Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր

Մենք երազում ենք փոխել աշխարհը հանուն քեզ. Ցուկերբերգի հուզիչ նամակը` նորածին դստերը. tert.am

Մենք երազում ենք փոխել աշխարհը հանուն քեզ. Ցուկերբերգի հուզիչ նամակը` նորածին դստերը. tert.am

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ով օրերս հայր է դարձել, շարունակում է հազարավոր շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ։

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել նորածին դստերը` դրանում տալով բազում գեղեցիկ ու հուզիչ խոստումներ:

Ցուկերբերգի նամակի ընթերցումից հետո ակնհայտ է դառնում, որ երեխայի ծնունդը ստիպել է նրան նորովի նայել աշխարհին ու մտածել այն առավել անվտանգ վայր դարձնելու ուղղությամբ։

Ստորև AdMe.Ru կայքը ներկայացնում է Ցուկերբերգի նամակից մի քանի ուշագրավ պատառիկ.

 

«Սիրելի՛ Մաքս,

Ես ու մայրիկդ բավականաչափ բառեր չենք գտնում, որպեսզի նկարագրենք այն հույսը, որը դու տվեցիր մեզ քո լույս աշխարհ գալով: Ինչպես ցանկացած ծնող՝ մենք ուզում ենք, որպեսզի դու մեծանաս ավելի լավ աշխարհում: Ներկայում մենք բավականաչափ ջանք չենք գործադրում այս աշխարհում առկա այն լուրջ խնդիրների` հիվանդությունների, սովի, աղքատության լուծման համար, որոնք վաղ թե ուշ կանգնելու են քո և քո հասակակիցների առաջ:

Ուստի՝ ես և մայրիկդ որոշել ենք մեր կյանքը նվիրել այդ խնդիրների լուծմանը։ Այս հարցերն այնքան կարևոր են, որ դրանց լուծումը չի կարելի հետաձգել. անհրաժեշտ է գործել հիմա: Այդ իսկ պատճառով մենք ստեղծել ենք Chan Zuckerberg Initiative բարեգործական հիմնադրամը` նպատակ հետապնդելով համալրել այն մարդկանց շարքը, ովքեր զարգացնում են մարդկային ներուժն ու փորձում են այնպես անել, որ մեր մոլորակի բոլոր մանուկներն առողջ ու երջանիկ մեծանալու հնարավորություն ունենան։

Ժամանակի ընթացքում մենք կվաճառենք Facebook-ի արժեթղթերի 99 տոկոսը, ինչը ներկայում գնահատվել է 45 մլրդ դոլար, ու ստացված գումարը կուղղենք մեր հիմնադրամին։

Մա՛քս, մենք այնքան ենք քեզ սիրում, և վստահ ենք, որ աշխարհը հանուն քեզ ու մնացած բոլոր երեխաների ավելի լավը դարձնելը մեր առաքելությունն է: Մենք ցանկանում ենք, որ քո կյանքում նույնչափ սեր, հույս ու ուրախություն լինի, որքան դու ես պատճառում մեզ: Մենք երազում ենք տեսնել, թե ինչպիսին դու կդառնաս և ինչ քեզ հետ կբերես այս աշխարհ»։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ