Ախտորոշում
«Լաբորատորիայի ուշադրության կենտրոնում են բոլոր տեսակի նորամուծությունները». «ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիայի տնօրեն Ինեսսա Նազարյան
«ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիայում, միջազգային չափանիշներին համապատասխան, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով, բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից իրականացվում են հետևյալ հետազոտությունները՝ կլինիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական, մանրէաբանական, ինչպես նաև ՊՇՌ ախտորոշում,- Մեդ-Պրակտիկին տված հարցազրույցում մեկնաբանեց «ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիայի տնօրեն՝ Ինեսսա Նազարյանը:
− Բժիշկների կողմից ուղեգրված հիվանդների մեծ մասը ենթարկվում է կլինիկական և կենսաքիմիական հետազոտությունների, որոնք ցանկացած ախտորոշման դեպքում ունեն կարևոր նշանակություն: Հաճախակի նշանակվում են օնկոմարկերների, հորմոնների հետազոտությունները: Գերակշռում է վահանաձև գեղձի հորմոնների հետազոտությունը, որը բացատրվում է Հայաստանի՝ վահանաձև գեղձի հիվանդությունների առումով էնդեմիկ գոտում գտնվելու հանգամանքով:
Մանկաբարձ- գինեկոլոգների կողմից մեծ պահանջարկ ունի հղիության սքրինինգը: Հաճախակի են նշանակվում սեռավարակների հետազոտությունները:
Լաբորատորիայում առավել առանձնահատուկ նշանակություն է տրվում ՊՇՌ ախտորոշմանը (պոլիմերային շղթայական ռեակցիա): Միջազգային չափանիշներով այն համարվում է «ոսկե ստանդարտ» վարակների ախտորոշման հարցում, որը թույլ է տալիս ԴՆԹ-ի մակարդակով որոշել հարուցիչը:
Այն հարցին, թե ինչով է «ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիան առանձնանում, Ինեսսա Նազարյանը պատասխանեց.
− Որակով: Մենք մասնակցում ենք արտաքին հսկման միջազգային ծրագրերին: Լաբորատորիայում կատարված հետազոտություններն ուղարկում ենք Մեծ Բրիտանիայի ռեֆերենս լաբորատորիա, որտեղից ամիսը մեկ անգամ ստանում ենք հաշվետվություն՝ սարքերի և օգտագործվող նյութերի մասին: Լաբորատորիան մեծագույն ուշադրություն է դարձնում այդ գործընթացին:
«ԷԿՈՍԵՆՍ»-ի առանձնահատկություններից է նաև նորագույն և ժամանակակից սարքավորումներով հետազոտությունների ախտորոշումը, ինչպես նաև այդ սարքերի հետ աշխատող մասնագետների բարձր որակավորումը և հմտությունները, որոնք վերապատրաստվել են եվրոպական երկրների առաջատար կլինիկաներում:
Բժշկությունը տեղում չի դոփում, այդ իսկ պատճառով լաբորատորիայի ուշադրության կենտրոնում են բոլոր տեսակի նորամուծությունները:
Մենք աշխատում ենք ժամանակին համահունչ:
«ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիան լավագույն մեկնարկն է ամբողջ ընտանիքի համար:
06.06.2014 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ