Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր

Մեր օրերում առավել տարածված հիվանդություններն ամբողջ աշխարհում. tert.am

Մեր օրերում առավել տարածված հիվանդություններն ամբողջ աշխարհում. tert.am

Health Fiend պարբերականը հրապարակել է ներկայում ամբողջ աշխարհում առավել տարածված հիվանդությունների ցանկը:

 

1. Կարիես

Ամենատարածված մերօրյա հիվանդությունն ատամի, լնդերի, ոսկրերի և ատամներն ամրացնող շարակցական հյուսվածքի հիվանդությունն է:

2. Հարբուխ

Հարբուխը վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդություն է, որի սովորական ախտանիշներն են հազը, ցավ կոկորդում, ջերմությունը: Կան դեղեր, որոնց օգնությամբ հնարավոր է արագ վերացնել մրսածությունը, սակայն ախտանիշները կարող են շարունակվել 7-10 օր, անգամ՝ 2-3 շաբաթ:

3. Ալերգիա

Ալերգիան գերզգայությունն է ինչ-որ գործոնի կամ երևույթի (ալերգենների) նկատմամբ, ինչպես նաև իմունային համակարգի խանգարումը: Ալերգիան գերզգայության 4 դրսևորումներից է:

4. Սրտի հիվանդություններ

Այս խմբի հիվանդություններն ազդում են սրտի բնականոն աշխատանքի վրա: Սրտի իշեմիկ հիվանդությունը պատկանում է կորոնար շրջանառության անբավարարության շարքին: Կորոնար շրջանառությունն անհրաժեշտ է սրտամկանում և շրջակա հյուսվածքում բավարար արյան շրջանառությունն ապահովելու համար:

5. Գլխացավ

Գլխացավը կարող է ախտանշան լինել մի շարք հիվանդությունների համար: Ուղեղի հյուսվածքն, ինքնին, զգայուն չէ ցավի նկատմամբ, քանի որ չունի ցավի ընկալիչներ: Ցավը պայմանավորված է գլխուղեղի ամբողջ տարածքում գտնվող ցավի նկատմամբ զգայուն կառուցվածքների խանգարմամբ: Գլխի և պարանոցի` ցավի նկատմամբ զգայուն կառուցվածքը բաժանվում է 2 խմբի` ներգանգային (արյունատար անոթներ, գանգուղեղային նյարդեր) և գանգից դուրս (մկաններ, նյարդեր, երակներ և զարկերակներ, ենթամաշկային հյուսվածքներ, աչք, ականջ):

6. Արթրիտ և ռևմատիզմ

Արթրիտն ունի 100-ից ավելի տարատեսակներ, որի համար պատճառ կարող են լինել տարիքը, հոդերի վնասվածքը, վարակը: Իսկ ռևմատիկ ցավերից առավել տարածված են ողնաշարի, պարանոցի և ուսի ցավը:

7. Մարսողական խանգարումներ

Այս շարքի հիվանդությունները ներառում են փորկապությունը, փորլուծությունը, ստամոքսի խոցը:

8. Շաքարային դիաբետ

Այն պատկանում է նյութափոխանակության խանգարմամբ պայմանավորված հիվանդությունների խմբին, երբ մարդու մոտ բարձր է լինում շաքարի պարունակությունը արյան մեջ: Դա տեղի է ունենում, երբ օրգանիզմը բավարար քանակությամբ ինսուլին չի արտադրում, կամ, երբ բջիջները չեն ընդունում արտադրվող ինսուլինը:

9. Հեպատիտ Ա և Բ

Հեպատիտ Ա-ն լյարդի սուր վարակիչ հիվանդություն է, որն արտահայտվում է հեպատիտ Ա վիրուսով, որը մարդուց մարդուն փոխանցվում է աղտոտված սննդամթերքի կամ ջրի միջոցով, կամ հիվանդի հետ անմիջական շփման հետևանքով: Հեպատիտ Բ-ն վարակիչ հիվանդություն է` պայմանավորված հեպատիտ Բ վիրուսով, որը վնասում է լյարդը:

10.   Արյան բարձր ճնշում

Զարկերակային հիպերտոնիան կամ արյան բարձր ճնշումը քրոնիկ սիրտ-անոթային հիվանդություն է, որը 90-95 տոկոս դեպքերում առաջնային է, իսկ 5-10 տոկոս դեպքերում` պայմանավորված այլ հիվանդություններով:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. medportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ