Ախտանիշներ Սեքսուալ ավերսիա
Սեքսուալ ավերսիա (302.79), զզվանք և ակտիվ խուսափում սեռական կյանքից, որն առաջացնում է միջանձնային խնդիրներ, անհանգստություն պատճառում անձին և պայմանավորված չէ որևէ հիմնական հիվանդությամբ։
Գրականության մեջ կարելի է հանդիպել նաև Արգելակված կամ Ճնշված սեռական ցանկություն (Inhibited Sexual Desire) անվանմանը, որը թերևս որոշակի շփոթություն է առաջացնում։ Դրանից խուսափելու համար Արգելակված սեռական ցանկություն (ԱՍՑ) նշվում է ցածր սեռական ցանկությունների դեպքում, երբ պատճառը հայտնի է, այսինքն՝ երբ հստակ պարզաբանված է այն ախտաբանական գործոնը, որն արգելակել է սեռական ցանկությունը։ Բոլոր մնացած դեպքերում, երբ ցածր լիբիդոյի պատճառը դեռևս հայտնի չէ, գերադասելի է կիրառել Ցածր սեռական ցանկություն (Low Sexual Desire) անվանումը (ՑՍՑ)։ Պետք է նշել, սակայն, որ այս երկու եզրերի տարբերությունը զուտ պայմանական է, և ըստ էության խոսքը գնում է միևնույն կլինիկական միավորի մասին։
Շփոթություն  կարող է առաջացնել նաև  Սեռական խուսափում (Sexual Avoidance) անվանումը,  որը առաջարկվել է  Մաստերսի և Ջոնսոնի կողմից, այն վիճակը նկարագրելու  համար, երբ անձը  խուսափում է ամեն տեսակի սեռական դրսևորումներից, աչքի է  ընկնում սեռական  ակտիվության ցածր հաճախականությամբ կամ ընդհանրապես չի  ապրում սեռական  կյանքով։
Արգելակված սեռական ցանկությունը, ինչ խոսք,  կարող է  հանգեցնել խուսափող վարքի ձևավորման, որը կարևոր կլինիկական  նշանակություն  ունի, քանի որ պահանջում է մշակել բուժական այլ մոտեցում։  Սեռական  ցանկության արգելակումը, սակայն, մեկն է այն բազում պատճառներից,  որոնք  կարող են բերել ասեքսուալ վարքի։ Անձը կարող է խուսափել սեռական  կյանքից  անկախ նրանից՝ ունի նա սեռական ցանկություն, թե ոչ։
Սեքսուալ ավերսիան կամ սեռական զզվանքը հիմնականում կանանց մոտ հանդիպող վիճակ է։ Դա կնոջ ծայրաստիճան բացասական վերաբերմունքն է սեռական հարաբերությանը կամ սեռական կյանքին ընդհանրապես։ Այն կարող է պայմանավորված լինել զուգընկերոջ մոտ այս կամ այն սեռական խանգարման հետևանքով տևական սեռական անբավարարվածությամբ, զուգընկերների սեռադերային դիրքորոշումների անհամապատասխանությամբ, սիրո բացակայությամբ, սեռական հարաբերության մոտիվացիաների տարանջատմամբ։
Տարբերում են սեռական ավերսիայի զարգացման 3 փուլ
Առաջին փուլում զուգընկերների միջև սեռական հարաբերությունները կրում են ձևական բնույթ, այսինքն կինը հարաբերություն է ունենում ամուսնական պարտքից դրդված։ Այս դեպքում դիտվում է սեռական ակտիվության իջեցում, սեռական հարաբերության ժամանակ կնոջ խիստ պասիվ վարք, ի վերջո` փսիխոսեքսուալ անբավարարվածություն։
Երկրորդ փուլում սեռական   հարաբերությունները արդեն կրում են բացասական իմաստ։ Կինը օգտագործում է   ցանկացած առիթ սեռական հարաբերությունից խույս տալու համար և նույնիսկ   կարող է ընդհանրապես հրաժարվել կենակցումից։ Նրա մոտ զարգանում է սեռական   ցանկության նվազում, սեռական անզգայություն և հեշտանքի խանգարում, երբեմն   կարող է ձևավորվել կոիտոֆոբիա։
Սեռական  ավերսիան իր զարգացման  առաջին և երկրորդ փուլերում ունի հարաբերական  բնույթ, այսինքն դրսևորվում է  միայն տվյալ զուգընկերոջ հանդեպ։
Երրորդ փուլում կանանց մոտ ի հայտ է գալիս զզվանք հակառակ սեռի և ընդհանրապես սեռական   կյանքի նկատմամբ։ Այս փուլում, ի տարբերություն նախորդ փուլերի, սեռական   ավերսիան կրում է բացարձակ բնույթ։
Սեռական  ավերսիան կարող է  պայմանավորված լինել ինչպես գիտակցված, այնպես էլ  չգիտակցված  մեխանիզմներով։ Սեռական ավերսիայի դրսևորման աստիճանը կախված է  մի կողմից  զարգացման փուլից, մյուս կողմից` փսիխոգեն գործոնների  ներգրավվածության  աստիճանից։ Զուգընկերների ցածր սեռական կուլտուրան,  ինչպես նաև պլատոնական  և էրոտիկ լիբիդոյի ցածր մակարդակը կամ ընդհանրապես  բացակայությունը  նպաստում է սեռական ավերսիայի զարգացմանը։
Տվյալ  սեռական խանգարմամբ կանանց  բնորոշ է վաղաժամ կամ ուշացած սոմատոսեքսուալ  զարգացումը, բայց առավել  հաճախ հանդիպում են հոգեսեռական զարգացման  խանգարումներ, հատկապես` դրանց  ուշացած կամ համակցված ձևերը։ Կանանց շուրջ  1/3-ի մոտ նկատվում է նաև  սեռադերային վարքի խանգարում` տրանսֆորմացիայի  ձևով։ Նրանց սեռական  կոնստիտուցիան հիմնականում թույլ է, սակայն հնարավոր է  նաև միջին կամ  ուժեղ լինել։
Ինչպես  արդեն նշվեց, սեռական  ավերսիան զարգանում է աստիճանաբար և դրսևորվում է  սեռական ցանկության  իջեցմամբ և հեշտանքի բացակայությամբ, սակայն ուժեղ  սեռական  կոնստիտուցիայով կանանց մոտ երբեմն հոգեբանական ավերսիան չի  ուղեկցվում  սեռական ավերսիայով։
Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Աղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Տեղեկատվություն. sexology.am
 
         
    
         
		 
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ 
     
     
    