Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Հզոր սարքավորումներ ունենալու մրցավազք ռադիոլոգիայի ոլորտում. Արամ Քոչարյան

Հզոր սարքավորումներ ունենալու մրցավազք ռադիոլոգիայի ոլորտում. Արամ Քոչարյան

Վերջերս կայացավ Հայաստանի չորրորդ միջազգային բժշկական համագումարը: Համագումարի ընթացքում ոլորտին վերաբերող քննարկումներն ու ելույթներն իրենց կարևոր դերն ունեցան ապագայում առաջընթացի շեմը հաղթարելու համար:

 

Իսկ թե ո՞րն է ռադիոլոգիայի առաջընթացի ապահովման ուղին, ներկայացրեց ՀՀ ԱՆ ճառագայթային ախտորոշման գլխավոր մասնագետ Արամ Քոչարյանը:


–   ՀՀ ԱՆ ճառագայթային ախտորոշման գլխավոր մասնագետ նշանակվելու կապակցությամբ Մեդ-Պրակտիկ թիմը շնորհավորում է Ձեզ:


–   Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Սա իմ պարագայում մասնագիտական պարտականությունների մի նոր ոլորտ է և աշխատանքների մի մեծ շղթա: Այս կարգավիճակն ինձ պարտադրում է մտնել առավել ծանրաբեռնված և քիչ կանոնակարգված դաշտ:

 

–   Բժշկական աշխարհը վերջին շրջանում իրադարձային էր, կապված Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի հետ: Դուք «Նյարդավիրաբուժության և ռադիոլոգիայի» գիտական սեկցիայի համանախագահն էիք: Ի՞նչ հրատապ թեմաներ քննարկվեցին:

    «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն
   

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի
գիտամեթոդական կենտրոն

 


–   Ի պատիվ կազմակերպիչների, այս բժշկական համագումարն անցավ ներկայացուցչական կազմով: Այդ օրերին ելույթներով հանդես եկան տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ հեղինակավոր բժիշկներ, այլ երկրների ներկայացուցիչներ և հայաստանյան բժիշկներ: Իմ ելույթի ընթացքում ներկայացրեցի «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնի գիտական աշխատանքները: Մեր կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա եկել ենք հետևյալ եզրակացության. անհրաժեշտ է ախտորոշման ձևակերպումների մեջ նվազեցնել սուբյեկտիվությունն ու կոռուպցիոն ռիսկերը: Այս խնդիրը քննարկվել է Ռազմական բժիշկների ասոցիացիայում: Հաջորդ էտապում խնդիրը վեր է լուծվել ՀՀ Առողջապահության նախարարությունում ընդլայնված նիստի ընթացքում` ոլորտի ղեկավարության և գլխավոր մասնագետների մասնակցությամբ, Արցախից, Երևանից և Հայաստանի մարզերից ժամանած շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Ռազմա-բժշկական վարչության անձնակազմի և ԵՊԲՀ համապատասխան ամբիոնների ներկայությամբ:


Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի ժամանակ ներկայացրեցի հարցի գիտական բաղկացուցիչը: Հուսով եմ, որ հաջորդ, արդեն ավարտական փուլով լուծումը կմարմնավորվի պաշտպանության և առողջապահության նախարարների հրամաններով:

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն    

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի
գիտամեթոդական կենտրոն

 

   

–   Հայաստանում ռադիոլոգիայի ոլորտի զարգացումների ու թերացումների հետ կապված ո՞րն է Ձեր գնահատականը:

–   Ռադիոլոգիան, լինելով բժշկական ոլորտի առանձնահատուկ ծախսատար  մասնագիտական ճյուղ, կարող եմ ասել, որ մեր երկրում կայացած է: Կայացած այդ օղակը կատարելագործվելու խնդիր ունի: Այս մասնագիտության մեջ, առաջին հերթին,  կարևոր է բարձր տեխնոլոգիաներով հագեցված թանկարժեք սարքավորումների Հայաստան ներկրումն արտերկրից: Մեր երկրում այս հարցը աստիճանաբար լուծվում է՝ շնորհիվ մասնավոր և պետական բժշկական կենտրոնների, բարերաների ու գործարարների: Նկատել եմ՝ ոլորտում տեխնիկապես հզոր սարքավորումներ ունենալու մրցավազք է սկսել, այն դեպքում, երբ կա այլ մոտեցում, որն է. հզորությունը կոմպենսացնել սարքի բարձր զգայունությամբ և, հետևաբար, նվազեցնել օրգանիզմի վրա ազդեցությունը: Սակայն, դրա հետ մեկտեղ, անկախ այս երկու մոտեցումներից, անհրաժեշտ է բարձրորակ մասնագետներ ունենալու խնդիրը կարևորել, ռադիոլոգների արտերկրում վերապատրաստվելու և շարունակական կրթությամբ մասնագիտական դասընթացներին մասնակցելու ակտիվությունն ապահովել: Այդ առումով թերություն եմ նկատում:Միայն  ճշգրիտ, գերհզոր կամ գերզգայուն սարք ունենալը դեռ բավարար չէ ճիշտ ախտորոշում  ապահովելու համար: Առավել կարևոր են նմանատիպ սարքով աշխատելու ունակության մակարդակը, ոլորտի նորարարության մասին տեղեկացվածության տիրապետումը և բժշկի մասնագիտական կրթվածությունն ու պատրաստվածությունը: Գերխնդիրն է ռադիոլոգիայի ոլորտի մասնագետների իրավասությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: 

    «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն
   

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի
գիտամեթոդական կենտրոն

 

–   Եթե համեմատականություն անցկացնենք՝ Հայաստանում և արտերկրում ոլորտի զարգացումների հետ կապված, ի՞նչ եք նկատում:

–   ԱՄՆ-ի բժշկական գերիշխող կենտրոններում աշխատում են ռադիոլոգներ, ովքեր յուրաքանչյուր օրգանի համար նեղ մասնագիտական փորձագետներ են համարվում և նրանց մասնագիտական խոսքն ունի կշիռ: Եվրոպական և ռուսական դպրոցների օրինակներին հետևելով՝ կարող ենք նկատել, որ ռադիոլոգ-մասնագետներն ավելի լայն գիտելիքներ ունեն, սակայն խորությունը տուժում է: Ռադիոլոգիայի ոլորտում Հայաստանը Ռուսաստանին և Եվրոպային  զիջում է, իսկ ԱՄՆ-ի համեմատությամբ՝ ոլորտում անելիքները առավել շատ են: Չնայած, օրինակ, ինտերվենցիոն ռադիոլոգիայի որոշ բնագավառներում չենք զիջում կամ քիչ ենք զիջում համաշխարհային փորձին:

–   «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնն առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի: 

–   Պատրաստվում ենք ներկրել ՄՌՏ սարք, որը յուրահատուկ է իր հնարավորություններով և համարվում է գիտական տեխնիկա, իսկ առօրյա այցելուի համար հետազոտությունը կլինի առավել համակարգված և հարմարավետ: Բժշկական ոլորտում «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնն առաջատարներից է Հայաստանում: Դրան ապացույց` առաջին անգամ մեզ մոտ ՄՌՏ սարքով սկսում ենք իրականացնել կրծքագեղձի ախտորոշում: Մեր սկզբունքն է՝ հետևել ախտորոշման նորամուծություններին, ինչի համար մասնագիտական կրթվածությանը միտված լուրջ քայլեր ենք իրականացնում: Մեր  նպատակն է կենտրոնում հետազոտություների մակարդակը հաստատուն քայլերով մոտեցնել միջազգային չափանիշներին: Մեր մասնագիտական գործունեությամբ և կրթական մակարդակով փորձում ենք ոլորտում լինել օրինակելի: Ի դեպ, «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնն այս տարի նշում է իր 10- ամյակը:

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն

 


–   Շնորհավորում ենք նաև այդ կապակցությամբ:

–   Շնորհակալություն:

–   Լինելով ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ ՝ առաջիկայում ի՞նչ անելիքներ ունեք:

–   Կարևորում եմ Հայաստանում նոր տեխնոլոգիաների ներդրումը զուգորդել  դաշտի որոշ կանոնակարգման հետ: Փորձելու ենք ախտորոշման ձևակերպումները միջազգային դասակարգումներին համապատասխանեցնել` ձգտելով ունենալ գրագետ եզրակացություններ: Շատ հարցերում մեր ռադիոլոգների մոտեցումը ախտորոշման եզրակացություններին՝ տարբեր է, այդ առումով ընդհանրություն չկա, անգամ մեկ բուժհիմնարկի ներսում: 

 

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն

 


–   Զրույցի վերջում Ձեր ամփոփիչ խոսքն՝ ուղղված ռադիոլոգներին ու պացիենտներին:


–   Ռադիոլոգներին ուղղված խոսքս. միշտ լինել պատրաստ՝ ընկալելու ոլորտի նորությունները: Մեր ռադիոլոգները պետք է արտերկրում մասնագիտական վերապատրաստումը և կրթությունը կարևորեն: Խորհուդս է. հատկապես այս ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում  պացիենտների նկատմամբ լինել ազնիվ և հավատարիմ մնալ Հիպոկրատի երդմանը: Հիվանդներին հարկ եմ համարում զգուշացնել, որ բժշկին այցելելուց առաջ շտապողականություն չդրսևորեն և անպայման տեղեկացված լինեն բժշկի և բժշկական կենտրոնի մասին, քանի որ ոչ բոլոր գովազդներն են հետապնդում ազնիվ մղումներ:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ