Ախտանիշներ Ձեռնաշարժություն
Գոյություն ունեն ձեռնաշարժության (մաստուրբացիայի ) տարբեր տեսակներ և ձևեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ պաթոգենետիկ նշանակություն սեքսոլոգիայում
- ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիա,
- վաղ նախապուբերտատային,
- դեռահասային տարիքի հիպերսեքսուալության,
- վիկար (փոխարինիչ),
- պերսևերատոր-օբսեսիվ,
- ընդօրինակված։
Պուբերտատ շրջանին բնորոշ ձեռնաշարժությունը պատանեկան հիպերսեքսուալության դրսևորումներից է, որի հիմքում ընկած է բիոսոցիալ աններդաշնակությունը, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքերով` գոյություն ունի սեռական և սոցիալ հասունացումների տարանջատում՝ երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց դեռևս սոցիալապես և իրավաբանորեն իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը հանդես է գալիս իբրև փոխարինիչ տարբերակ՝ փոքր-ինչ թուլացնելու ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որը ստեղծվում է կենսաբանական պահանջը ադեկվատ ճանապարհով բավարարելու անհնարինության հետևանքով։
Այստեղ հարկ ենք համարում կանգ առնել ձեռնաշարժության մյուս ձևերի նկարագրության վրա, քանի որ դրանք կլինիկական տեսանկյունից կարևոր նշանակություն են ներկայացնում։ Վասիլչենկոն տարբերում է ձեռնաշարժության հետևյալ ձևերը՝
Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ո՛չ սերմնաժայթքումով, ո՛չ էլ հեշտանքով։
Վաղ նախապուբերտատային մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները։ Բնորոշ է համարվում սերմնաժայթքման և հեշտանքի միջև դիսոցիացիայի երևույթը՝ հեշտանք առանց սերմնաժայթքման կամ հակառակը։ Սովորաբար սեռական հասունացման հետ այս դիսոցիացիան անցնում է։
Վիկար մաստուրբացիան դրսևորվում է կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո սեռական աբստինենցիայի մեջ հայտնվելու ժամանակ։
Պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիան բնորոշվում է կպչունության հատկանիշով։ Եթե ձեռնաշարժության վերոնշյալ բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում կամ իրենց տեղը զիջում են այլ տեսակին, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում այն իրականացվում է սեռական ցանկության, էրեկցիայի և հեշտանքի բացակայության պայմաններում։ Հիվանդը ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի հարկադրող պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ ամենևին դրա կարիքը չունի։
Ընդօրինակված մաստուրբացիան բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Սովորաբար դրա պատճառը սեռապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է և նրանց կողմից ճնշման չենթարկվելը։
Ֆրուստրացիոն և ընդօրինակված մաստուրբացիաները համարվում են պսևդոմաստուրբացիա, որոնք պահանջում են ոչ թե բուժական, այլ դաստիարակչական միջոցառումներ։
Պատանեկան հիպերսեքսուալության և վիկար տիպերը համարվում են ֆիզիոլոգիական։
Օբսեսիվ մաստուրբացիան ախտաբանական է, այն համարվում է սիմպտոմատիկ և պահանջում է բուժական միջոցառումների կիրառում` ուղղված այն առաջացնող պատճառների դեմ։
Նախապուբերտատային ձեռնաշարժությունը կարող է դիտվել իբրև ընդօրինակված ձեռնաշարժության մի տարատեսակ, բայց կարող է և վաղաժամ սեռական զարգացման հետևանք լինել՝ պայմանավորված նյարդային համակարգի ռեզիդուալ օրգանական ախտահարումներով։
Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտարկվող ձեռնաշարժությանը, ապա, հոգեվերլուծաբանների մեկնաբանությամբ` դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որն ուղղված է հաճույքի ձեռքբերմանը և ինքնաբացահայտմանը։ Իսկ Վասիլչենկոն համարում է, որ դա երեխայի հուզական մեկուսացման հետևանք է, ծնողների կողմից անուշադրության մատնված լինելու արդյունք։
Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Աղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Տեղեկատվություն. sexology.am
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYGqQkQU' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_axtanish.php(67): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ