Ախտանիշներ Էդիպոսի բարդույթ
Ըստ Հին հունական դիցաբանության, Էդիպոսը սպանում է Թեբեի թագավոր Լայիոսին, չիմանալով, որ նա իր հայրն է ու թագավորը, և ակամա ամուսնանում թագուհի Իոկաստեի հետ, չիմանալով, որ նա էլ իր մայրն է։ Արդյունքում տիրանում է Թեբեի թագավորությանը։ Ճշմարտությունն իր համար պարզելուց հետո Էդիպոսը կուրացնում է իրեն, իսկ Իոկաստեն ինքնասպան է լինում։
Էդիպոսի բարդույթը հոգեվերլուծաբանների կողմից նկարագրված լիբիդոյի` զարգացման բազմաթիվ հոգեբանական բարդույթներից մեկն է։ Ըստ Ֆրոյդի, դա գիտակցությունից արտամղված, հուզականորեն հագեցած սեքսուալ երևակայության դրսևորումներից է, որն անձի զարգացման համար ունի բացասական նշանակություն։ Էդիպոսի բարդույթը բնութագրվում է մոր հանդեպ որդու սեքսուալ հակումով, հոր հանդեպ` անբարյացակամ վերաբերմունքով։ Հոգեվերլուծաբանները Էդիպոսի բարդույթը դիտում են որպես անձի սեքսուալ զարգացման անխուսափելի փուլ, երբ ուշ մանկության շրջանում երեխան իր էներգիայի մի մասը տեղափոխում է դեպի ծնողների նկատմամբ ունեցած սեռական հակումը։ Ֆրոյդը Էդիպոսի բարդույթը դիտարկում է որպես մանկական սեքսուալության գագաթնակետ և նևրոզների ու շիզոֆրենիայի առաջացման հիմնական պատճառ։
Հարություն ՄԻՆԱՍՅԱՆ, հոգեբույժ
«Առողջապահություն» հանդես, 02.2009
Տեղեկատվություն: med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY8xNot7' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ