Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր

Աշխարհի ամենաշռայլ 15 երկրներ, որոնց բնակիչները մշտապես պատրաստ են օգնել օտարերկրացիներին. 1in.am

Աշխարհի ամենաշռայլ 15 երկրներ, որոնց բնակիչները մշտապես պատրաստ են օգնել օտարերկրացիներին. 1in.am

novate.ru-ն ներկայացնում է 15 երկիր, որտեղ միշտ կարելի է օգնության հույս ունենալ:








Թուրքմենստան

 

Թուրքմենստան

Նախկին Խորհրդային Միության երկրների մեջ Թուրքմենստանն առաջին տեղում է կամավորական գործունեությամբ: Այդ երկրում ընդունված են նաև «շաբաթօրյակները», որոնց շրջանակներում մարդիկ կամավոր զբաղվում են հասարակական գործունեությամբ:

Թաիլանդ

 

Թաիլանդ

Այս երկիրը 10-րդն է աշխարհում գումարների նվիրատվության ցուցանիշով:

Ջամայկա

 

Ջամայկա

Ջամայկան աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցրել անծանոթներին օգնելու մակարդակով:

Մալթա

 

Մալթա

Թեև Մալթայում բավականին կասկածանքով են վերաբերվում անծանոթներին՝ այն 2-րդ տեղում է նվիրատվությունների մակարդակով: Այդ երկրի բնակչության մոտ 78%-ը պարբերաբար գումար է հատկացնում բարեգործության համար:

Իսլանդիա

 

Իսլանդիա

Իսլանդիայում չեն սիրում օտարներին, այնտեղ նաև ոչ շատ ակտիվ են կամավորական գործունեության հարցում, բայց բարեգործական նվիրատվությունների մակարդակով Իսլանդիան 7-րդն է աշխարհում:

Ինդոնեզիա

 

Ինդոնեզիա


Այս երկիրը 10-րդ տեղում է գումարների նվիրատվության և 13-րդը՝ կամավորության մակարդակով:

Բութան


Բութան

 

Այս երկիրն 9-րդն է կամավորության և 12-րդը՝ նվիրատվությունների մակարդակով:

Տրինիդադ և Տոբագո

 

Տրինիդադ և Տոբագո

Այս երկրում միշտ կհուշեն՝ որտեղ գտնել ամենաէժան հյուրանոցը, նույնիսկ կօգնեն այնտեղ տեղավորվել: Իսկ ծայրահեղ կարիքի դեպքում տեղի բնակիչներն իրենք կօգնեն կացարանի հարցում: Օտարներին օգնելու ցուցանիշով Տրինիդադ և Տոբագոն 2-րդ տեղում է աշխարհում:

Շրի-Լանկա

 

 Շրի-Լանկա

Այս երկիրը 3-րդն է կամավորական գործունեության ցուցանիշով:

Մեծ Բրիտանիա


Մեծ Բրիտանիա

 

Բրիտանիայում սիրում են բարեգործություն անել (4-րդ տեղ), բայց ավելի սառն են անծանոթների հանդեպ (24-րդ տեղ):

Ավստրալիա

 

Ավստրալիա

Այս երկիրը 10-րդն է նվիրատվությունների քանակով, 12-րդը՝ անծանոթներին օգնելու, 16-րդը՝ կամավորական գործունեության ցուցանիշով:

Նոր Զելանդիա


Նոր Զելանդիա

 

Այս երկիրը 5-րդ տեղում է աշխարհում կամավորական գործունեության քանակով, 7-րդ տեղում՝ օտարներին օգնելու, 13-րդում՝ գումարների նվիրատվության ցուցանիշով:

Իռլանդիա

 

Իռլանդիա

Այս երկրում բարձր է նվիրատվությունների ցուցանիշը (4-րդ տեղ), բավական զարգացած է կամավորությունը (10-րդ տեղ), բայց բավականին քիչ է անծանոթին օգնելու պատրաստակամությունը (15-րդ տեղ):

Կանադա

 

Կանադա

Կանադան աշխարհի ամենաառատաձեռն վայրերից է. զբաղեցնում է 6-րդ տեղը՝ բարեգործությամբ, 5-րդը՝ կամավորական աշխատանքներով, 11-րդը՝ անծանոթին օգնելու պատրաստակամությամբ:

ԱՄՆ և Բիրմա (Մյանմա)

 

ԱՄՆ և Բիրմա (Մյանմա)

ԱՄՆ-ը օտարներին օգնելու ցուցանիշով առաջինն է, կամավորությամբ՝ 5-րդը, նվիրատվությունների մակարդակով՝ 9-րդը:

Բիրման (Մյանմա) առաջատարն է աշխարհում բարեգործության մակարդակով (1-ին տեղ), 2-րդն է կամավորական գործունեությամբ, բայց օտարերկրացիներին օգնելու պատրաստակամությամբ՝ 63-րդը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. world-atlas.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ