք ունեն անհրաժեշտ արտոնագիր և սարքավորումներ:
02.04.2016 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ