Թվեր և փաստեր
Մասնագետները պարզել են 27 ամենաանառողջ մասնագիտությունները. news.am
Ատամնաբույժների ու նրանց օգնականների մասնագիտությունն առաջին տեղն է զբաղեցրել ամենաանառողջ մասնագիտությունների ցանկում, քանի որ այդ մասնագետներն ամեն օր վտանգավոր ինֆեկցիաների հետ գործ ունեն:
Այդ ցանկը կազմել է Business Insider–ը՝ Occupational Information Network (O*NET) մասնագիտությունների ամերիկյան առ-ցանց բազայի տվյալների հիման վրա: Այդ բազայում հաշվի են առնված այս կամ այն ոլորտի աշխատանքային ռիսկերը: Ցանկ կազմելիս՝ մասնագետները հաշվի են առել մասնագիտության հետ կապակցված տարբեր ռիսկեր, օրինակ, վտանգավոր նյութերի ազդեցությունը, աշխատանքը հիվանդությունների ու վարակների հետ, վնասվածքներ ու ճառագայթում ստանալու հավանականությունը: Այդ բոլոր ռիսկերը գնահատվել են 0-ից 100 սանդղակով եւ մասնագիտություններից յուրաքանչյուրին վերջնական գնահատական է տրվել:
Այս ցանկում ատամնաբույժներին հաջորդում են բորտուղեկիցները (որոնց նույնպես վարակվելու մեծ վտանգ է սպառնում, քանի որ նրանք փակ տարածքում են աշխատում մարդկանց հետ, բացի դրանից նրանք կարող են վառվել այն սննդով կամ ըմպելիքներով, որոնք ուղեւորներին են բաժանում), անէսթեզիոլոգները, անասնաբույժներն ու մանկաբույժները:
Հետաքրքիր է, որ ամենաանառողջ 27 մասնագիտությունների ցանկում են հայտնվել նաեւ այն մարդիկ, ովքեր նախապատրաստում են մարմինը՝ հողին հանձնելուն, նրանք նույնպես, իրենց աշխատանքի բերումով, կարող են բախվել վտանգավոր քիմիկատների ու ինֆեկցիաների:
Ներկայացնում ենք անառողջ մասնագիտությունների ցանկն ու նրանց ստացած գնահատականները:
- ատամնաբույժներ, ատամնաբուժական վիրաբույժներ ու նրանց օգնականները. 65.4 («անառողջության» ընդհանուր գնահատականը)
- բորտուղեկիցներ. 62.3
- անէսթեզիոլոգներ, նրանց օգնականներն ու բուժքույրերը. 62.3
- անասնաբույժներ, նրանց օգնականներն ու տեխնիկները. 60.3
- մանկաբույժներ. 60.2
- իմիգրացիոն ու մաքսային տեսուչներ. 59.3
- հիստոտեխնոլոգներ. 59
- ջրազտման կայանների օպերատորներ. 58.2
- ստացիոնար ինժեներներ ու կաթսայատների օպերատորներ. 57.7
- վիրաբույժների օգնականներ, տեխնոլոգներ ու տեխնիկներ. 57.3
- նավթային ու գազային աշտարակների օպերատորներ. 56
- օդաչուներ, երկրորդ օդաչուներ, բորտինժեներներ. 55. 7
- մարդիկ, ովքեր բժշկական սարքավորումներ են պատարստում. 55.7
- միջուկային սարքավորումների հարցերով օպերատորներ. 55.2
- աղբ ու վերամշակվող նյութեր հավաքող մարդիկ. 55
- հրակայուն նյութերի վերանորոգողներ. 54.8
- լեռնային արդյունաբերության մեջ գործածվող մեքենաների օպերատորներ. 54
- շտապ օգնության տեխնիկներ ու ֆելդշերներ. 54
- քիմիական գործարանների օպերատորներ. 53.7
- սպասարկման բլոկի օպերատորներ /նավթի, գազի ու լեռնային արդյունաբերություն/. 53.7
- ինտենսիվ թերապիայի բաժանմունքում աշխատող բուժքույրեր. 53.52
- սառցախցերի մեխանիկներ. 53.3
- միջուկային բժշկության տեխնոլոգներ. 53
- մոնտաժնիկներ ու վերելակներ վերանորոգողներ. 52.8
- դիահերձողներ. 52.8
- մետաղանավթավերամշակման վառարանների օպերատորներ. 52.8
- ռադիոլոգներ. 52.8
11.11.2015 Կարդացեք նաև
29.11.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ