Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14)

Բժշկական ապահովագրության հիմնախնդիրները Հայաստանում

Բժշկական ապահովագրության հիմնախնդիրները Հայաստանում

Հայկական բժշկական ասոցիացիան, շարունակելով առողջապահական համակարգում բարեփոխումներին նվիրված միջոցառումների շարքը, 2008 թ. սեպտեմբերի 17-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էրատո» սրահում կազմակերպել էր «կլոր սեղան»` «Բժշկական ապահովագրության հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով` նվիրված մեր երկրում ապահովագրական բժշկության ներդրման և զարգացման գործընթացներին, ինչպես նաև` գոյություն ունեցող հիմնախնդիրներին և վերջիններիս լուծման հնարավոր ուղիներին։

 

Միջոցառման մասնակիցների կազմը բավականին ներկայացուցչական էր։ Մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարության, բժշկական կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ «Դիագնոստիկա» բժշկական միավորման գլխավոր տնօրեն և խորհրդի նախագահ Սարո Ծատուրյանը, որը միջոցառման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց բժշկական ապահովագրության բուն էությունը և վերջինիս առջև ծառացած խնդիրները։ Զեկուցողն անդրադարձավ ինչպես միջազգային փորձին, այնպես էլ` մեր երկրում շուրջ երկու տասնամյակ բժշկական ապահովագրությանը վերաբերող և համառորեն լուծում չստացող հիմնախնդիրներին։

 

Պարոն Ծատուրյանն իր խոսքում նշեց, որ մեր երկրում բնակչության ճնշող մեծամասնությունը լիարժեքորեն չգիտի, թե ի՞նչ է բժշկական ապահովագրությունը։ Իրականում դա մի ապահովագրական համերաշխության սկզբունք է, որի դեպքում վճարում են բոլորը, ճիշտ է` տարբեր չափերով, այսինքն`

 

- առողջը վճարում է հիվանդի փոխարեն,
- հարուստը վճարում է աղքատի փոխարեն,
- երիտասարդը` թոշակառուի փոխարեն։

 

Ցավոք, նույն այդ բնակչության կողմից ապահովագրությունը հաճախ դիտվում է որպես գումար հավաքելու միջոց, մինչդեռ այն բուժօգնություն ցուցաբերելու միջոց է, օղակ` բուժող կողմի և բուժօգնություն ստացողի միջև։ Բժշկական ապահովագրությունը հարաբերությունների բարդ համակարգ է, որի նպատակն է բուժման գործընթացի հսկումը և հիվանդի առողջության վերականգնումը։

 

Միևնույն ժամանակ` անհրաժեշտ է հիշել, որ բժշկական ապոհովագրությունը անվճար բուժօգնության համակարգ կամ բարեգործություն չէ։

 

Բժշկական ապահովագրության ներդրման թեման մեր երկրում շրջանառվում է առնվազն 15 տարի, իսկ իրականացման գործընթացը Հայաստանում սկսվել է դեռևս 1990-ական թվականներից։ Այդ տարիների ընթացքում մի շարք փորձեր են կատարվել ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և մի շարք այլ շահագրգիռ կառույցների կողմից, որոնք, սակայն, առայժմ դրական արդյունք չեն արձանագրել։ Մեծ հաջողությունների չեն հասել նաև կամավոր բժշկական ապահովագրությամբ զբաղվող սակավաթիվ ընկերությունները, որոնց մեծ մասը ժամանակի ընթացքում աստիճանաբար հրաժարվել է այս ոլորտում շարունակել գործունեությունը։ Ցավոք, ՀՀ-ում չկա բժշկական ապահովագրությանը վերաբերող առանձին օրենք, և այս ոլորտը առաջնորդվում է ընդհանուր ապահովագրական օրենսդրությամբ։ Վերջին տարիների տվյալները վկայում են, որ կամավոր բժշկական ապահովագրության ծրագրերից մեր երկրում հիմնականում օգտվում են Երևանում բնակվող, միջինից բարձր եկամուտ ունեցող և գործատուի կողմից ապահովագրված քաղաքացիները, որոնց մեծ մասն այս կամ այն ձևով առնչվում է միջազգային կառույցների հետ, որոնք էլ նման ապահովագրության պատվիրատուն են։ Ցավոք, այս խավը կազմում է երկրի ընդհանուր բնակչության մոտ 0,5%-ը։ Այդ պատճառով էլ կամավոր բժշկական ապահովագրությունը էական դեր չի խաղում առողջապահության համակարգի ֆինանսական համակարգում։

 

Կարևորագույն խոչընդոտներից է նաև բժշկական ապահովագրության սկզբունքների և առավելությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության խիստ ցածր մակարդակը։

 

Սակավ կարևոր կետերից չէ նաև այն փաստը, որ ապահովագրողների և բուժհիմնարկների հարաբերությունները չունեն հստակ կանոնակարգում, իսկ կամավոր բժշկական ապահովագրության լայն ներդրման ամենակարևոր սահմանափակումն այն է, որ այդ կարգի ապահովագրությունը մատչելի է բնակչության միայն 25-30%-ին։

 

Անդրադառնալով արդեն պարտադիր բժշկական ապահովագրության խնդիրներին` պարոն Ծատուրյանը նշեց, որ այստեղ ևս ծագում են բազմաթիվ խնդիրներ։ Դրանցից մի քանիսն ունեն սկզբունքային բնույթ։

 

- Անհրաժեշտ է հստակեցնել պետության քաղաքականությունը բուժօգնության ֆինանսավորման բնագավառում. ինչի՞ դիմաց է իրականում վճարում պետությունը, կամ ի՞նչ չափով է վճարում պետությունը` մասնակի՞, թե՞ ամբողջությամբ։

 

- Երաշխավորվո՞ւմ է արդյոք առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորման ներկա մակարդակը պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման դեպքում։

 

- Կդառնա՞ արդյոք պարտադիր բժշկական ապահովագրությունը լրացուցիչ հարկային բեռ տնտեսվարողների համար, թե՞ մասամբ կփոխարինի այլ հարկատեսակները։

 

- Ի՞նչ ծավալի և բնույթի բուժօգնության ծրագրեր կֆինանսավորվեն պարտադիր բժշկական ապահովագրության միջոցներով։

 

- Պարտադիր բժշկական ապահովագրությունը կտարածվի միայն աշխատո՞ղ բնակչության վրա։

 

- Ի՞նչ սկզբունքով պետք է պարտադիր բժշկական ապահովագրությունում ընդգրկվեն աշխատող անձի ընտանիքի անդամները։

 

- Ո՞վ պետք է հանդես գա որպես ապահովադիր չաշխատող բնակչության համար (թոշակառուներ, գործազուրկներ, ուսանողներ և այլք)։

 

- Արդյոք ապահովագրության շրջանակներում բուժօգնություն ցույց տալու համար պայմանագրեր պե՞տք է կնքվեն բոլոր բժշկական հիմնարկների հետ և, վերջապես, պատրա՞ստ են արդյոք վերջիններս անհրաժեշտ ծավալով և մակարդակով այդ ծառայությունները մատուցել բնակչությանը։

 

- Եվ որպես ամենակարևոր խնդիր դիտարկվեց այն հարցը, թե արդյոք այսօր մեր երկրում կա՞ն պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման քաղաքական կամք և վճռականություն։

 

Զեկուցումից հետո հնչեցին բազմաթիվ ելույթներ, հարցեր ու պատասխաններ ինչպես առողջապահության կազմակերպիչների, այնպես էլ` ապահովագրական ընկերությունների և լրատվական միջոցների ներկայացուցիչների կողմից։

 

Գրեթե բոլոր մասնակիցները նշեցին, որ մեր երկրում վերջին տարիներին գրանցված տնտեսական աճը հիմք է տալիս հուսալու, որ պարտադիր բժշկական ապահովագրությունն այլևս անիրագործելի գաղափար չէ, և որ կան բազմաթիվ նախադրյալներ այս գործընթացը սկսելու համար։ Բնական է, որ այն պահանջում է տարիների քրտնաջան աշխատանք և չի կարող իրագործվել մեկ կամ երկու օրում։ Բնական է նաև, որ գործընթացը պետք է ունենա փուլային բնույթ և համապատասխանի բոլոր շահագրգիռ կողմերի շահերին։ Հարցադրումների շարքում նշվեց նաև բժիշկների կողմից նման համակարգում աշխատելու պատրաստակամության խնդիրը։ Նշվեց, որ այսօր արդեն մեր երկրում կան բուժհաստատություններ և մասնագետներ, ովքեր իսկապե՛ս պատրաստ են և արդեն իսկ աշխատում են նման սկզբունքով։ Առավել կարևորվեց պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում պետության դերը։

 

Հասկանալի է, որ պետությունը չի կարող իր վրա կրել երկրի առողջապահական համակարգի բոլոր ծախսերը, ուստի պետությանն օգնելու լավագույն միջոցներից մեկն էլ հենց կամավոր բժշկական ապահովագրության զարգացումն է։ Այս դեպքում արդեն պետության կողմից խնայված միջոցները թույլ կտան նպատակային ձևով գումարներ ուղղել սոցիալապես անապահով խավի բժշկական օգնությանը` կազմակերպելով այն պատշաճ մակարդակով։

 

Նշվեց նաև գոյություն ունեցող փոխադարձ անվստահության մթնոլորտը, որը լրացուցիչ խոչընդոտ է բժշկական ապահովագրության զարգացման համար։ Ստեղծված իրավիճակում մարդիկ չեն դիմում ապահովագրական ընկերություններին, այլ անմիջապես դիմում են բժշկին` կրելով բոլոր անհարմարություններն ու ֆինանսական ծախսերը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում են 11 ապահովագրական ընկերություններ, սակայն դրանցից միայն 4-ն են զբաղվում բժշկական ապահովագրությամբ։ Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ գոյություն ունեցող թերությունների հետևանքով առաջ են եկել բազմաթիվ դժգոհություններ ինչպես բուժող բժիշկների, այնպես էլ` ապահովագրական ընկերությունների հաճախորդների կողմից, ինչը պատճառ է հանդիսացել համագործակցության դադարեցմանը։

 

Ծավալված քննարկումների ընթացքում վեր հանվեցին նաև բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք այս կամ այն ձևով առնչվում են բժշկական ապահովագրության զարգացմանը, և ուրախալին այն էր, որ գրեթե բոլոր մասնակիցների եզրակացությունը մեկն էր. համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ, սակայն պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հարցն իրատեսական է և համակարգային մոտեցման դեպքում կարող է շատ արագ լուծում ստանալ։ Բոլոր մասնակիցները համաձայնեցին նաև այն գաղափարին, որ միասնական աշխատանքով քայլ առ քայլ հնարավոր է լուծել բոլոր խնդիրները, որոնք առաջ են քաշվում նմանատիպ խիստ անհրաժեշտ միջոցառումների ընթացքում։

 

Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ այս միջոցառումը եզակի չէ, և Հայկական բժշկական ասոցիացիան պարտավորվում է ապագայում ևս կազմակերպել շարունակական քննարկումներ խնդրո առարկա հարցերի շուրջ և պատրաստակամ է նշված հարցերի վերաբերյալ տարբեր ձևաչափերով քննարկումներին` հետամուտ լինելով դրանց լուծմանը։

 

Ձեր առաջարկությունները, տեսակետներն ու նկատառումները խնդրում ենք հասցեագրել ՀԲԱ գրասենյակ` 54-67-35, 54-67-36 հեռախոսահամարներով կամ info@armeda.am էլեկտրոնային հասցեով։

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 9-10-2008 (14)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դանիել Հովսեփյան
Դանիել Հովսեփյան

2008-ին կլրանար հանրապետության առողջապահության բնագավառի անխոնջ նվիրյալ, Հայկական 89-րդ (Թամանյան) դիվիզիայի քաջարի մարտիկ և Բեռլինի գրոհի մասնակից Դանիել Կարապետի Հովսեփյանի...

Հայ բժիշկերի կյանքից
Հիմնական դեղեր գաղափարախոսությունից` գործնական կիրառում
Հիմնական դեղեր գաղափարախոսությունից` գործնական կիրառում

Դեղային ազգային քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովումն է։ Համաշխարհային դեղագործական շուկայում դեղերի թիվն օրեցօր...

Դեղամիջոցներ
Հակածխախոտային ծրագիրը Հայաստանում

Ովքեր հետևում են Հայաստանում ընթացող հակածխախոտային ծրագրի զարգացումներին, կհիշեն, որ 2004 և 2006 թ.թ. մեր երկիրը մասնակցեց միջազգային «Quit&Win» արշավին։...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Երեխաների հոգեկան առողջության պահպանման խնդիրներ
Երեխաների հոգեկան առողջության պահպանման  խնդիրներ

Երեխաների հոգեկան առողջության պահպանման համար անհրաժեշտ է բարձրացնել երեխաների հոգեկան առողջության իրազեկումը, և շատ կարևոր նախապայման է` սովորել հասկանալ այն ազդանշանները....

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Անտոն Սուրյան
Անտոն Սուրյան

Ճարտարագետ, գյուտարար, զինագործ, դեղագործ, բժիշկ, համաճարակաբան, բարերար Անտոն Հովսեփի Սուրյանը ծնվել է մոտավորապես 1539թ., ենթադրաբար՝ Սիրիայում։ Հիշատակվում է նաև

Հայ բժիշկերի կյանքից
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան

- Զարմանալի բան է բժշկությունը, և արդյոք կապ ունի՞ արվեստի հետ, թե՞ ոչ` դժվար է ասել։ Բայց եթե Բուլգակովը, Շիլլերը, Կոնան Դոյլը, Չեխովը բժիշկներ էին, ուրեմն` արվեստի հետ բժշկությունն իսկապե՛ս...

Բժիշկ-արվեստագետ
Իմպուլսիվ անհատականություն. թեստ` թու՞յլ, թե՞ ուժեղ, հուզակա՞ն, թե՞ զուսպ...
Իմպուլսիվ անհատականություն. թեստ` թու՞յլ, թե՞ ուժեղ, հուզակա՞ն, թե՞ զուսպ...

Ըստ տարածված կարծիքի` կանայք ավելի հուզական են, քան տղամարդիկ։ Զգանցմունքների ու հույզերի ազդեցության ներքո մենք կարող ենք չկշռադատված արարքների դիմել։ Նման դեպքերում ուժեղ սեռի ներկայացուցիչները...

Թեստեր Ես
Չբերություն - Լուծվող խնդիր
Չբերություն  - Լուծվող խնդիր

Չբերության խնդիրն իր յուրահատուկ տեղն ունի բժշկության մեջ։ Լինելով և՛ բժշկական, և՛ սոցիալական, և՛ հոգեբանական խնդիր, ազդում է զույգի հոգեբանական վիճակի, ինչպես նաև` երկրի ժողովրդագրական...

Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Երկաթ
Երկաթ

Երկաթն աուտոգեն միացությունների այն բաղադրիչ մասն է, որն ապահովում է թթվածնի կամ էներգիայի փոխանցումը։ Կարմիր հեմոգլոբինի կենտրոնական ատոմը երկաթն է։ Եթե երկաթը կապակցված է հեմոգլոբինին...

Վիտամիններ և միներալներ
Գույնի զգացողությունը
Գույնի զգացողությունը

Մեզանից յուրաքանչյուրը նկատել է, որ կապույտ երկնքին կամ կապույտ ծովի ալիքներին երկար նայելիս մեր հոգուն հանգստություն եվ խաղաղություն է իջնում, տերևների և խոտի հյութալի կանաչը...

Հոգեկան առողջություն Թեստեր Ես
Ապրում ենք, որ աշխատե՞նք... Թեստ. այրվելու համախտանիշ
Ապրում ենք, որ աշխատե՞նք... Թեստ. այրվելու համախտանիշ

Ես ունեմ հետաքրքիր աշխատանք։ Դեռ մի քանի ամիս առաջ ես բառացիորեն «այրվում էի» իմ աշխատատեղում։ Բայց ի՞նչ պատահեց։ Ինչո՞ւ է հիմա ամեն ինչ «ձեռքիցս վայր ընկնում», ամեն ինչ ազդում է նյարդերիս վրա...

Թեստեր Ես և աշխատանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ