Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Ուղեղի մոնիտորինգի շարժական համակարգ` իրական հավելվածներով. ultraimaging.am

Ուղեղի մոնիտորինգի շարժական համակարգ` իրական հավելվածներով. ultraimaging.am

Ուղեղի մոնիտորինգի առաջին շարժական համակարգը՝ աննախադեպ 64 ալիքներով, կարող է օգտակար լինել մարդկանց տարբեր իրավիճակներում: Գլխի այս հավաքածուն կարող է Պարկինսոնի հիվանդությամբ տառապողներին նախազգուշացնել սպասվելիք նոպայի մասին կամ ճանապարհին բեռնատարների քնկոտ վարորդներին նախազգուշացնել ուշադրության իջեցման մասին:

Կենսաինժեներները և մասնավոր ընկերությունների, ինչպես նաև Ջեկոբսի դպրոցի և Սան Դիեգոյում Կալիֆորնիայի համալսարանի նյարդաբանության ինստիտուտի հետաքրքրասեր գիտնականները ստեղծել են չոր էլեկտրոդներով ԷԷԳ- սաղավարտ-ականջակալ (շլեմոֆոն) հավաքածու: Էլեկտրաէնցեֆալոգրաֆիան (ԷԷԳ) գլխի մաշկին ամրացած էլեկտրոդների միջոցով ստուգում է գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը: Հավաքածուների մեծ մասում դեռևս կիրառվում են խոնավ տվիչներ՝ ազդակի առավել լավ հաղորդման նպատակով:

«Թեև նախկինում ևս մշակված են եղել սաղավարտ-ականջակալներ, սակայն սա գլխի առաջին հավաքածուն է, որն օժտված է բարձր թույլատրելիության սահմաններով և ունի 64 ալիք, ինչպես նաև համադրվում է  գիտահետազոտական դասի ԷԷԳ համակարգերի հետ»,- ասում է Թիմ Մալլենը HCB News-ում, ով հետազոտության առաջատար հեղինակն է, Սան Դիեգոյում Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ է, ինչպես նաև QUSP գլխավոր գործադիր տնօրենը: Նրա նորաստեղծ ընկերությունը մշակել է NeuroScale համակարգը, որն աշխատում է «ամպ» (cloud) հարթակի վրա հիմնված ծրագրով: Այն ապահովում է ուղեղից և մարմնի տարբեր մասերից ստացված ազդակների ակնթարթային վերլուծությունը համացանցային հավելվածի օգնությամբ: Գլխի հավաքածուից ստացված տեղեկատվությունը վերլուծվում է ծրագրային ապահովմամբ, որն օգնում է տարանջատել ուղեղային ազդակներն իրական ժամանակի ռեժիմով: Շարժական հավաքածուն հնարավորություն կտա մարդկանց կիրառել այն առօրյա կյանքում: Ապագայում նրանք հույս ունեն սմարթֆոնով աշխատող իրենց հայտնագործությունը կիրառել ուղեղի վիճակին հետևելու և նրա հնարավորությունները բարձրացնելու նպատակով:

Սկզբնաղբյուր. ultraimaging.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ