Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր

Անհավանական է, բայց փաստ. բժշկության ոլորտում 10 ամենազարմանալի ռեկորդները. 1in.am

Անհավանական է, բայց փաստ. բժշկության ոլորտում 10 ամենազարմանալի ռեկորդները. 1in.am

Անհավանական է, սակայն բժշկության մեջ գրանցվել են բազմաթիվ տարօրինակություններ, հրաշագործ բուժումներ, տարօրինակ հարցեր ու չլուծված գաղտնիքներ՝ գրում է uaparty.com-ը:

 

Այդ փաստերը ռեկորդների շարքին են պատկանում և, որպես կանոն, կարող են շոկ առաջացնել:

 

1. Մարմնի ամենաբարձր ջերմաստիճանը՝ 46,5°C, գրանցվել է Ատլանտայի մի բնակչի՝ Ուիլլի Ջոնսի մոտ դեռ 1980-ին: Հոսպիտալացման պատճառը եղել է ջերմային հարվածը: 24 օր անց տղամարդը հիվանդանոցից բարեհաջող դուրս է գրվել:

 

2. Աշխարհում մարմնի ամենացածր ջերմաստիճանը՝ -14,2°C, գրանցվել է 2 տարեկան կանադացի Կառլի Կոզլովսկու մոտ 1994թ. փետրվարի 23-ին: Աղջկան հնարավոր է եղել փրկել:

 

3. Ամենածեր մարդը, որը ենթարկվել է վիրահատական միջամտության, եղել է Ջեյմս Հենրի Բրեթ Կրտսերը Հյուսթոնից: Նա 111 տարեկան էր ու 105 օրական, երբ հաջողությամբ վիրահատեցին նրա ազդրը:

 

4. Ամենամեծ թվով դեղահաբերը, որ ընդունել է մարդը, եղել է Կ. Կիլները Զիմբաբվեից: Նա բուժման 21 տարում ընդունել է 565.939 հաբ:

 

5. Վիրահատությունը տհաճ բան է, էլ ավելի անտանելի, երբ ներարկումների քանակը գերազանցում է 78.900-ը: Հենց այդքան ինսուլինային ներարկում են արել բրիտանացի Սեմյուել Դևիդսոնին:

 

6. Արյան ռեկորդային քանակություն անհրաժեշտ է եղել 50-ամյա Ուորեն Ջիրիչին Չիկագոյից, որը տառապում էր հեմոֆիլիայով: 1970թ. սրտի վիրահատության ժամանակ նրան փոխներարկվել է 2400 դոնորական միավոր (1080 լ) արյուն:

 

7. 1954-1994թթ. ամերիկացի Չառլզ Յենսենի օրգանիզմում առաջացած նորագոյացությունը հեռացնելու համար արվել է 970 վիրահատություն:

 

8. 1979-1989թթ. ամերիկուհի Նորմա Ուիկվայրի 10 մեծ անոթներից 8-ը փոխարինվել են արհեստականով:

 

9. Սրտի ամենաերկար կանգը ապրել է նորվեգացի ձկնորս Յան Ռեվսդալը. նրա մարմնի ջերմաստիճանը իջել է մինչև 24°C, ընդ որում՝ նրա սիրտը կանգ է առել 4 ժամ: Ամենաանհավանականն այն է, որ այդ ամենից հետո նա ողջ է մնացել:

 

10. «Ֆորմուլա-1»-ի ժամանակ բրիտանացի Դևիդ Փերլին 1977թ. 29 կոտրվածք է ստացել, սիրտը հիվանդանոցում կանգ առել 6 անգամ: Ապաքինվելուց հետո նա նորից մասնակցել է ավտոարշավներին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ