Թվեր և փաստեր
Դեղագործական ընկերությունների դերը բժիշկների իրազեկման գործում
Հարգելի՛ ընթերցողներ, դեղագործական ընկերությունները հաճախ ոչ միայն տեղեկություն են տարածում նոր դեղամիջոցների վերաբերյալ, այլև հանրության ուշադրությունն են սևեռում զանազան լուրջ խնդիրների վրա, որոնց անտեսումը հետագայում դառնում է ծանր հիվանդությունների և հաշմանդամության պատճառ։
Որպես օրինակ նշել էինք խլամիդիոզի պրոբլեմի լուսաբանումը` PLIVA և օստեոպորոզինը` SERVIER ու HOFFMAN-LA ROCHE ընկերությունների կողմից։ Հաճախ այս գործունեությունը զուգորդվում է դեղագործական շուկայում նոր դեղերի ի հայտ գալու հետ, երբ ընկերությունները հանրությանը ակտիվորեն ներկայացնում են այս կամ այն խնդիրը և այնուհետև հիմնավորում առաջարկվող նոր դեղամիջոցի կիրառման անհրաժեշտությունը։
Սակայն դեղագործական ընկերությունների դերը դրանով չի սահմանափակվում։ Նրանք հաճախ ցանկություն են հայտնում սատարելու և հովանավորելու տարբեր առողջապահական գիտաժողովների և միջոցառումների իրականացումը։
Հարց է ծագում, թե ո՞րն է արդյոք նման «լրացուցիչ ծախսերի» նպատակը։ Այս հարցի պատասխանը կարելի է ստանալ` ծանոթանալով «Մարդու առողջությունը» VI ազգային գիտաբժշկական կոնգրեսի աշխատանքներին։ Գիտաժողովը տեղի է ունենում ամեն տարի աշնանը ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում։
Գիտաբժշկական կոնգրեսի հիմնական նպատակն է մասնագետների ուշադրությանը ներկայացնել արդի բժշկագիտության նվաճումները։ «Մարդու առողջությունը» ազգային գիտաբժշկական կոնգրեսին ներկայացված գիտական աշխատանքները տպագրվում են համապատասխան ժողովածուում, իսկ խմբագրական կոլեգիայի կարծիքով առավել ուշագրավ նյութերը ներկայացվում են զեկուցումների տեսքով։ Հատկանշական է, որ զեկուցումներով հանդես են գալիս ինչպես անվանի գիտնականներ, այնպես էլ երիտասարդ գիտաշխատողներ և ասպիրանտներ։ Զեկուցումների քննարկումների արդյունքների հիման վրա ուղենշվում են ոլորտի առկա խնդիրներն ու ձեռքբերումները։ Բացի այդ, «Մարդու առողջությունը» ազգային գիտաբժշկական կոնգրեսին բնորոշ է նաև դեղագործական ընկերությունների կողմից նախաձեռնված ուղեկցող սիմպոզիումների անցկացումը, որոնց ընթացքում բժիշկները ծանոթանում են ընկերությունների կողմից կատարված վերջին գիտական հետազոտությունների արդյունքներին։
Հաշվարկները ցույց են տալիս, որ կոնգրեսի անցկացման 3 օրերի ընթացքում ակադ.. Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ են այցելում 2000-2500 բժիշկ։ Հենց սրանով էլ բացատրվում է վերոհիշյալ «լրացուցիչ ծախսերի» անհրաժեշտությունը։ Չէ՞ որ դեղեր արտադրող և ներկրող ու բժշկական տեխնիկայով ապահովող ընկերություններին միշտ էլ պետք են նմանատիպ հանդիպումները բժիշկների հետ, որոնց ժամանակ կարելի է ներկայացնել սեփական արտադրանքը։ Այս բոլոր հնարավորությունները ստեղծվում են 3 օր շարունակ համապատասխան մասնագետների հետ շփման, նրանց շրջանում դեղերի մասին տպագրական նյութերի բաժանման, նոր կապերի հաստատման և յուրաքանչյուր ընկերությանն անհրաժեշտ տվյալների բազաների համալրման միջոցով։ Բացի այդ, կոնգրեսի կազմկոմիտեն առավել արդյունավետություն ապահովելու նպատակով նիստերի դահլիճի հարևան սրահում կազմակերպում է դեղերի և բժշկական տեխնիկայի ցուցահանդես։
24.12.2007 Կարդացեք նաև
29.11.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ