Թվեր և փաստեր
Երկրագնդի 7 միլիարդերորդ բնակիչը կծնվի հոկտեմբերին. ՄԱԿ
Երկրագնդի բնակչության թիվն արդեն այս տարվա հոկտեմբերին կարող է 7 միլիարդի հասնել, իսկ 2100 թվականին այդ ցուցանիշը կգերազանցի 10 միլիարդը։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի վարչության բնակչության ազգաբնակության բաժանմունքի վերջին կանխատեսումները։
Բաժանմունքի պատրաստած զեկույցում նշվում է, որ մարդկության պատմության ընթացքում, հիմնականում, բնակչութան թիվը բավական դանդաղ է աճել. աշխարհի բնակչությունը մեկ միլիարդի է հասել միայն 1804թ., այնուհետև ընդամենը 125 տարի է պահանջվել, որպեսզի բնակչության թիվը կրկնապատկվի, իսկ դրանից հետո բնակչության թվի աճն ընթացել երկրաչափական պրոգրեսիայով։ Արդյունքում երկու հարյուրամյակի ընթացքում՝ 1800-ից 2011թթ. բնակչության թիվը 7 անգամ աճեց։ Իսկ 1960-ական թթ. սկսած՝ մարդկանց թիվն աճել է երկու անգամ։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011թ. աշխարհում մոտ 135 մլն մարդ կծնվի, ևս 57 միլիոնը կմահանա։ Ընդհանուր աճը, այդպիսով, 78 մլն կկազմի։ Ընդ որում, նշվում է, որ երկրագնդի բնակչության հիմնական աճը տեղի է ունենում զարգացող երկրների հաշվին. աշխարհի ամենամեծ թվով բնակչություն ունեցող երկրների տասնյակում միայն երեք զարգացած երկիր է ընդգրկված՝ ԱՄՆ–ն, Ռուսաստանը և Ճապոնիան։
Աշխարհում բնակչության ամենամեծ թիվ ունեցող երկիրը Չինասատնն է (1,35 մլրդ մարդ), երկրորդ տեղում Հնդկաստանն է (1,24 մլրդ մարդ)։ Մասնագետները նշում են, որ բնակչության՝ եկրկրաչափական պրոգրեսիայով աճի պատճառը այսպես կոչված դեմոգրաֆիական անցումն է՝ գործընթաց, որի ժամանակ ծնելիության և մահացության բարձր մակարդակ ունեցող հասարակությունը տնտեսական զարգացմանը զուգընթաց վերածվում է ծնելիության և մահացության ցածր մակարդակ ունեցող հասարակության։
Նրանք նշում են, որ երբ այս կամ այն հասարակությանը հասանելի է դառնում ժամանակակից բժշկությունը, ապա այդտեղ նվազում է մահացության աստիճանը, սակայն ծնելիության աստիճանը բավական երկար ժամանակ շարունակում է բարձր մնալ, ինչն էլ բնակչության թվի կտրուկ աճի է հանգեցնում։ Ծնելիությունը սկսում է դանդաղորեն նվազել՝ հակաբեղմնավորիչ միջոցների տարածմանը զուգընթաց։
Զարգացած երկրներն արդեն այդ փուլն անցել են և այժմ այդ երկներից շատերում բնակչության թվի կրճատման գործընթաց է տեղի ունենում։ Այսպես, Ճապոնիայում, 60 տարեկանից բարձր անձինք բնակչության 30 տոկոսից ավելին են կազմում, իսկ մինչև 2050թ. այդ թիվը կհասնի 42 տոկոսի։
Մասնագետները նշում են, որ բնակչության թվի աճը սպառնալիքներից բացի նաև տնտեսության զարգացման հնարավորություններ է ստեղծում։
ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչև 2050թ. երկրագնդի բնակչության թիվը կհասնի 8,1-ից 9,3 միլիարդի, իսկ 2100-ին արդեն 10,1-ից 10,6 միլիարդի։
ՄԱԿ-ի տվյալներով՝ հաջորդ 40 տարվա ընթացքում ևս Չինաստանը և Հնդկաստանը կմնան ամենամեծ թվով բնակչություն ունեցող երկրները, բայց կփոխվեն տեղերով՝ Հնդկաստանը առաջ կանցնի Չինաստանից. մինչև 2050 թ. Հնդկաստանի բնակչության թիվը կհասնի 1,69 միլիրարդի, իսկ Չինաստանի բնակչության թիվը՝ 1,3 միլիարդի, Ռուսաստան ու Ճապոնիան կլքեն տասնյակը։
Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050թ. առավել քիչ զարգացած շրջաններում կապրի երկրագնդի բնակչության 86 տոկոսը (1950 թ. տվյալներով՝ այդ թիվը 68 տոկոս է կազմել, 2011թ.՝ 82 տոկոս)։
Ընդհանուր առմամբ՝ երկրի բնակչության աճի տեմպերը հաջորդ 40 տարվա ընթացքում կդանդաղեն երկրագնդի բոլոր հատվածներում։
Բացի այդ՝ զգալիորեն կնվազի ինչպես ծնելիության, այնպես էլ մահացության մակարդակը, ինչի հետևանքով կփոխվի երկրագնդի բնակչության տարիքային կառուցվածքը. 2050թ. կյանքի միջին տևողությունը աշխարհում 76 տարի կկազմի (այժմ 69– է)։ Ընդ որում՝ կյանքի տևողության առումով առաջատարները կլինեն Հյուսիսային Ամերիկան և Օվկիանիան (83 տարեկան)։ Իսկ ծեր մարդկանց թիվը (60 տարեկան և ավելի) մինչև 2050թ. երկու անգամ կաճի (11-ից 22%)։
04.10.2011 Կարդացեք նաև
29.11.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ