Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12)

«Բժիշկ Դավիթ Պետրոսյանի «Դեղատոմսը»» հաղորդումը. վարկանիշներ և ոչ միայն…

«Բժիշկ Դավիթ Պետրոսյանի «Դեղատոմսը»» հաղորդումը. վարկանիշներ և ոչ միայն…

Ինչպես ասում են` կա երկու նորություն` լավ և վատ։ Որի՞ց սկսեմ։ Սկսեմ լավից, որովհետև ավելի համառոտ է ու պարզ. «Բժիշկ Դավիթ Պետրոսյանի «Դեղատոմսը» հաղորդումը տեղափոխվել է նոր և ավելի ընդարձակ տաղավար։

 

Տաղավարը ձևավորվել է արդի ժամանակներին համահունչ կառուցվածքային և գունային ոճով։ Եվ ամենակարևորը. նոր տաղավարում արդեն կարող են հարցազրույցի հրավիրվել միաժամանակ 2 և ավելի հյուրեր։ Այստեղ արդեն հյուրընկալվել են Առողջապահության նախարարության ազգային հակածխախոտային ծրագրի համակարգող Ա. Բազարչյանը, իրավաբանական խորհրդատու Ս. Քրմոյանը, մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կ. Սարիբեկյանը, գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ԳԱԱ թղթակից անդամ Ռ. Աբրահամյանը և մի շարք այլ մասնագետներ։

 

Այժմ փորձենք պարզել, թե ո՞րն է մյուս` վատ նորության յուրահատկությունը։ Ասեմ, որ հաղորդումները այս նոր տաղավարից հեռարձակվում են շաբաթը 3 անգամ գիշերվա ժամը 1։30 և 2։00։ Հարց է ծագում` ինչո՞ւ այդքան ուշ։ Պատասխանը հետևյալն է. մինչև վերջերս Հայաստանում չկար որևէ մասնագետ կամ կազմակերպություն, որն ի վիճակի լիներ ներկայացնելու հավաստի տվյալներ այս կամ այն հեռուստահաղորդման կամ ամբողջ հեռուստաալիքի վարկանիշի (ռեյտինգի) մասին։ Դրա պատճառն այն էր, որ վարկանիշի որոշումը բավականին բարդ, մեծ ծախսեր և պրոֆեսիոնալիզմ պահանջող գործընթաց է։ Իսկ ի՞նչ է տալիս վարկանիշի ուսումնասիրությունը տվյալ հեռուստաընկերությանը։ Բանն այն է, որ բարձր վարկանիշ ունեցող հեռուստահաղորդումը մեծ եկամուտներ է ապահովում, որովհետև այդ հաղորդումներում տեղադրված գովազդի համար պատվիրատուն պատրաստ է վճարել ավելի մեծ գումարներ։

 

Զարգացած երկրներում վարկանիշների որոշմամբ զբաղվում են այդ բնագավառում մասնագիտացած ընկերությունները, որոնց տվյալները, որպես կանոն, կասկած չեն հարուցում։ Ամենաանաչառը համարվում է «փիփլմետրիա» կոչվող մեթոդը, որի էությունը հետևյալն է. մեծ քանակով հեռուստադիտողների (առավելապես ընտանիքների), բաժանվում են «փիփլմետրեր»` սարքեր, որոնք ֆիքսում են դիտվող ալիքներն ու ժամերը։ Որոշ ժամանակ անց «փիփլմետրերը» հավաքում են և տվյալները մշակում։ Հավաստիությանը նպաստում է «փիփլմետրերի» քանակը. որքան շատ «ընտանիքներ» լինեն ընդգրկված, այդքան ավելի հավաստի կլինեն տվյալները։ Նշեմ, որ հենց «փիփլմետրիան» է վարկանիշի որոշման ամենաթանկարժեք մեթոդը։

 

Մինչև վերջերս Հայաստանում վարկանիշ որոշող այդպիսի ընկերություն չկար։ Չկար, և հանկարծ հայտնվեցին միանգամից երկուսը, որոնք օգտագործեցին հենց «փիփլմետրիայի» մեթոդը և ստացան մոտավորապես նույն արդյունքները. ամենաբարձր վարկանիշ ունեն սերիալները և հեռուստատեսային ֆիլմերը (մոտավորապես 30-35%), իսկ գիտահանրամատչելի հաղորդումները` ընդամենը 8-10%։ Իհարկե, սա խոսում է բնակչության նախասիրությունների մասին, և հեռուստաընկերությունների ղեկավարները չեն կարող դա հաշվի չառնել։ Հաշվի առան և… ամբողջ եթերային ժամը հեղեղեցին սերիալներով ու հեռուստատեսային ֆիլմերով։ Ակնհայտ է, որ այս քաղաքականությամբ են առաջնորդվում հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները։ Ի՞նչ արած. նրանց կարելի է հասկանալ։ Բայց մեզ մտահոգում է այն հարցը, թե ինչ «որակի» սերունդ կունենանք մի քանի տարի հետո։

 

Անշուշտ այս հարցը առաջին հերթին պետք է հետաքրքրի համապատասխան պետական մարմիններին, որոնք պարտավոր են մշակել որոշակի քաղաքականություն այս արատավոր միտումները նվազեցնելու համար։ Օրինակ. կարելի է լիցենզավորման այնպիսի պայմաններ ստեղծել, որ հեռուստաընկերությունները պարտավորվեն «լավագույն» ժամերին հեռարձակել սեփական արտադրության գիտահանրամատչելի, մշակութային և կրթական հաղորդումներ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այդպիսի գործընթացներ դեռևս չեն էլ նշմարվում։

 

Իհարկե, «Հ2» հեռուստաընկերությունը, այնուամենայնիվ, ամեն ինչ արեց, որպեսզի, «Բժիշկ Դավիթ Պետրոսյանի «Դեղատոմսը» տեղ գտնի նաև ավելի դիտվող ժամերին. ապրիլի 7-ից շաբաթը 4 անգամ մենք կարող ենք հանդիպել «Բարի լույս, Հայաստան» առավոտյան հաղորդաշարի ընթացքում, որտեղ «Դեղատոմսին» հատկացված է 8-10 րոպե ուղիղ եթեր։ Եվ իհարկե, ես կաշխատեմ առավել արդյունավետ օգտագործել այդ ժամանակը` ներկայացնելով մեր երկրի բժշկական ոլորտի բոլոր նորությունները և լավագույն մասնագետներին։

Հեղինակ. Դավիթ Պետրոսյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2008 (12)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

10.02.2014

Հարգելի Նոնա, բարև Ձեզ, հարկավոր է մանկաբույժի խորհրդակցություն և քսուքի հետազոտություն: Այդ տարիքում առանց հետազոտության, առավել ևս՝ ինքնուրույն բուժում չի կարելի կազմակերպել:

Նոնա

04.02.2014

հարգելի բժիշկ իմ ախջիկն եղավ 5 ամիսա հազւմա.Վոչ մի բան չի օգնւմ;Խնդռւմ եմ ասեք ում դիմեմ կամ ինչ անեմ

լուիզա

27.04.2012

հարգելի բժիշկ պետրոսյան, ուզում եմ ձեզ դիմեմ մի խնդրանքով,, 26 տարեկանեմ, ունեմ առողջական խնդիրներ, բայց չգիտեմ ուր և ում դիմեմ.. եթե կարողեք օգնեք խնդրում եմ.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ