Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Բժշկական սարքավորումները պաշտպանված չեն հաքերների գրոհներից. news.am

Բժշկական սարքավորումները պաշտպանված չեն հաքերների գրոհներից. news.am

Սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ում անցկացված DerbyCon 5.0 գիտաժողովում տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետներ Սքոթ Էրվենն ու Մարք Կոլաոն պատմել են, որ եթե բուժսարքավորումները միացած են համացանցին, ապա դրանք խոցելի են դառնում  հաքերների գրոհների նկատմամբ:

Համացանցին միացնելով ծրագրային ապահովումով համակարգիչ, որը  ներկայանում էր որպես դեֆիբիլյատոր ու մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆիայի սարք, հետազոտողները հայտնաբերել են, որ ԱՄՆ տարածքում մոտավորապես 68 հազար միավոր սարքավորում խոցելի է: «Ծրագրային խայծի» կիրառման կես տարվա ընթացքում համակարգիչն արձանագրել է համակարգ մուտք գործելու մոտավորապես հազար, ու վնասակար կոդ ներդնելու 299 փորձ, հայտնում է Gizmodo պորտալը:

Ինչպես պարզաբանել են հետազոտողները՝ հիմնական խնդիրն այն է, որ ԱՄՆ հիվանդանոցներում ու կլինիկաներում բուժսարքավորումների մեծ մասն աշխատում է Windows XP-ով: Սակայն Microsoft կորպորացիան պաշտոնապես դադարեցրել է այդ ծրագրի  աջակցությունը:

Սա առաջին դեպքը չէ, երբ տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետները հայտնաբերում են բժշկական ոլորտի խոցելիությունը: Ավելի վաղ հայտնել էին, որ iOS-ի ու Android-ի համար նախատեսված բժշկական հավելվածների 30 տոկոսը չվերծանված տվյալները  փոխանցում է ինտերնետի միջոցով:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ