Ախտանիշներ Ապրաքսիա
Ապրաքսիան (apraxia; а- + հուներեն praxis գործողություն) դրա բաղկացուցիչ մաս հանդիսանող տարրական շարժումների պահպանման պայմաններում, նպատակասլաց շարժումների և գործողությունների խանգարումն է. ի հայտ է գալիս գլխուղեղի կեղևի օջախային և բրդանման մարմնի հաղորդչական ուղիների ախտահարման ժամանակ։
Ապրաքսիաները կարող են լինել սահմանափակ բնույթի, այսինքն շարժումների խանգարումները կարող են դիտվել մարմնի մի կեսում, մի ծայրանդամում, դեմքի մկանունքում (օրալ ապրաքսիա), բրդամարմնի ախտահարմանը բնորոշ է ձախակողմյան ապրաքսիա։
Ապրաքսիաները դասակարգվում են ինչպես ըստ տեղակայման, այնպես էլ ախտանշանային արտահայություններով. ախտանիշների համալիրը կախված է ուղեղի ախտահարված հատվածի ֆունկցիայից։
Ապրաքսիան ըստ գլխուղեղում ախտաբանական օջախի տեղակայման
- ճակատային ապրաքսիա (a. frontalis) - մեծ կիսագնդի պրեֆրոնտալ հատվածի ախտահարման ժամանակ առաջացած ապրաքսիա, որն արտահայտվում է բարդ, իրար հետևող շարժումների պլանավորման խանգարումով։
- մոտոր ապրաքսիա (a. motoria) - ապրաքսիա, որի ժամանակ հիվանդը կարող է պլանավորել բարդ շարժական ակտի իրականացման համար անհրաժեշտ, հաջորդող գործողությունները, սակայն չի կարող այն իրականցնել
- պրեմոտոր ապրաքսիա (a. praemotoria հոմ. դինամիկ) շարժական ակտերի դեզավտոմատիզացիայով և դրանց ախտաբանական իներտությամբ պայմանավորված ապրաքսիա, բնութագրվում է առանձին շարժումներն ավելի բարդի վերածելու հմտությունների կորստով, դիտվում է գլխուղեղի կեղևի պրեմոտոր հատվածների ախտահարման ժամանակ
- կորտիկալ ապրաքսիա (a. corticalis) - դոմինանտ կիսագնդի կեղևի ախտահարման ժամանակ ի հայտ եկող ապրաքսիա
- բիլատերալ ապրաքսիա (a. bilateralis) - երկկողմանի ապրաքսիա, որն ի հայտ է գալիս դոմինանտ կիսագնդի ստորին կողմնային բլթում ախտաբանական օջախների առկայության դեպքում։
Հեղինակ. Հ.Մ. Մանվելյան
Աղբյուր. Նեյրոֆարմակոլոգիա
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYBvLaCU' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ