Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Ռենտգենավիրահատություն

Ռենտգենավիրահատություն

Ինչով է զբաղվում ռենտգենավիրահատությունը և որոնք են դրա առավելությունները սովորական ավանդական վիրահատության հետ համեմատած:

 

Ռենտգենավիրահատությունը բժշկության ամենաերիտասարդ բնագավառն է (ընդամենը մի քանի տասնյակ տարի), բայց, դրա հետ մեկտեղ, այն առավել  հեռանկարային է: Նախկինում գոյություն ուներ առանձին ռենտգենոլոգիա և ավանդական վիրաբուժություն: Այս երկու մասնագիտությունների միացումից բժշկության նոր բնագավառ ստեղծվեց, որը թույլ է տալիս վիրահատական մեթոդներով ինչպես ախտորոշել, այնպես էլ բուժել շատ հիվանդություններ, որոնք կատարվում են ռենտգենահեռուստատեսության հսկողության ներքո:

 

Ռենտգենավիրահատությունը բժիշկներին գործունեության լայն հնարավորություն է տալիս: Դրա օգնությամբ,  անոթային համակարգի միջոցով կարելի է ազդել օրգանիզմի գործնականում յուրաքանչյուր հատվածի ախտահարված օրգանի վրա, և պացիենտին բուժել նվազագույն վնասումով: Բացառիկ վիրահատությունները, որոնք կատարվում են առանց նշտարի և անզգայացման, կիրառվում են սրտաբանության, ուրոլոգիայի, գինեկոլոգիայի, պուլմանոլոգիայի, ուռուցքաբանության և բժշկության այլ բաժիններում:

 

Նվազագույն վնասում, առավելագույն արդյունավետություն, արագ և թեթև վերականգնողական շրջան. ահա ռենտգենավիրահատության բոլոր «արժանիքները»:

Հեղինակ. Ս. Մանուկյան, ք.Երևան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ