Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր

Առանց հիվանդությունների կյանքի միջին տեւողությունն ավելացել է 6 տարով. news.am

Առանց հիվանդությունների կյանքի միջին տեւողությունն ավելացել է 6 տարով. news.am

Աշխարհի 191 երկրներում վերջին 25 տարիներին կյանքի ակնկալվող տեւողությունն ավելացել է շուրջ 10 տարով՝ տղամարդկանց պարագայում կազմելով 69, կանանց պարագայում՝ 74.8 տարի: Վերջին 15 տարիներին մարդիկ սկսել են ավելի հազվադեպ մահանալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, մալարիայից եւ դիաբետից, բացի այդ՝ կրճատվել են սիրտ-անոթային հիվանդություններից եւ քաղցկեղից մահացության դեպքերը: Նման եզրահանգման է եկել Վաշինգտոնի համալսարանին առընթեր Առողջության ցուցանիշների եւ գնահատման ինստիտուտի (Health Metrics and Evaluation at the University of Washington) ղեկավար Քրիսթոֆեր Մյուրեյի գլխավորած գիտնականների խումբը, որը վերլուծել է 195 երկրներից ստացված 1990-2015 թվականներն ընկած ժամանակահատվածի տվյալները:

Այդ ընթացքում ավելացել է նաեւ առողջ կյանքի ակնկալվող տեւողությունը. տարիք, որին մարդիկ հասնում են՝ առանց որեւէ քրոնիկ հիվանդությամբ տառապելու: Այդ ցուցանիշը միջինն ավելացել է 6 տարով:

24 երկրներում ուսումնասիրվող ժամանակահատվածում մահացությունն աճել է. այդ երկրների ցանկում են Աֆղանստանը, ԱՄՆ-ը, Հունաստանն ու Լյուքսեմբուրգը: Նորածինների մահացության մակարդակը հաջողվել է նվազեցնել, սակայն ամենաաղքատ երկրներում այն դեռեւս անփոփոխ է մնում:

Հետազոտության համաձայն՝ կանայք ավելի հազվադեպ են մահանում ծննդաբերության ժամանակ, իսկ եթե դա տեղի է ունենում, ապա աղքատ երկրներում հիմնական պատճառն արնահոսությունն է, իսկ զարգացած երկրներում՝ ճարպակալման հետեւանքով սրտի հետ կապված բարդությունները:

Ոչ վարակիչ հիվանդությունները, օրինակ՝ քաղցկեղը, դիաբետը, ուղեղի կաթվածը, սիրտ-անոթային խնդիրները, ամեն դեպքում, մահացության առաջատար պատճառներից են եղել:

Մի քանի հիմնական խնդիր, որ արձանագրել են հետազոտողները.

  • Աշխարհում 10 մահից 7-ի պատճառը քաղցկեղը, սրտի հիվանդությունները, ուղեղի կաթվածն ու դիաբետն են:
  • Աշխարհում յուրաքանչյուր 10-րդ մարդը գլխացավեր, կարիես, լսողության եւ տեսության հետ կապված խնդիրներ ունի:
  • Հակասանիտարական պայմանների եւ ոչ անվտանգ ջրի օգտագործման խնդիրը բազմաթիվ երկրներում հաջողվել է լուծել, սակայն անառողջ սննդակարգը, ճարպակալումն ու թմրանյութերից կախվածությունը շարունակում են լուրջ խնդիր մնալ ամբողջ աշխարհում:
  • 2015 թվականին 275 հազար կին է մահացել հղիության կամ ծննդաբերության ընթացքում, որոնց մեծ մասին հնարավոր էր փրկել:
  • 1990 թվականից ի վեր մինչեւ 5 տարեկան երեխաների մահացությունը կրկնակի կրճատվել է, սակայն նորածինների շրջանում մահացությունը կրճատվում է շատ ավելի դանդաղ տեմպերով:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ