Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թվեր և փաստեր

Ինքնասպանությունների ուսումնասիրությունը ք. Երևանում դատաբժշկական նյութերով

Ինքնասպանությունը կամ սուիցիդը (լատիներենից թարգմանաբար` sui caedere- ինքն իրեն սպանել)` ինքնուրույն, նպատակաուղղված, իր իսկ կողմից իրեն կյանքից զրկումն է, որպես կանոն ինքնակամ։ 

 

Ինքնասպանությունը հասարակայնության կարևորագույն խնդիրներից մեկն է։ Ինքնասպանությունն իր որոշակի տեղն է զբաղեցնում ընդհանուր մահացության մեջ։ Ինքնասպանության հետևանքով մահը համարվում է վաղաժամ։ Դատական բժշկության տեսանկյունից նշված խնդիրը միշտ եղել և մնում է կարևոր, քանզի ինքնասպանությունները պատկանում են բռնի մահվան խմբին և բոլոր դեպքերում համարվում են դատաբժշկական ուսումնասիրության առարկա։ Դատաբժշկագիտության մասնագետներն իրականացնում են ինքնասպանությունների, դրանց առաջացման, սուիցիդենտների ¥ինքնասպանություն կատարող անձ¤ ելքային վիճակի ուսումնասիրություն, ինչպես նաև ինքնասպանությունների կանխարգելման միջոցների կազմակերպում։ 

 

Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` 19-րդ դարի սկզբից ամբողջ աշխարհում նկատվում է ինքնասպանությունների վիճակագրական տվյալների շարունակական աճ։ Ամեն տարի մոտ 1մլն. մարդ ինքնասպան է լինում, որից մոտ 280.000-ը բաժին է ընկնում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը, 30.000-ը` Ռուսաստանի Դաշնությանը, 25.000-ը` Ճապոնիային, 20.000-ը` Ֆրանսիայի Հանրապետությանը, 10.000-ը` Ուկրաինային և այլն։ Ամեն օր աշխարհում ինքնասպան է լինում մոտ 3.000 մարդ։ Վերջին տասնամյակում երիտասարդության շրջանում նկատվում է ինքնասպանությունների թվի բարձրացում։ Կան ինքնասպանությունների բազմաթիվ պատճառներ, որոնցից են` հոգեկան հիվանդությունները (խանգարումները), կենցաղային հիասթափությունները, կրքերը, նյութական կորուստները, վախը պատժի հանդեպ, նվաստացած և կյանքից հագեցած (“կշտացած”) լինելը, ֆիզիկական (սոմատիկ) հիվանդությունները և այլն։ 

 

Գոյություն ունեն կյանքից հեռանալու տարբեր մեթոդներ։ Դրանք են` կախվելը (սեփական մարմնի ծանրության ազդեության ներքո պարանոցի օրգանների ճնշումը օղով), թունավորումը, հրազենային զենքից կրակելը, բարձունքից վայր ընկնելը, դանակահարությունը (սուր, ծակող, կտրող, ծակող-կտրող և այլ գործիքի միջոցով), ինքնահրկիզումը, որոշ դեպքերում նաև` կանխամտածված մեքենայի կամ գնացքի տակ նետվելը, խառը տիպի և այլն։ ԱՄՆ-ում, որտեղ համեմատաբար դյուրին է հրազենային զենքերի ձեռք բերումը, սուիցիդենտների մեծ տոկոսը կյանքից հեռանում են հենց այս մեթոդի օգնությամբ, իսկ այն երկրներում, որտեղ հրազենային զենքերի վաճառքն արգելվում է, այս մեթոդով կյանքից հեռանում է շատ ավելի քիչ մարդ։ 

 

Ինքնասպանություն կատարած անձանց մի մասի մոտ ծնողներից մեկը նախկինում իրագործել է ինքնասպանություն։ Սուիցիդենտների ճնշող մեծամասնությունը նախապես շրջապատին ինչ-որ կերպ հասկացնել է տալիս (տեղեկացնում է) իր նպատակների մասին, սակայն տեղեկացման մեթոդը շատ տարբեր է լինում, երբեմն էլ` քողարկված։ Ենթադրվում է, որ ինքնասպանության այն փորձերը, որոնք չեն ավարտվել մահով, մոտ 20 անգամ գերազանցում են ինքնասպանության դեպքերին։ 

 

Ըստ ԱՀԿ-ի, Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) ամեն տարի միջին հաշվով ինքնասպան է լինում մոտ 2,3 մարդ` 100.000 բնակչության հաշվով, ինչը համարվում է ինքնասպանությունների համեմատաբար ցածր մակարդակ։ Համեմատության համար նշենք, որ ամենափոքր թիվն Եգիպտոսում է` 0,03 մարդ (100.000 բնակչության հաշվով), ամենամեծ թիվը Լիտվայում` 90,5 մարդ։ Ըստ կանխատեսումների, 2020 թվականին ամեն տարի աշխարհում ինքնասպան կլինի մոտ 1,5մլն. մարդ։ 

 

Աշխատանքի նպատակը


Երևանում ինքնասպանությունների ուսումնասիրությունը տարբեր չափանիշներով։ 

 

Նյութը և մեթոդները


Մեր կողմից ուսումնասիրվել են 2008թ. Երևանում արձանագրված ինքնասպանություններով պայմանավորված մահվան դեպքերը բազմաթիվ չափանիշներով, այն է` սեռ, տարիքային խումբ, ինքնասպանության կատարման օր, ամիս, շաբաթվա օր, տարվա եղանակ, ինքնասպանության կատարման վայր, ալկոհոլային հարբածության և թմրանյութերի հնարավոր առկայություն, ինքնասպանության կատարման մեթոդ։ Աշխատանքն իրականացվել է 2008թ. Երևանում գրանցված ինքնասպանությունների հետ կապված դատաբժշկական փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա։ 2008թ. Երևանում գրանցվել է 82 ինքնասպանության դեպք։

 

 Ինքնասպանության կատարման մեթոդները բաժանել ենք հետևյալ խմբերի` կախվել, բարձունքից վայր ընկնել, հրազենային զենքի օգտագործմամբ, դանակահարություն, թունավորում, ինքնահրկիզում, խառը տիպի։ Առանձնացվել են հետևյալ տարիքային խմբեր` 1) 0-15, 2) 16-25, 3) 26-35, 4) 36-45, 5) 46-55, 6) 56-65, 7) 66 և ավելի։ 

 

Ինքնասպանության կատարման վայրը բաժանել ենք հետևյալ խմբերի` 1) սեփական տուն. այն դեպքերը, որոնք իրականացվել են սուիցիդենտի տանը, բնակարանում, տան կամ բնակարանի նկուղում, պատշգամբից, տանիքում, բակում, հողամասում, տնակում, գոմում և այլն), 2) այլ տուն. այն դեպքերը, որոնք իրականացվել են որևէ այլ տանը, բնակարանում, որտեղ սուիցիդենտը գրանցված չէ որպես տան, բնակարանի անդամ, այսինքն` այս խմբի մեջ կարող են մտնել սուիցիդենտի հարևանի, բարեկամի, ծանոթի կամ մեկ ուրիշի տունը, բնակարանը կամ վերջիններիս կից նկուղը, պատշգամբը, տանիքը, բակը, հողամասը, տնակը, գոմը և այլն), 3) իր աշխատավայր. այն դեպքերը, որոնք իրականացվել են սուիցիդենտի աշխատավայրում, հիմնարկությունում), 4) այլ աշխատավայր ¥այսինքն այլ աշխատավայր, որտեղ սուիցիդենտը չի աշխատում, այս խմբի մեջ մտնում են նաև զորամասեր, ՔԿՀ-ներ, բժշկական, ուսումնական հիմնարկություններ), 5) այլ վայր ¥այն վայրերը, որոնք չեն մտնում վերը նշվածներից ոչ մի խմբի մեջ. կամուրջներ, բարձունքներ, գերեզմանատներ, ջրային տարածքներ, անտառներ, սարեր, փողոցներ, հրապարակներ, այգիներ, ռեստորաններ, սրճարաններ, բազմաբնույթ ժամանցի կենտրոններ և այլն)։

 

 Ալկոհոլային հարբածության (էթանոլն արյան մեջ) հնարավոր առկայությունը բաժանել ենք հետևյալ խմբերի` 1) ալկոհոլի առկայությունը չի հետազոտվել (կասկած չի եղել), 2) ալկոհոլ չի հայտնաբերվել, 3) ալկոհոլի ազդեցության բացակայություն, 4) ալկոհոլի չնչին ազդեցություն, 5) թեթև աստիճանի ալկոհոլային հարբածություն, 6) միջին աստիճանի ալկոհոլային հարբածություն, 7) ծանր աստիճանի ալկոհոլային հարբածություն, 8) ալկոհոլային ծանր թունավորում։ 

 

Թմրանյութի հնարավոր առկայությունը բաժանել ենք հետևյալ խմբերի` 1) թմրանյութի առկայությունը չի հետազոտվել, 2) թմրանյութ չի հայտնաբերվել, 3) թմրանյութ հայտնաբերվել է։ 

 

Արդյունքներ 


Ըստ ուսումնասիրությունների` 82 դեպքից արական սեռին բաժին է ընկնում 65 դեպք, իգական սեռին` 17։ Ավելի շատ ինքնասպանության են դիմել 66 և բարձր տարիքային խմբից` 24, իսկ 0-15 տարիքային խմբում ոչ մի դեպք չի արձանագրվել։ Ինքնասպանության ամենաշատ դեպքերն արձանագրվել են օգոստոսին` 14, ամենից քիչ` փետրվարին` 1։ Ամենից շատ ինքնասպանություն կատարվել է ամսվա 7-րդ օրը` 7։ 10-րդ, 25-րդ, 31-րդ օրերին դեպք չի գրանցվել։ Ամենից շատ` շաբաթվա ուրբաթ օրը` 18, ամենից քիչ` երկուշաբթի օրը` 8։ Ամենից շատ տարվա եղանակներից` ամռանը` 26, ամենից քիչ` աշնանը` 11։ Ինքնասպանության վայրերից ամենից շատ` իր տանը` 43, իսկ իր աշխատավայրում` 0։

 

 Ինքնասպանության կատարման մեթոդներից 39-ը բաժին է ընկնում բարձունքից վայր ընկնելուն, կախվելու միջոցով ինքնասպան է եղել 25-ը, թունավորումից` 8-ը, դանակահարությունից` 4-ը, հրազենային զենքից` 3-ը, ինքնահրկիզումից` 1-ը, խառը տիպի ինքնասպանությունից` 2-ը։

 

 Դատաքիմիական ուսումնասիրությամբ ալկոհոլային հարբածության հնարավոր առկայությունը բաշխվել է հետևյալ կերպ` 1) ալկոհոլի առկայությունը չի հետազոտվել` 6, 2) ալկոհոլ չի հայտնաբերվել` 54, 3) ալկոհոլի ազդեցության բացակայություն` 1, 4) ալկոհոլի չնչին ազդեցություն` 2, 5) թեթև աստիճանի հարբածություն` 8, 6) միջին աստիճանի հարբածություն` 6, 7) ծանր աստիճանի հարբածություն` 1, 8) ալկոհոլային ծանր թունավորում` 4։

 

 Դատաքիմիական ուսումնասիրությամբ թմրանյութի հնարավոր առկայությունը բաշխվել է հետևյալ կերպ` 1) թմրանյութի առկայությունը չի հետազոտվել` 22, 2) թմրանյութ չի հայտնաբերվել` 58, 3) թմրանյութ հայտնաբերվել է ` 2։ 

 

Գրականություն


  1. Վարդանյան Շ. Ա., Նազարեթյան Կ. Լ. Դատական բժշկություն, Երևան, 1994; 457.
  2. Дмитриева Т.Б., Положий Б.С. Социальные и клинические проблемы суицидологии в системе мер по снижению преждевременной смертности и увеличению продолжительности жизни населения - // Вестник Российской академии медицинских наук։ ежемесячный научно-теоретический журнал. - 2006. - N8. - С. 18-22.
  3. Невмятулин A.Ш. Комплексное исследование самоубийств в Республике Марий Эл. Автореферат, 2007. 
  4. Пашинян Г.А. К истории вопроса о ‚дегенеративныхե изменениях черепа и теории врожденного самоубийцы. Современные вопросы судебной медицины и экспертной практики. - Ижевск։ Экспертиза, 1998. - Вып. 10. - С. 310-315.
  5. Brent, D.A., Oquendo, M., Birmaher, B., Greenhill, L., Kolko, D., Stanley, B., Zelazny, J., Brodsky, B., Bridge, J., Ellis, S., Salazar, J.O., Mann, J.J. Familial pathways to early-onset suicide attempt։ risk for suicidal behavior in offspring of mood-disordered suicide attempters. Arch Gen Psychiatry. 2002;59։801-807.

Հեղինակ. Ա. Բ. Դալլաքյան. ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոն
Սկզբնաղբյուր. Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Փետրվարի 14-ը` Համակարգչային աշխատողի օր
Փետրվարի 14-ը` Համակարգչային աշխատողի օր

Փետրվարի 14-ը ոչ պաշտոնական, բայց մասնագիտական շրջանակում լայնորեն նշվող ծրագրավորողի օրն է: 1946 թ. փետրվարի 14-ին գիտական աշխարհին և բոլոր հետաքրքրվածներին ցուցադրվեց առաջին՝ իսկապես աշխատող...

Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Ինչպե՞ս է աճել աշխարհի բնակչությունը 1950 թվականից ի վեր
ԵՊԲՀ. Ինչպե՞ս է աճել աշխարհի բնակչությունը 1950 թվականից ի վեր

Աշխարհում մարդկանց թիվը 70 տարվա ընթացքում եռապատկվել է: Վիճակագրական տվյալների հիման վրա «Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է, թե մասնավորապես որ տարածաշրջաններում է...

15 գեղարվեստական գիրք բժշկության մասին
15 գեղարվեստական գիրք բժշկության մասին

Ապագա բժիշկներ, ձեզ համար առանձնացրել ենք 15 գեղարվեստական գիրք, որտեղ հիմնական թեման բժշկությունն է, բժշկի մասնագիտության առանձնահատկություններն ու դժվարությունները...

2020-ի գիտական հայտնագործությունները. Սալուտեմ ամսագիր №2
2020-ի գիտական հայտնագործությունները. Սալուտեմ ամսագիր  №2

Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցե ծածկույթը հալչում է աննախադեպ արագ


2019 թվականի ապրիլին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ Գրենլանդիայի սառցե ծածկույթը տարեկան...

Հրատապ թեմա Աշխարհում Սալուտեմ 2.2021
2020-ը նոր սարքերի, նորարարությունների ռեկորդային տարի` չնայած ԿՈՎԻԴ–19-ի մարտահրավերներին. «Սալուտեմ» ամսագիր
2020-ը նոր սարքերի, նորարարությունների ռեկորդային տարի` չնայած ԿՈՎԻԴ–19-ի մարտահրավերներին. «Սալուտեմ» ամսագիր

Ամփոփելով նախորդ տարին՝ հարկ է անդրադառնալ 2020 թ. Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչության (U.S. Food and Drug Administration) կարևոր և շրջադարձային զարգացումներին, որոնց նպատակն էր ամրապնդել...

Հրատապ թեմա Աշխարհում Սալուտեմ 1.2021
Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները. oncology.am
Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները. oncology.am

Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել։ Այդ մրցանակը հիմնադրվել է 1991 թվականին և շնորհվում է...

Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com
Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com

- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:

- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am

Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Քաղցկեղի «աշխարհագրությունը». oncology.am
Քաղցկեղի «աշխարհագրությունը». oncology.am

Զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ունի քաղցկեղով հիվանդանալու ռիսկ, իսկ հինգերորդը՝ դրանից մահանալու:  Զարգացող երկրներում  միշտ քիչ են եղել քաղցկեղով հիվանդները...

Ուռուցքաբանություն
Հայաստանի բնակչությունը 1831-ից 2017 թվականներին. aniarc.am
Հայաստանի բնակչությունը 1831-ից 2017 թվականներին. aniarc.am

Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թիվը 1831 թվականին կազմել է 161.747 հոգի, որից հայերը՝ 110.671, մուսուլմանները՝ 50.274, այլք՝ 802: Ըստ էության, Հայաստանում մարդահամար, աշխարհագիր...

Առանց հիվանդությունների կյանքի միջին տեւողությունն ավելացել է 6 տարով. news.am
Առանց հիվանդությունների կյանքի միջին տեւողությունն ավելացել է 6 տարով. news.am

Աշխարհի 191 երկրներում վերջին 25 տարիներին կյանքի ակնկալվող տեւողությունն ավելացել է շուրջ 10 տարով՝ տղամարդկանց պարագայում կազմելով 69, կանանց պարագայում՝ 74.8 տարի: Վերջին 15 տարիներին մարդիկ սկսել են...

10 ամենախելացի կենդանիները. 1in.am
10 ամենախելացի կենդանիները. 1in.am

Հայտնի է, որ որոշ կենդանիներ ավելի խելացի են մյուսներից, նրանք կարողանում են ընկերանալ, սովորել իրենց սխալներից և, նույնիսկ, մարդկանց հետ փոխհարաբերություններ հաստատել...

Ի՞նչ ապագա է սպասվում մարդկությանն ամբողջովին ավտոմատացված աշխարհում. tert.am
Ի՞նչ ապագա է սպասվում մարդկությանն ամբողջովին ավտոմատացված աշխարհում. tert.am

Տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է իր հաղթարշավն ամբողջ աշխարհում` բազում առավելություններ տալով մարդկանց: Սակայն, միևնույն ժամանակ, այն լուրջ սպառնալիք է մարդկության գոյության համար...

Կյանքի վատագույն որակ ունեցող աշխարհի 29 քաղաքները. 1in.am
Կյանքի վատագույն որակ ունեցող աշխարհի 29 քաղաքները. 1in.am

Ամեն տարի Mercer խոշորագույն HR խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է «Կյանքի որակի ինդեքս» զեկույցը: Ինչպես հայտնում է Business Insider-ը` ընկերությունը ուսումնասիրել է 450 քաղաքների կենսակերպը` հաշվի...

Մենք երազում ենք փոխել աշխարհը հանուն քեզ. Ցուկերբերգի հուզիչ նամակը` նորածին դստերը. tert.am
Մենք երազում ենք փոխել աշխարհը հանուն քեզ. Ցուկերբերգի հուզիչ նամակը` նորածին դստերը. tert.am

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ով օրերս հայր է դարձել, շարունակում է հազարավոր շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ