Ախտորոշում
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում

Պարուրաձև համակարգչային տոմոգրաֆիան (ՊՀՏ) ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է, որը թույլ է տալիս իրականացնել բարձր տեղեկատվական ոչինվազիվ հետազոտույուններ:
Համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) սենյակում իրականացվում է գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի խոռոչի, հետորովայնային տարածության, փոքր կոնքի, անոթների, քիթ-կոկորդ-ականջ (ЛОР) օրգանների, կմախքի ոսկրերի, ողնաշարի և այլ օրգանների ախտորոշիչ հետազոտություններ: Անհրաժեշտության դեպքում, ախտորոշման ճշգրտությունը բարձրացնելու նպատակով, կատարվում է հետազոտություն ներերակային ցայտուներանգությամբ (կոնտրաստային), այդ թվում բոլյուսային (արագ ընդունում անմիջապես հետազոտությունից առաջ):
Ախտորոշման տվայլ մեթոդը արդյունավետ կիրառվում է տարբեր օրգաններում բարորակ և չարորակ նորագոյացություններ հայտնաբերելու, դրանց բնույթը պարզելու նպատակով, որոշելու տարածվածության աստիճանը, անոթավորումը և այլն:
Նյարդաբանության և նյարդավիրաբուժության մեջ բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիան (ԲՊՀՏ) անփոխարինելի է հեմոռագիկ և իշեմիկ ինսուլտների (ուղեղային արյունաշրջանառության սուր խանգարումներ) ժամանակ ախտահարված օջախի ծավալի և բնույթի ճշգրտման, գանգուղեղային վնասվածքների (գանգի կոտրվածք, վնասում, արյունազեղում) վաղ և ուշացած հետևանքների բացահայտման համար, գլխուղեղի ուռուցքային գոյացությունների, ողնաշարի դեգեներատիվ փոփոխությունների (միջողային սկավառակների (աճառների) արտափքումների (պրոտրուզիա) և ճողվածքների) հայտնաբերման համար և այլն:
ՊՀՏ-ն լայնորեն և արդյունավետ կիրառվում է վիրաբուժական և թերապևտիկ հիվանդությունների ախտորոշման, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ախտորոշման մեջ և այլն:
Համակարգչային տոմոգրաֆիայի մեթոդը թույլ է տալիս հետազոտել` գլուխը և գլխուղեղը, քթի հավելյալ ծոցերը, ծնոտները, պարանոցը, ողնաշարը (ողերի մարմինը և աճառը), կրծքավանդակի օրգանները (թոքերը և միջնորմը), որովայնի խոռոչը և առանձին օրգանները` լյարդը, լեղապարկը, ենթաստամոքսային գեղձը, փայծաղը, հետորովայնային տարածությունը, մակերիկամները, երիկամները, միզածորանները, փոքր կոնքի օրգանները (միզապարկ, շագանակագեղձ, արգանդ, ձվարաններ, ուղիղ աղիք), ոսկրերը և հոդերը:
ՊՀՏ-ն թույլ է տալիս իրականացնել հիվանդի կարճատև և անցավ ախտորոշիչ հետազոտում:
Ախտորոշման բաժանմունքում տեղադրված է Siemens ընկերության Somatom Emotion տոմոգրաֆ: Ներերակային ցայտուներանգային հետազոտությունները կատարվում են բարձրորակ ոչիոնային յոդ պարունակող ցայտուներանգային պատրաստուկներով` Օմնիպակ, Օպտիրեյ և Ուլտրավիստ:
ՀՏ կաբինետն աշխատում է շուրջօրյա:
ՀՏ անցկացման ցուցումներ`
Գլխուղեղ
- Սուր ներգանգային արյունազեղման կասկած (վնասվածքային և ոչվնասվածքային ծագման)
- Ուղեղային արյունաշրջանառության սուր խանգարում
- Սուր ենթաոստայնային (սուբարախնոիդալ) արյունազեղում
- Զարկերակաերակային անևրիզմայի (անոթալայնանքի) կասկած
- Գլխուղեղի և ուղեղաթաղանթների առաջնային, երկրորդային և կրկնվող ուռուցքների կասկածներ
- Երեխաների մոտ գլխուղեղի զարգացման արատներ
- Օջախային բորբոքային պրոցեսներ (թարախակույտ (աբսցես), գրանուլյոմա և այլն)
Ակնակապիճներ
- Ակնակապիճների և գանգաակնակապիճային շրջանի ծավալյանի գոյացություններ
- Անհայտ պատճառագիտության էկզոֆթալմ
- Վնասվածքներ
Դիմային գանգ
- Հավելյալ ծոցերի բորբոքային հիվանդություններ
- Հավելյալ ծոցերի ուռուցքային հիվանդություններ
- Վնասվածքներ
- Ատամային պատվաստների վիրահատությունների պլանավորում
Կրծքավանդակ
- Թոքեր և թոքամիզ
- Տարածված (դիսեմինացված)պրոցեսներ թոքերում
- Թոքերում առաջնային ուռուցքի կասկած
- Հիվանդի մոտ չարորակ նորագոյացության առկայության դեպքում թոքերում և թոքամզում թաքնված մետաստազների հայտնաբերում
- Ռենտգենային հետազոտության տվյալներով թոքամզի ուռուցքի կասկած
- Թոքերի վիճակի գնահատում ենթադրյալ ուռուցքային ծագման թոքամզային զանգվածային ներթորանքի (էքսուդադտ) ժամանակ
- Ավշային համակարգի հիվանդություններ` ավշահանգույցների ենթադրյալ ախտահարումով
Որովայնի խոռոչի օրգաններ
- Վնասվածքային պատռվածքի, արյունահոսության կասկած
- Ճարպային հեպատոզի և հեմոքրոմատոզի ախտորոշում
- Ենթաստամոքսային գեղձի հիվանդության (ուռուցքներ, բշտեր (կիստա)) կասկած
- Որովայնի խոռոչի առաջնային և երկրորդային նորագոյացություններ
- Որովայնի խոռոչի ազատ և պարկավորված ներթորանքի տարբերակիչ ախտորոշում
Հետորովայնային տարածության օրգաններ
- Աորտայի որովայնային հատվածի անևրիզմա (լայնանք)
- Հետորովայնային տարածությունում ուռուցքի կասկած
- Հետորովայնային թարախակույտ, հեմատոմա
- Հետորովայնային ավշահանգույցների ախտահարում հեմոբլաստոզի ժամանակ
- Մետաստազներ հետորովայնային ավշահամգույցներում
Երիկամներ
- Երիկամի ուռուցքի կասկասծ
- Չգործառնող երիկամ ըստ ռենտգենային-ռադիոմիջուկային (ռադիոնուկլեիդային) հետազո¬տության տվյալների
- Երիկամի վնասվածք
- Միզաքարային հիվանդություն
Փոքր կոնքի օրգաններ
Կոնքային շրջանի ծավալային գոյացություններ
ՀՏ անցկացման հակացուցումներ`
- Բացարձակ հակացուցումներ չկան
- Հարաբերական հակացուցումներ`
- հղիություն
- հիվանդի ընդհանուր ծանր վիճակ
- հիվանդի ոչնույնական (ոչադեկվատ) վարքագիծ:
Ցայտուներանգային ուժեղացման ժամանակ բացարձակ հակացուցում է յոդպարունակող պատրաստուկների նկատմամբ բարձր զգայնության առկայությունը:
Հղիության ժամանակ` կիրառում միայն կենսական ցուցումներով (նորմայում պատրաստուկը չի անցնում արյուն-ընկերքային պատնեշը): Հատուկ զգուշավորություն է պահանջվում երիկամային ֆիլտրացիայի նվազման և լյարդի գործունեության խանգարումների դեպքում:
Հիվանդների նախապատրաստումը ՀՏ անցկացման`
Հետազոտության անվանում | Հիվանդի նախապատրաստում |
|
Նախապատրաստում չի պահանջվում |
Որովայնի խոռոչի օրգաններ և հետորովայնային տարածություն | Փոքր կոնքի օրգաններ 6-8 ժամ քաղցած վիճակ հետազոտությունից առաջ: Չծխել, մաստակ չծամել: Պատրաստել լուծույթ` 2 սրվակ (40մլ) յոդ պարունակող ցայտուներանգ նյութ (76% ուրոգրաֆինը նոսրացնել 2 լիտր ջրում (նյութով սրվակները և լուծույթը պահել մութ տեղում: 1) 1լ ստացված լուծույթից խմել հետազոտությունից 14-12 ժամ առաջ: 2) 500մլ լուծույթից խմել հետազո¬տությունից 1.5-1 ժամ առաջ: 3) Լուծույթի մնացած մասը` 500մլ խմել անմիջապես հետազոտությունից առաջ (բժշկի հրահանգով): |


Կարդացեք նաև

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:
Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...



Արյուն
Խորհուրդ է տրվում արյունը հանձնել առավոտյան մինչև ժամը 12-ը՝ քաղցած (մոտ 12 ժամ քաղցած մնալուց հետո)...



Սպիտակուցի քանակն արյան մեջ սպիտակուցային փոխանակության կարևոր ցուցանիշ է: Եթե սպիտակուցի քանակը բարձր է, անհրաժեշտ են համակարգային հետազոտություններ...



Օնկոմարկերները սպիտակուցներ են, որոնք օրգանիզմում միշտ ինչ-որ չափով արտադրվում են: Նրանց քանակությունն ավելանում է ուռուցքների և բորբոքային գործընթացների դեպքում, երբ սկսում են արտադրվել նաև ուռուցքային կամ բորբոքված...



Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...



Սպիտակուցի քանակն արյան մեջ սպիտակուցային փոխանակության կարևոր ցուցանիշ է: Եթե սպիտակուցի քանակը բարձր է, անհրաժեշտ են համակարգային հետազոտություններ...



Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:
Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...



Չարորակ ուռուցքների դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակներից է ուռուցքի նշանների վաղ հայտնաբերումը, ինչն առավել արդիական է բերանի խոռոչի քաղցկեղի դեպքում...



Ե՞րբ հետազոտել կրծքագեղձը, ահհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե՞ բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության...



Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...





Արյան ընդհանուր հետազոտման ցուցանիշներից են՝ հեմոգլոբինը, էրիթրոցիտները, լեյկոցիտները, թրոմբոցիտները: Կենսաքիմիական հետազոտության ցուցանիշներից են՝ գլյուկոզան, ընդհանուր սպիտակուցը...



Որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունն (ՈՒՁՀ) իրականացվում է քաղցած, նախքան հետազոտությունը 3 օր սննդակարգից բացառել հում բանջարեղենը, մրգերը, կաթը, սև հացը...



Գանգուղեղային վնասվածք (ՄՌՏ իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիայից (ՀՏ) հետո), ուղեղի արյան շրջանառության իշեմիկ կամ հեմոռագիկ բնույթի սուր խանգարում (ՄՌՏ իրականացվում է ՀՏ-ից հետո)...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն