Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11)

Արյունապղծություն

Արյունապղծություն

Եղբա´յր իմ, թշնամի՞ս ես արդյոք... Կենդանական աշխարհում բազմիցս կարելի է հանդիպել այնպիսի դեպքերի, երբ «արյունակցական» կապեր ունեցող կենդանիները միմյանց հետ սեռական հարաբերությունների մեջ են մտնում ։

 

Մարդիկ, որպես կանոն, քննադատաբար են արտահայտվում արյունապղծություն կամինցեստ կոչվող երևույթի մասին։ Աշխարհի շատ ժողովուրդների մոտ ազգակցական կապերի առկայության պարագայում սեռական կապերի արգելքը համարվում է բարոյականության և էթիկայի նորմա։ «Ինցեստ» բառն ինքնին լատիներենում նշանակում է կեղտոտ, անթույլատրելի։ Այս ամենով հանդերձ անգամ մեր օրերում միևնույն ընտանիքի անդամների միջև արձանագրվող ամուսնությունները այնքան էլ հազվադեպ պատահող իրադարձություններ չեն...

 

ԼԱՎ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ «ՏԱՆՆ ԵՆ ՊԱՀՈՒՄ»


Հնագույն առասպելներում ինցեստն աստվածների շրջանում լայն տարածում ունեցող երևույթ էր համարվում։ Նման թեմաներով հատկապես գերհագեցած են հունական առասպելները. Կրոնը և Հռեան քույր ու եղբայր էին, իսկ նրանց երեխաները` Զևսն ու Հերան, ամուսնացան։ Ընդ որում Զևսը բռնաբարել էր իր մորը` Ռեային, իսկ նրա դստեր ամուսինն էր դարձել հարազատ եղբայրը։

 

Մայրիշխանության դարաշրջանում թույլատրելի և անթույլատրելի սեռական հարաբերությունների սահմաններն ասես գոյություն չունեին։ Ամենակալ մայրիշխանուհիները տղամարդկանց օգտագործում էին միմիայն սեռական հաճույքների և սերունդը շարունակելու նկատառումներով։ Որպես կանոն, այդ խեղճ տղամարդիկ իրենց «առաքելությունն» ավարտում էին մեկ տարի անց, որից հետո նրանց զոհ էին մատուցում աստվածներին։ Հարկ է նշել, որ այս պարագայում ազգակցական կապը որևիցե նշանակություն չուներ։ Հայտնի է, որ եգիպտական փարավոնները մեծ հաճախականությամբ էին առնում իրենց հարազատ քույրերին։ Ըստ հինավուրց օրենքների` երկրի ղեկավարի կինն անպայման պետք է սերեր արքայական տոհմից, իսկ Հին Եգիպտոսում լոկ մեկ արքայական տոհմ կար։ Ինչ վերաբերում է միջնադարյան Եվրոպայի արքայական տոհմերին, նրանք բոլորն էլ արդյունքում միաձուլվեցին և դարձան մի մեծ միասնական ընտանիք, որին հատուկ էր ժառանգական հիվանդությունների մի «շքեղ փունջ»։ Մերձավոր ազգականների միջև ամուսնությունները սովորական երևույթ էին դարձել։ Գուցե պատահական չէ, որ միապետները միմյանց դիմելիս ասում էին. «եղբայր իմ»։

 

Արդարության նկատառումներից ելնելով` ասենք, որ հասարակ մարդիկ էլ իրենց համար կին էին ընտրում «լավ աղջիկներին տանը պետք է պահել, իսկ վատերին` ուրիշներին տալ» սկզբունքի համաձայն։

 

ԱՐՅՈՒՆԱՊՂԾՈՒԹՅԱՆ ԴԱՌԸ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

Ապացուցվել է, որ ինցեստը հղի է ժառանգական հիվանդությունների և այլասերությունների վտանգով, և, արդարև, լայն հասարակությունն անողոք պայքար է մղում միջազգակցական ամուսնությունների դեմ։ Ընդ որում վտանգավոր հետևանքների նկատմամբ վախն այնքան մեծ էր, որ հաճախ արգելվում էին ոչ միայն ազգակցական կապերի առկայության պարագայում, այլև կենսաբանորեն որևիցե կապ չունեցող մարդկանց միջև կայանալիք ամուսնությունները։ Բանն այն է, որ որոշ ազգերի մոտ հարազատ են համարում բոլոր այն մարդկանց, ում հետ հաց են կիսում, մշակում են միևնույն հողերը և միևնույն տնտեսությունից են օգտվում։ Ու չնայած այն հանգամանքին, որ զուտ կենսաբանական տեսակետից այդ մարդկանց միջև որևէ արյունակցական կապ գոյություն չունի, սեքսն, այնուամենայնիվ, վերջիններիս միջև բացառվում է։ Այլ ազգերի մոտ հարազատների միջև սեռական հարաբերությունների սահմանափակումն այլ բնույթ կարող է ունենալ։ Օրինակ, տղամարդուն կարելի է մեղադրել արյունապղծության մեջ, եթե նա սեռական հարաբերություններ է ունեցել իր հորեղբոր կամ հորաքրոջ աղջիկների հետ։ Իսկ մորեղբոր կամ մորաքրոջ աղջիկների հետ ամուսնությանն այդ նույն հասարակությունը հավանություն է տալիս, չնայած որ բոլոր այդ աղջիկներն էլ իրենց «ամուսնյակի» հեռավոր քույրերն են։ Ղուրանն արգելում է բոլոր այն տղամարդկանց և կանանց ամուսնությունը, որոնք մի ստնտու մայր են ունեցել։ Հետաքրքրաշարժ մի փաստ է արձանագրվել աֆրիկյան լելե ցեղի մոտ. ինցեստը որպես այդպիսին արգելվում է, սակայն այդ արգելքը վերանում է, եթե նոր ցեղապետ է ընտրվում։ Բանից պարզվում է, որ նորընտիր ցեղապետը ոչ միայն կարող է, այլ պարտավոր է սեռական հարաբերություններ ունենալ իր բոլոր քույրերի հետ։

 

Ազգականների միջև ամուսնությունները` հատկապես «խոհանոցայինները», բարձրացնում են հեմոֆիլիայով, դալտոնիզմով, պարկինսոնիզմով, Հենթինգտոնի խորեայով հիվանդ երեխաների ծնվելու վտանգը։

 

Արյունապղծությունը կարող է պայմանավորել սերնդի մոտ բրադիդակտիլիայի (կարճամատություն), ալոպեցիայի (ճաղատացում), հիպոգոնադիզմի (սեռական գեղձերի թերզարգացում), միկրոցեֆալիայի (գլխուղեղի թերզարգացում) և այլ հիվանդությունների զարգացումը։ Պատճառն այն է, որ արյունապղծության դեպքում կտրուկ աճում է փոփոխման ենթարկված ոչ բարենպաստ գեների միացման հնարավորությունը։ Ոչ բարեկամական ամուսնությունների դեպքում վնասված և փոփոխման ենթարկված գեների առկայությունը մի ծնողի մոտ հավասարակշռվում է մյուս ծնողի առողջ գեներով։

 

ՄՏԱԾԵ՛Ք ՁԵՐ ԱՊԱԳԱ ՍԵՐՆԴԻ ՄԱՍԻՆ

 

Մեր օրերում նկատվում է մերձավոր ազգականների միջև ամուսնությունները սահմանափակելու միտում, որի արդյունքում առաջին հերթին շոշափելիորեն կրճատվել է բազմազավակ ընտանիքների թիվը և, տրամաբանորեն, նվազել է հեռավոր քույր-եղբայրներ ունենալու հավանականությունը։ Զգալի աճ է արձանագրվել նաև ազգաբնակչության միգրացիայի մեջ, ինչը հնարավորություն է ընձեռում այլ երկրներում գտնել կյանքի ընկեր և բացառել հորաքրոջ-մորաքրոջ, հորեղբոր-մորեղբոր երեխաների ամուսնության համախտանիշը։ Այնուամենայնիվ, նույնիսկ այսօր կան երկրներ, որտեղ ազգականների միջև ամուսնություններին դրականորեն են վերաբերվում։ Հնդկաստանի և Ճապոնիայի շատ շրջաններում մինչ օրս փեսացուի և հարսնացուի ընտրությամբ հարազատներն են զբաղվում։ Այս պարագայում կարևորագույն դեր ունեն ընտանիքների տնտեսական և արյունակցական կապերը։ Օրինակ, Հյուսիսային Հնդկաստանում սոցիալական առումով ամենանպատակահարմար ամուսնությունն է համարվում մորեղբոր ամուսնությունն իր քրոջ դստեր հետ։

 

Հնդկաստանի և Ճապոնիայի բազմաթիվ շրջաններում հարսնացուի և փեսացուի ընտրությամբ զբաղվում են հարազատները։


Հայտնի արևելյան ասացվածքի համաձայն` «Փորձած թանն անփորձ մածունից լավ է»։ Թուրքերից շատերը մինչ օրս հետևում են այս «բարի» խորհդին և կնության են առնում իրենց ազգականուհիներին։ Այսպիսով` յուրաքանչյուր 4 ամուսնություններից մեկը կայանում է ազգակցականների միջև։ Վերջին տարիներին նման կարգի ամուսնությունների թիվը շեշտակի աճել է։ Արդյունքում, եթե 1988 թ. դրանք կազմում էին Թուրքիայում արձանագրված ամուսնությունների 36%-ը, ապա 2002 թ. տվյալներով դրանք հասել են 43%-ի։

 

Թուրքիայի առողջապահության նախարարությունը հանդես է եկել «նախնյաց ավանդույթներից բխող» այս արատավոր սովորույթի դեմ` հայտարարությամբ։ Անկարայի համալսարանում իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Թուրքիայում մանկական մահացության ամենակարևոր պատճառը արյունապղծությունն է, և յուրաքանչյուր 1000 նորածնից 47-ը մահանում է այդ պատճառով։ Իսկ այն նորածինները, որոնք այնուամենայնիվ ապրում են, ձեռք են բերում խորը հաշմանդամություն։ Վերջերս իրականացված հետազոտությունների համաձայն` ազգակցական կապերի առկայությամբ գրանցված ամուսնությունների արդյունքում ծնված երեխաների 8%-ի մոտ առկա են տարբեր բնույթի ֆիզիկական և մտավոր զարգացման խանգարումներ։ Զավեշտալին այն է, որ թուրքերի 60%-ը գիտակցում է ազգակցական կապերի պարագայում ամուսնության ճակատագրական հետևանքները, բայց և այնպես քույր-եղբայր ամուսնական զույգերի թիվը չի նվազում։ Նրանք մինչ օրս մնում են այն համոզմանը, որ արյունակցական կապերը միայն «ամրապնդում են» ընտանիքը։

 

Իսրայելի առողջապահության նախարարությունը ևս մտահոգված է մանկական մահացության գերաճով։ Վիճակագրական տվյալների համաձայն` այն ընտանիքներում, որտեղ ծնողները ազգակցական կապեր ունեն, 2 անգամ ավելի շատ են մանկական մահացության դեպքեր գրանցվում, քան սովորական մյուս ընտանիքներում։

 

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից «ամենաողբերգական» իրավիճակում Ադրբեջանն է։ Չնայած ծնելիության բարձր տոկոսներին` բնածին արատներով երեխաների թիվը գնալով աճում է (հարկ է նշել, որ այս երկրում ընտանիքների մեծ մասը բազմազավակ են)։ Մանկական հաշմանդամության պատճառը ևս անմիջականորեն պայմանավորված է ազգակցական կապերով պայմանավորված ամուսնություններով։

 

Վերջին ժամանակներում կիրառության մեջ է մտել մի արտահայտություն, որն անվանում են գենետիկ ծանրաբեռնվածություն, որը պայմանավորված է շրջակա միջավայրի աղտոտվածությամբ, ալկոհոլիզմով, թմրամոլությամբ և այլն։ Այս պարագայում մեծ դեր ունի նաև ինցեստը։ Գիտնականները մտավախություն ունեն, որ վաղ թե ուշ գենետիկ ծանրաբեռնվածությունը ծայրահեղ բնույթ ձեռք կբերի, և մարդը` որպես կենսաբանական տեսակ, սպառման վտանգի առջև կհայտնվի։ Այստեղ մնում է միայն հիշեցնել ժողովրդական բանահյուսությունից բխող մի իմաստուն միտք. «Մի՛ խմիր այն աղբյուրից, որի հատակը չի երևում»։

 

Լուկրեցիա Բորջիան` Հռոմի Պապ Ալեքսանդր VI-ի դուստրը, կենակցում էր իր հարազատ եղբոր` կարդինալ (նաև հայտնի մարդասպան և թունավորող) Չեզարե Բորջիայի հետ։ Իսկ Լուկրեցիայի հանցավոր կապի մասին հարազատ հոր հետ խոսում էին բոլոր հռոմեացիները։ Նույնիսկ բամբասանքներ էին տարածվում, որ Լուկրեցիան երեխա է ունեցել այդ տղամարդկանցից մեկից, սակայն նշված փաստը չապացուցվեց...

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2008 (11)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Saqo

12.09.2010

dranc uxaki petq a varel u fsyo

Կարդացեք նաև

Մարդասիրական օգնության կազմակերպումը, դեղերի նվիրատվություններ

Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`

  • Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
  • Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում ՀՀ որոշումներ
''Դեռահասների առողջության պահպանման մասին'' օրենքը

2007 թ. վերջը նշանավորվեց նաև նրանով, որ վերջապես Հայաստանում լուրջ ուշադրություն դարձվեց դեռահասների առողջության պահպանման հարցին։ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) առողջապահության, բնապաշտպանության և սոցիալական հարցերով...

Հրատապ թեմա Հայաստանում ՀՀ օրենքներ
Հոգեկան առողջություն
Հոգեկան առողջություն

Հոգեբանական բնույթի հոդվածաշար հույզերի ու ապրումների, անհանգստությունների ու տագնապների վերաբերյալ։ Հոգեկան Առողջությանը նվիրված հոդվածների այս շարքում Դուք հնարավորություն կուենանաք գտնելու Ձեզ հուզող...

Հոգեկան առողջություն
Չբերություն. դատավճի՞ռ, պատի՞ժ…
Չբերություն. դատավճի՞ռ, պատի՞ժ…

Շուրջ 80 մլն մարդ աշխարհում այսօր տառապում է չբերությամբ, և նրանց մեծամասնությունը ապրում է զարգացող երկրներում։ Չբերության հաճախականությունը տարբեր երկրներում ունի տարբեր ցուցանիշներ...

Թվեր և փաստեր Հրատապ թեմա Հայաստանում Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան

Մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս...

Բժիշկ-արվեստագետ
Առաջացա՞ք, առաջացե’ք
Առաջացա՞ք, առաջացե’ք

Եթե երբևէ չեք օգտվել երևանյան հասարակական տրանսպորտից, ապա վստա՛հ եղեք, որ Դուք չեք ճանաչում «իսկական» երևանցիներին։ Ինչ անակնկալներ ասես, որ չեն սպասում Ձեզ քաղաքային տրանսպորտում...

Հրատապ թեմա Հայաստանում
Թեստ. կոնֆլիկտային անհատականություն
Թեստ. կոնֆլիկտային անհատականություն

Դուք ընդամենը ուզում էիք ապացուցել, որ իրավացի եք... Ու էլի այդ տանջալի լռությունն ու դատարկությունն է ձեզ ուղեկից։ Միգուցե հենց դու՞ք եք դրանում մեղավոր։ Առաջարկում ենք պատասխանել ստորև ներկայացվող...

Թեստեր Ես
Հիպերակտիվ երեխա, չպատժե'լ
Հիպերակտիվ երեխա, չպատժե'լ

Մեզանից գրեթե բոլորը կյանքում գոնե մեկ անգամ հանդիպել են երեխաների, որոնց անվանում են ''հիպերակտիվ''։ Այս կարգի երեխաներն անմիջապես աչքի են ընկնում ամենուր` փողոցում, տրանսպորտում...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Անհրաժեշտ օգնություն գործարար կանանց
Անհրաժեշտ օգնություն գործարար կանանց

Աշխատանքային օրը մոտեցել է ավարտին։ Վերջին հաճախորդն արդեն դուրս է եկել ձեր դեղատնից։ Վերջապես կարելի է խալաթը հանել և հանգստանալ։ Բայց, ցավոք, դրա ժամանակը չունեք, քանի որ տանը շատ գործեր ունեք անելու...

Ես և աշխատանքը
P, PP Վիտամիններ
P, PP Վիտամիններ

Վիտամին P (բիոֆլավոնոիդների խումբ): Սա նյութերի մի խումբ է, որը մեր օրերում այլևս չի ընկալվում որպես վիտամին, քանի որ օրգանիզմը կարող է այն ինքնուրույն արտադրել...

Վիտամիններ և միներալներ
Հանրահայտ թունավորողների հետքերով
Հանրահայտ թունավորողների հետքերով

Թույների օգտագործման պատմությունը թերևս կրիմինալիստիկայի պատմության ամենահետաքրքիր, բայց և այնպես ամենամութ էջերից մեկն է։ Թունավորման միջոցով սպանություն գործելու համար պետք է ունենալ...

Թվեր և փաստեր Պատմության էջերից
Ձեռք չտա՞լ... ձեռքերի խնամք
Ձեռք չտա՞լ...  ձեռքերի խնամք

Նման դիտողութուն շատ հաճախ անում են թանգարանների հսկիչները համառ և հետաքրքրասեր այցելուներին։ Բայց նույնիսկ ամենախիստ հսկիչը չի հանդգնի նման դիտողություն անել` տեսնելով ձեր նուրբ, խնամված, գեղեցիկ, ասես արվեստի գլուխգործոց ձեռքերը...

Ձեռքերի խնամք
Զավեշտական դեպքեր…
Զավեշտական դեպքեր…

Ու այդ ի՞նչ մոլուցք է հիվանդների օրգանիզմում խելքներիդ փչածը թողնել... Վիրահատարանում աշխատանքային եռուզեռ է...

Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ