Ախտանիշներ Ծերացում
Ծերացումը մարդու կենսագործունեությունն ապահովող համակարգերում դեզինտեգրացիայի դրսևորումն է։ Այն հակասություններով լի շրջան է մարդու զարգացման ընդհանուր գործընթացում և բնութագրում է մարդու կյանքի վերջին փուլը։ Ծերացումը նորմալ ֆիզիոլոգիական երևույթ է, որն առաջացնում է ախտաբանական փոփոխություններ, որոնք, ի վերջո, բերում են մահվան։ Ծերացումն ինքնին կարելի է դիտարկել կյանքի մի փուլ այն իմաստով, որ այն ստատիկ երևույթ չէ և բնութագրվում է թե՛ հին, թե՛ նոր ձեռք բերած պաշտպանական ռեակցիաներով և մեխանիզմներով՝ զանազան ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ազդակների (գործոնների) հանդեպ։ Տարբեր մարդկանց մոտ ծերացման գործընթացը յուրովի է ընթանում, սակայն այն համընդհանուր բնույթ է կրում։ Ծերացումը բազմագործոնային երևույթ է և, ըստ այդմ էլ, ձևավորում են հետևյալ չորս տեսակները` նորմալ-ֆիզիոլոգիական, ախտաբանական, արագացած (կամ վաղաժամ) և դանդաղած (ուշացած կամ երկարակեցություն)։
Նորմալ ֆիզիոլոգիական ծերացումը բնութագրվում է տարիքային փոփոխությունների համապատասխան տեմպով և հաջորդականությամբ, որոնք համահունչ են օրգանիզմի կենսաբանական հարմարվողական մեխանիզմներին և հնարավորություններին։ Արագացած ծերացումը բնութագրվում է տարիքային փոփոխությունների ավելի վաղ դրսևորմամբ` կենսաբանական տարիքը առաջ է ընկնում օրացուցային տարիքից։ Դանդաղած ծերացումը (երկարակեցությունը) արտահայտվում է կենսաբանական տարիքի հետ ընկնելով։
Ծերացումը համարում են ախտաբանական, երբ նորմալ ֆիզիոլոգիական ծերացման կառուցվածքում ձևավորվում են զանազան համախտանիշներ (նևրոտիկ, աֆեկտիվ, զառանցանքային)։ Ծերացման «կլինիկան», հիմքում ունենալով նյարդային և անոթային համակարգերի փոփոխությունները, արտահայտվում է հետևյալ ախտանիշներով` հյուծվածություն, ցածր ինտելեկտուալ և ֆիզիկական աշխատունակություն, հիշողության թուլացում, հուզական և կամային անկայունություն, նյարդային պրոցեսների շարժողականության անկում (ռիգիդություն), անհամապատասխան վազոմոտոր ռեակցիաներ, զգացողությունների (սենսորիկայի) և շարժումների (մոտորիկայի) դանդաղում և թուլացում, վերարտադրողական ֆունկցիայի կորուստ, տարբեր օրգանների հարմարվողական հնարավորությունների անկում։
Պատճառագիտությունը։ Ծերացումը բավականին բարդ և բազմագործոնային պրոցես է, որի բացատրման համար այսօր ընդունված է, այսպես կոչված, ինտեգրատիվ մոտեցումը։ Այդ մոտեցումն այլ կերպ կոչվում է էտագենեզի տեսություն, որը հաշվի է առնում հասուն մարդու (անհատի) զարգացման գործընթացում օրգանիզմի «արտաքին» և «ներքին» միջավայրի ազդեցությունները, ժառանգական և միջավայրի գործոնները, հիմնվում է գենոտիպի և ֆենոտիպի փոխհարաբերությունների վրա։
Այլ տեսություններից հետաքրքրություն է ներկայացնում ժառանգական գենետիկական տեսությունը, ըստ որի՝ ծերությունը կանխավ ծրագրված է։ Ըստ արտաքին միջավայրի ազդեցության տեսության՝ հիվանդությունները, տրավմաները և մի շարք այլ արտաքին ազդեցություններ նպաստում են օրգանիզմի «մաշվելուն»։ Ծերացմանն են նպաստում մի շարք «ռիսկի գործոններ»՝ զանազան հիվանդությունները, ժառանգականությունը, սթրեսները, վնասակար սովորույթները, հիպոդինամիան, սնունդը, բնապահպանական գործոնները և այլն։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
 
         
    
         
		 
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ 
     
     
    