Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)

...Անցում

...Անցում

Թերևս գետնանցում բառը այս կառույցների համար ամենևին արդիական էլ չէ, քանի որ նրանք շատ վաղուց կորցրել են իրենց իսկական նշանակությունը։

 

Իհարկե', քաղաքի կենտրոնում դեռևս մնացել են մի քանիգետնանցումներ, որոնք հասարակական պետքարանի չեն վերածվել, որովհետև այստեղ ծավալված անկանոն առևտրի շնորհիվ կա լուսավորություն, զուգարանային գարշահոտության փոխարեն անցորդներին շնչահեղձ են անում սանիտարական կասկածելի պայմաններում արտադրվող և նույնքան կասկածելի պայմաններում վաճառվող ուտելիքների «բույրերը», հասարակության «երաժշտական ճաշակն են հարստացնում» թուրք-արաբական «մուղամները»։ Եվ այնուամենայնիվ, որոշ օրինապահ քաղաքացիներ դեռևս նախընտրում են փողոցն անցնել այս անցումներում անկանոն խցկռտված առևտրական տաղավարների արանքով։ Սակայն մի' շտապեք ուրախանալ, քանի որ սա հնարավոր է միայն ցերեկային ժամերին։ Հետաքրքիր է` ով է որոշել և թույլ տվել երեկոյան ու գիշերային ժամերին անջատել գետնանցումների լուսավորությունը, առավել ևս նրանց մուտքերը փակել ճաղավանդակներով։ Գուցե երեկոյան և գիշերային ժամերին մեր քաղաքում գործում են ճանապարհային երթևեկության այլընտրանքային կանոններ, և քաղաքային իշխանությունները գտնում են, որ երեկոյան ժամերին փողոցը անհրաժեշտ է հատել չնախատեսված տեղերում։

 

Երբ մի փոքր հեռանում ես քաղաքի կենտրոնական հատվածներից, պատկերը կտրուկ փոխվում է։ Շատ գետնանցումներից նույնիսկ ամենաօրինապահ քաղաքացիները չեն համարձակվի օգտվել, որովհետև այդ պատերազմական փլատակներ հիշեցնող կառույցների պատերից դեռևս հատուկենտ մնացած բազալտե սալիկները կարող են պոկվել ու ընկնել անցորդի գլխին։ Էլ չենք խոսում պատերի վրայի նկարչական և գրական «ստեղծագործությունների» մասին, որոնց միջոցով մեր համաքաղաքացիներից շատերը փորձում են անմահացնել իրենց անունները։

 

Այս ամենի ֆոնի վրա շատ հետաքրքիր է, թե ինչ ճակատագիր են ունենալու ամբողջ քաղաքի երթևեկության խաթարման հաշվին կառուցվող նոր գետնանցումները...

 

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ.

- փորձե՛ք կռահել Երևան քաղաքի այն կառույցների ճշգրիտ անվանումը, որոնք միաժամանակ հիշեցնում են և՛ աղբանոց, և՛ հասարակական զուգարան` ընդ որում չլուսավորվող և ... ամիսներով, եթե ոչ տարիներով չմաքրվող։ Կարծում ենք` նույնիսկ կրտսեր դասարանների երեխաները անմիջապես կհասկանան, որ խոսքը վերաբերում է մայրաքաղաքի գետնանցումներին։

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 6-7-2008 (13)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ