Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)

Մոլախաղի հիվանդագին հակումը

Մոլախաղի հիվանդագին հակումը

Հոգեկան և վարքային խանգարումների դասակարգման մեջ առանձնացնում են «Հասուն անձի վարքի խանգարումներ» խորագիրը, որի մեջ ներառում են կայունության հակում ունեցող վարքի տիպային կլինիկական կարևոր դրսևորումները:

 

Անհատի ապրելակերպի, իր և շրջապատի նկատմամբ վերաբերմունքի արտահայտման որոշ բնութագրեր դառնում են հաճախակի հանդիպող. դրանցից մի քանիսը առաջ են գալիս անհատի զարգացման վաղ շրջանում` որպես կառուցվածքային գործոնների և սոցիալական փորձի հետևանք։ Այս խանգարումներն ընդգրկում են վարքի արմատավորված և մշտական մոդելներ, որոնք կայուն են և հաճախ ուղեկցվում են անհատական դիսթրեսի տարբեր աստիճաններով, սոցիալական գործունեության արդյունավետության խանգարումներով։

 

Վարքի խանգարումների մեջ կարելի է առանձնացնել այնպիսիները, որոնք բնորոշվում են չկշռադատված, ոչ խելամիտ, կրկնվող արարքով` առանց պարզ, հասկանալի դրդապատճառի։ Որպես կանոն, այդ արարքները հակասում են և՛ տվյալ վարքը կրողի, և՛ այլ մարդկանց շահերին։ Անհատը, որի մոտ նկատվում են չկշռադատված արարքներ, նշում է, որ իր վարքը հակումների հետևանք է, և ինքն անկարող է վերահսկողություն սահմանել։ Այս վիճակների պատճառը հասկանալի չէ, և այս խանգարումները խմբավորվում են միասին նկարագրական նմանության պատճառով այլ ոչ թե կարևոր նշանների ընդհանրությամբ։

 

Այս հոդվածի շրջանակներում մենք մանրամասն կքննարկենք մոլախաղի հիվանդագին հակումը։

 

Սովորույթի եվ հակումների խանգարումների մեջ առանձնացնում են`

 

  1.  Մոլախաղի հիվանդագին հակումը,

  2. Հիվանդագին հրամոլությունը (պիրոմանիա),

  3. Գողության հիվանդագին հակումը (կլեպտոմանիա),

  4. Տրիխոտիլոմանիան (մազերը պոկելու կպչուն սովորություն),

  5. Սովորույթի ու հակումների այլ, նաև չճշտված խանգարումները:

 

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաղամոլության առաջացմանը կարող են նպաստել նաև հետևյալ հոգեսոցիալական գործոնները.

 

  1. մահվան կամ ապահարզանի պատճառով ծնողների կորուստը մինչև 15 տարեկան հասակը,

  2. ոչ ադեքվատ ծնողական դաստիարակությունը (անտարբերություն, անհետևողականություն, չափազանց խստություն),

  3. դրամի նկատմամբ անհամապատասխան վերաբերմունքը ընտանիքում (ընտանեկան բյուջեի պլանավորման բացակայություն, դրամի ֆետիշացում),

  4. մոլախաղերով զբաղվելու թույլատվությունը պատանեկան տարիքում։

 

Արական սեռի խաղամոլներին հատուկ է նաև պատանեկան տարիքում ծնողների հետ կոնֆլիկտները, իսկ հետագայում դժվարություններ` ընդունելու շրջապատի ավտորիտար անձանց։

 

Խաղամոլների մոտ նկատվում են նաև աֆեկտիվ խանգարումներ, մշտապես պահպանվում է դեպրեսիվ ֆոնը, և անգամ ենթադրվում է, որ մոլուցքային խաղը մեղմում է դիսֆորիկ դրսևորումները` հանդես գալով որպես ինքնատիպ հակադեպրեսիվ դեղամիջոց։

 

Հոգեդինամիկ կամ հոգեվերլուծական մոտեցումը ենթադրում է, որ խաղամոլի մոտ նկատվում է մշտական անհիմն վստահություն, որ հերթական անգամ կշահի, որի տակ թաքնված են ամենակարողության մանկամիտ ֆանտազիաները։

 

Մշտական վերադարձը խաղին կարող է մեկնաբանվել որպես ընդվզում կամ իրականությանն ուղղված ագրեսիվ վերաբերմունք, քանի որ այն չի ենթարկվում սպասելիքներին և ֆանտազիաներին։ Ընդ որում, պարտվելն այս դեպքում չի վերադարձնում նրան դեպի իրականություն, այլ ընկալվում է որպես անարդարացի արգելք բավարարության հասնելու ճանապարհին, որն էլ իր հերթին պատճառ է դառնում նորանոր փորձերի և գումարների վատնումի համար։ Խաղամոլները, որպես կանոն, անինքնավստահ մարդիկ են, և իրենց հիվանդագին հակման պատասխանատվությունը անգիտակցաբար վերագրվում է ոչ թե սեփական եսին, այլ` բախտին։

 

Մոլախաղով տարվածությունը հատկապես ընդգծվում է սոցիալական սթրեսի պայմաններում, որի պատճառով առաջանում է արատավոր շրջան` առավել ներքաշելով նրան դեպի մոլուցքը։ Նկատվում է նաև այնպիսի ֆիզիոլոգիական նշանակության գրգիռների թուլացում, ինչպիսիք են քունը, սնունդը և սեքսը։

 

Հատկանշական են նաև սոցիալական դեզադապտացիայի հետևյալ դրսևորումները` ֆինանսական դժվարություններ, պարտքեր, իրավախախտումներ` պատճառաբանված պարտքերը մարելու կամ նորից խաղալու ցանկությամբ, ընտանեկան կոնֆլիկտներ և մասնագիտական արդյունավետության անկում։ Առավել ծանր հետևանք է հանցավոր միջավայրերում հայտվելը և ինքնասպանության կամ ինքնախեղման մասին հատուկ մտքերը և վարքը։

 

Հարկ է նշել, որ խաղամոլները արտաքինից ինքնավստահ են, անկախ, աշխույժ, փոքր-ինչ կոպիտ, իսկ սթրեսի պայմաններում հակված են մեծ ծախսերի։ Նրանք չեն փորձում կազմակերպել իրենց բյուջեն, դրամ կուտակել, այլ նախընտրում են պարտքով դրամ գտնել, ապա դիմել անօրինական միջոցների` պարտքը փակելու համար։ Դրամ հայթայթելու այդօրինակ միջոցներից են բռնությունը, խաբեությունը և այլն...

 

Խանգարումը նախնական փուլում արական սեռի մոտ նկատվում է պատանեկան տարիքում, իսկ իգական սեռի մոտ` ավելի ուշ։ Խաղամոլության երկրորդ փուլը հատկանշական է նրանով, որ աստիճանաբար ողջ կյանքը կազմակերպվում է խաղի շուրջը, արագորեն նվազում է սոցիալական հարմարողականությունը, ավելանում են խաղի ընթացքում չկշռադատված քայլերը և անարդարացի ռիսկերը։ Հետագա 10-15 տարիների ընթացքում խաղամոլությունը կարող է հանգեցնել երրորդ փուլին, որի ընթացքում էլ դեկոմպենսացիան ընթանում է նյութական խիստ անկարողությամբ և իրավախախտ վարքագծով։ Խաղի կտրուկ դադարեցումը, ասենք հիվանդության պատճառով, դառնում է նոր` սոմատիզացված տագնապային-ֆոբիկ բնույթի ախտանիշների սկիզբ։

 

Ընդունված կարգի համաձայն` ախտորոշման մեջ բացառվում են ալկոհոլի չարաշահման սովորույթը և թմրադեղերի օգտագործումը, ինչպես նաև սեռական և սննդի ընդունման սովորույթի ու հակումի խանգարումները։

 

Մոլախաղի տարածվածությունը արդյունաբերական բարձր աստիճանի զարգացում ունեցող երկրներում կազմում է ազգաբնակչության 2-3%-ը, ընդ որում ավելի հաճախ հանդես է գալիս արական սեռի ներկայացուցիչների մոտ։ Նկատվել է հաճախականության սովորականից ավելի դրսևորում արական սեռի` խաղամոլությամբ տառապողների հայրերի և իգական սեռի` մայրերի մոտ։ Երկու սեռերի խաղամոլների ծնողների մոտ հաճախ է նկատվում նաև ալկոհոլամոլություն։

 

Հատկանշական գծերն են.

 

  1. մշտական լավատեսությունը սպասվող շահույթի վերաբերյալ,

  2. նախկին պարտություններից դասեր քաղելու անկարողությունը,

  3. պարտության դեպքում խաղալը դադարեցնելը ժամանակի ընթացքում ավելի դժվարանում է, քան հաղթանակի դեպքում,

  4. կոմպուլսիվ խաղամոլը շարունակում է խաղալ անկախ պարտության չափից և ժամանակից։


Այսպիսով, «մոլախաղի հիվանդագին հակում» խանգարման ախտորոշման համար հարկավոր է առաջնորդվել հետևյալ ընդհանուր նկարագրությամբ.

 

Խանգարումը բնորոշվում է.

 

  1. մոլախաղով տարվելու հաճախ, կրկնվող էպիզոդով, որը առաջնակի է և գերակշռող անհատի կյանքում,

  2. բերում է սոցիալական, մասնագիտական, նյութական, ընտանեկան արժեքների իջեցման,

  3. անհատը նշված ոլորտներում չի կատարում իր պարտականությունները։

 

Հիվանդը կարող է զրկվել աշխատանքից, մեծ պարտքեր անել, օրինազանց լինել, միայն թե դրամ ճարի, կամ խուսափել պարտքերը վերադարձնելուց։ Հիվանդն ինքը նկարագրում է անհաղթահարելի, ուժեղ հակում` մասնակցելու այդ խաղերին, որը մեծ դժվարությամբ է հաղթահարվում, և այդ ցանկությունը, պատկերացումը խաղի, նրան ուղեկցող իրավիճակի մասին մտքերը համակում են հիվանդին ամբողջությամբ։

 

Այդ համակող պատկերացումներն ու հակումը սովորաբար սաստկանում են այն ժամանակ, երբ կյանքում տեղ է գտնում սթրեսը։ Այս խանգարումը կոչվում է նաև մոլախաղին կոմպուլսիվ մասնակցություն, բայց այդ անվանումը վիճելի է, քանի որ վարքը կոմպուլսիվ չէ ո՛չ իր էությամբ, ո՛չ էլ օբսեսիվ-կոմպուլսիվ նևրոզի հետ իր ընդհանրությամբ։

 

Ախտորոշման համար, համաձայն Հոգեկան և վարքային խանգարումների դասակարգման 10-րդ տարբերակի, առաջադրվում են հետևյալ ցուցումները. Հիմնական նշանը համարվում է մոլախաղով տարվելու մշտական, կրկնվող սովորույթը, որը շարունակվում է և հաճախ խորանում, անկախ սոցիալական հետևանքից, ինչպիսիք են աղքատանալը, ընտանեկան փոխհարաբերությունների խաթարումը, անձնական կյանքի փլուզումը։ Ներառում է նաև մոլախաղերին կոմպուլսիվ մասնակցությունը։

 

Տարբերակիչ ախտորոշումը

 

Մոլախաղի հիվանդագին հակումը անհրաժեշտ է տարբերակել.

  1. մոլախաղի և գրազ բռնելու հակումից։

  2. Հաճույքի կամ փողի համար մոլախաղով հաճախակի զբաղվելուց. նման մարդիկ սովորաբար զսպում են իրենց հակումը, եթե մեծ կորուստ են ունենում կամ այդ խաղերի պատճառով տհաճ հետևանքների առաջ են կանգնում։

  3. Մանիայով հիվանդների խաղամոլությամբ հաճախակի տարվելուց: Մանիայի դրսևորման դեպքում խաղի ընթացքում առաջացած մոլուցքային վարքը օժտված է առավել ընդգծված աֆեկտիվ բաղադրիչներով և դուրս է գալիս խաղային իրավիճակներից։

  4. Սոցիոպաթիկ վարք ունեցող անձանց խաղամոլությամբ զբաղվելուց։ Այս մարդիկ ցուցաբերում են սոցիալական վարքի ավելի լայն և կայուն խանգարումներ, որոնք արտահայտվում են ագրեսիվ արարքով` դրանով իսկ ցուցադրելով իրենց անտարբերությունը շրջապատի բարեկեցության և զգացմունքների նկատմամբ։

 

Բուժումը

 

Արևմտաեվրոպական երկրներում բուժման համար երբեմն նպատակահարմար են գտնում երկարատև հոսպիտալացումը (մինչև 3 ամիս ժամկետով), որպեսզի խզվեն կապերը շրջապատի հետ։ Միայն այդ դեպքում կարելի է սկսել հոգեվերլուծական կամ այլ տիպի հոգեթերապիան, որը վերջին հաշվարկներով կարող է ապահովել գրեթե 50% հաջողություն։ Արդյունավետ են համարվում ինքնաօգնության խմբերը, որոնց հիմնական թերապևտիկ միջոցը հուզական աջակցությունն է, սեփական վարքի վերահսկման օրինակները։ Որպես հոգեթերապևտիկ միջամտության անհրաժեշտ պայման դիտվում է հիվադի կողմից դժվարության հստակ գիտակցումը և բուժման մոտիվացիան։

 

Խաղամոլությանն ուղեկցող աֆեկտիվ խանգարումները գնահատվում են երկու տեսանկյունից. արդյոք հետևա՞նք են, թե՞ սկզբնապատճառ։ Ելնելով դրանից` կարող է առաջարկվել նաև դեղորայքային բուժում։

Հեղինակ. ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ. ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 6-7-2008 (13)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թմրամիջոցների շրջանառության կարգավորումը
Թմրամիջոցների շրջանառության կարգավորումը

Հայաստանի Հանրապետությունը Գերագույն խորհրդի 1993 թ. մայիսի 24-ի Հ.Ն-0836-I որոշմամբ միացել է ՄԱԿ-ի երեք համաձայնագրերին։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ...

Դեղագործական շուկա
Շարժումը` կյանք է

2008 թ. ապրիլի 24-25-ին մայրաքաղաքի «Մոսկվայի տանը» Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) և նրա կազմում գործող Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգան (ՀԵՆԼ), Շարժողական խանգարումների...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Առողջապահության համակարգի բարեշրջումների հիմնախնդիրները
Առողջապահության  համակարգի   բարեշրջումների հիմնախնդիրները

2008 թ. հունիսի 5-ին «Մարիոթթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էռատո» շքասրահում Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից նախաձեռնվեց կլոր սեղան «Առողջապահության համակարգի բարեշրջումների...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Բժշկական էթիկայի կանոնակարգ (Կոդեքս)

Բժշկի հիմնական պարտավորությունները

Բժիշկը պարտավոր է...

ՀՀ որոշումներ
Հայաստանն առանց ծխախոտի
Հայաստանն առանց ծխախոտի

Մեր ընթերցողի ուշադրությանն ենք ուզում ներկայացնել մի կառույց, որը կարողացել է միավորել տարբեր բնագավառներում աշխատանքային գործունեություն ծավալած կազմակերպություններին...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Գիտությունը բաց համակարգ է...
Գիտությունը բաց համակարգ է...

Մեր հյուրն է ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Սամվել Հարությունյանը,
որի հետ զրուցեցինք մեր երկրում գիտության զարգացման հեռանկարների
...

Հրատապ թեմա Հայաստանում
Հրանտ Սապոնջյան
Հրանտ Սապոնջյան

Մեր հյուրն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյանը, ով տարիներ շարունակ իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև նկարչությամբ...

Բժիշկ-արվեստագետ
...Անցում
...Անցում

Թերևս գետնանցում բառը այս կառույցների համար ամենևին արդիական էլ չէ, քանի որ նրանք շատ վաղուց կորցրել են իրենց իսկական նշանակությունը...

Հրատապ թեմա Հայաստանում
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ

Մեր հանրապետությունում կրծագեղձի քաղցկեղը ուռուցքային հիվանդացության մեջ կանանց մոտ գրավում է առաջին տեղը և մահացությամբ գերազանցում միջին եվրոպական տվյալներին, որը կարելի է բացատրել...

Ախտորոշում ԿԻՆ: Հիվանդություններ Ուռուցքաբանություն
Վիտամիններ
Վիտամիններ

Վիտամին են անվանում կենսաբանորեն ակտիվ այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի...

Վիտամիններ և միներալներ
Թույնի գործարան
Թույնի գործարան

Մարդիկ դեռ հնուց ուսումնասիրում էին թունավոր օձերին։ Գալենի վկայությունների համաձայն` մ.թ.ա. I դարի կեսերին մահացած պոնտական թագավոր Միհրդատ IV-ը շատ էր հետաքրքվում օձի թույնով...

Թվեր և փաստեր Բուժում
Բուսակերություն
Բուսակերություն

Մսից և կենդանական ծագման այլ սննդատեսակներից հրաժարվողների թիվն աշխարհում օրըստօրե աճում է, ինչը սննդաբանների և լայն հասարակության շրջանում իրարամերժ քննարկումների...

Սնունդը և առողջությունը

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ