Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Ունեք արդյոք մետաբոլիկ համախտանիշ. գնահատման 5 չափանիշ. news.am

Ունեք արդյոք մետաբոլիկ համախտանիշ. գնահատման 5 չափանիշ. news.am

Մետաբոլիկ համախտանիշը մեր օրերում ամենատարածված խանգարումներից է: ԱՄՆ-ում մոտ 25% մարդ ունի այդ հիվանդությունը, որը ներառում է ճարպակալումը, շաքարախտը, արյան մեջ ճարպի բարձր պարունակությունը եւ մի շարք այլ խանգարումներ:

 

Ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք Դուք մետաբոլիկ համախտանիշ ունեք:

 

ԱՄՆ-ի Ազգային բժշկական գրադարանը դա իմանալու համար հետեւյալ միջոցն է առաջարկում: Եթե Ձեզ մոտ առկա են նշված նախանշաններից երեքը կամ ավելի շատ, ապա, Դուք ամենայն հավանականությամբ մետաբոլիկ համախտանիշ ունեք.

 

• Բարձր զարկերակային ճնշում՝ - 130/85 մմ սնդիկի սյուն եւ ավելի բարձր

 

• Արյան մեջ շաքարի (գլյուկոզայի) մակարդակը՝  100 մգ / դլ կամ ավելի բարձր

 

• Տղամարդկանց իրանի շրջանագիծը 101.6 սմ-ից շատ է, իսկ կանանց մոտ՝ 88.9 սմ-ից շատ

 

• HDL խոլեստերինի ցածր մակարդակ. տղամարդկանց մոտ՝ 40 մգ/դլ-ից ցածր, կանանց մոտ՝ 50 մգ/դլ-ից ցածր 

 

• Տրիգլիցերիդների մակարդակը 150 մգ / դլ է կամ ավելի բարձր

 

Գնահատման այս մեթոդն ընդունում են նաեւ Շաքարախտի միջազգային հիմնադրամը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Ինսուլինի հանդեպ դիմադրողականության ուսումնասիրության եվրոպական խումբը եւ Սրտի ամերիկյան ասոցացիան:

 

Եթե Դուք ավելորդ քաշ եւ շաքարախտ ունեք, մասնագետները խորհուրդ են տալիս անպայման բժշկի դիմել եւ պարզել՝ արդյոք Դուք նաեւ մետաբոլիկ համախտանիշ ունեք: Մետաբոլիզմն (նյութափոխանակությունը) օրգանիզմի կարեւորագույն գործընթացներից է, եւ այդ գործընթացի ցանկացած խանգարում կարող է շատ վտանգավոր լինել: Եթե միջոցներ չձեռնարկվեն, մետաբոլիկ համախտանիշը Ձեզ կենսական էներգիայից կզրկի, մի շարք նոր հիվանդությունների պատճառ կդառնա եւ զգալիորեն կվնասի Ձեր ներքին օրգանները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. reabilitacia.zt.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ