Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5)

Զուգագուլպաների պատմությունից: Որո՞նք են բուժական զուգագուլպաները

Զուգագուլպաների պատմությունից: Որո՞նք են բուժական զուգագուլպաները

Զուգագուլպաները կանացի արդուզարդի կարևոր մասն են կազմում։ Լինելով սարդոստայնի նման խիտ կամ նոսր, նկարներով կամ առանց նկարների` նրանք կանանց ոտքերը դարձնում են ավելի բարեկազմ և թաքցնում մանր թերությունները։ Զուգագուլպաների ճիշտ ընտրությամբ է պայմանավորված վերջիններիս «երկարակեցությունը» և ամենակարևորը` հարմարավետությունը։

 

Մի քանի դրվագ զուգագուլպաների պատմությունից

 

Մետաքսե գուլպաները հայտնվել են միջին դարերում։ Բարձր գնի պատճառով գուլպաները հասու էին միայն հարուստ կանանց և տղամարդկանց։

 

XX դարի 20-ականներին արդյունաբերության մեջ մշակվեց և երևան եկավ վիսկոզան (արհեստական մետաքս), որը գուլպաների արտադրության համար մեծ խթան հանդիսացավ։ Իսկ 1938թ. «Dupon» ընկերության մասնագետները ստեղծեցին «հեղափոխական» կտորը` նեյլոնը։ 1940թ. մայիսի 15-ին նեյլոնե գուլպաները, որոնք իրենց բարակությամբ չէին զիջում մետաքսե գուլպաներին, բայց արժեին տասնյակ անգամ ավելի էժան, հայտնվեցին ամերիկյան խանութների վաճառասեղաններին։ Առաջին իսկ օրը վաճառվեց 780 հազար զույգ, որի արդյունքում «Dupon» ընկերության կողմից նեյլոնի մշակման համար ներդրված բոլոր ծախսերն ամբողջությամբ փոխհատուցվեցին։ Սակայն ընկերության աշխատակիցները բնավ չէին պատրաստվում սահմանափակվել այս ձեռքբերումով, և նրանք երջանկացրեցին մարդկությանը` 1958թ. սպառողների «դատին հանձնելով» լայկրան։ Հենց այդ ժամանակ էր, որ մի հասարակ դերձակ, միմյանց կարելով երկու գուլպա, աշխարհին նվիրեց զուգագուլպաները։ Սկզբում զուգագուլպաները հայտնվեցին Ամերիկայում և ունեցան ֆանտաստիկ հաջողություն. առաջին իսկ տարվա ընթացքում վաճառվեց 64 մլն զույգ։

 

Այսօր աշխարհում վաճառվում են 3-5 մլրդ գուլպաների զանազան տեսակներ։

 

Ամրության ստուգում

Զուգագուլպաների հիմնական թերությունը նրանց «կարճակեցությունն» է։ Այնուամենայնիվ, ամեն ինչ կախված է արտադրանքի ամրությունից։ Զուգագուլպաները կարում են պոլիամիդե թելից, որին ավելացնում են ակրիլ, բուրդ կամ բամբակ։ Պոլիամիդե թելի չափը (հաստությունը) նշվում է փաթեթավորման վրա և այն արտահայտվում է DEN միավորներով (8-450)։ Որքան հաստ է թելը, այնքան ամուր և երկարակյաց են զուգագուլպաները։ Մինչև 20 DEN ունեցող զուգագուլպաները համարվում են շատ բարակ. նրանց պատռվելն իրենից որևէ դժվարություն չի ներկայացնում։ Այդ պատճառով նման զուգագուլպաներն ընտրում են հատուկ դեպքերի համար, իսկ ամենօրյա օգտագործման համար նախընտրելի են ավելի ամուր տեսակները։

 

Լայկրան (էլաստան) զուգագուլպաները դարձնում է առաձգական և օգտագործման ժամանակ վերջիններս պաշտպանում է չափից դուրս երկարելուց և դեֆորմացվելուց։ Լայկրայի թելը մեկ կամ երկու շերտով փաթաթվում է պոլիամիդե թելին։ Զուգագուլպաների առաձգականությունը կախված է նրանցում լայկրայի պարունակությունից. որքան շատ է լայկրան, այնքան ավելի ամուր են զուգագուլպաները գրկում ոտքը։ Սովորաբար զուգագուլպայի մեջ լայկրայի պարունակությունը կազմում է 3-20%։ Խորհուրդ չի տրվում գնել 10%-ից ցածր լայկրա պարունակող զուգագուլպաներ։ Դա նշանակում է, որ լայկրան միայն զուգագուլպաների գոտկատեղի մասում է։ 25% և ավելի լայկրա պարունակում են բուժական զուգագուլպաները։

 

Նեյլոնի ամենաժամանակակից տեսակը միկրոֆիբրն է։ Թելը բաղկացած է բազմաթիվ գերբարակ թելերից. որքան շատ են այդ թելերը գործվածքի մեջ, այնքան շոշափելիս կտորը փափուկ և մետաքսանման է։ Օդը պահվում է միկրոծակոտիների մեջ, ինչի պատճառով նման զուգագուլպաները հասարակների հետ համեմատ ավելի տաք են և ամուր։

 

Եթե Դուք գնել եք զուգագուլպաներ, որոնց վրա գրված է «Tactel», իմացե'ք, որ դրանք գործված են բարձր որակի պոլիամիդե թելով։ Եթե փաթեթավորման վրա նշված է «Doppio coperto»` նշանակում է, որ զուգագուլպաները կրկնակի պատված են լայկրայով, «Transparente»` թափանցիկ են, «Setificato»` մետաքսանման են։

 

Մոդելավորող զուգագուլպաները (փաթեթավորման վրա անվանման հետ կան «up» կամ «support» բառերը) թաքցնում են մարմնի աննշան թերությունները, ազդրերի և իրանի ծավալը աչքի համար դարձնում ավելի «տանելի»։ Խորհուրդ չի տրվում «լավ ձգվելու նպատակով» գնել ավելի փոքր չափսի զուգագուլպա։ Որպես կանոն, այդ կարգի զուգագուլպաներն ավելի արագ են պատռվում և տձևանում։

 

Գոյություն ունեն նաև մերսման համար նախատեսված զուգագուլպաներ։ Հանգույցների յուրահատուկ գործվածքի շնորհիվ այդպիսի զուգագուլպաներ կրելու ժամանակ լավանում է արյան շրջանառությունը։ Գոյություն ունեն նաև բուժական զուգագուլպաներ, որոնք կարող եք կրել միմիայն բժշկի խորհրդով։ Այդ զուգագուլպաներում լայկրայի պարունակությունը 25-30% է։ Մի՛ խաբվեք լայկրայի 40%-ից ավելի մեծ պարունակությամբ զուգագուլպաներ տեսնելիս, քանզի նման զուգագուլպաներ չեն արտադրվում։


Որո՞նք են բուժական զուգագուլպաները

 

 Բուժական զուգագուլպաներ խորհուրդ է տրվում կրել այն կանանց, որոնք տառապում են անոթների վարիկոզ լայնացումով և քրոնիկ անոթային անբավարարությամբ։ Ի տարբերություն հասարակ զուգագուլպաների` բուժական զուգագուլպաները ցուցաբերում են աստիճանավորված ճնշում։ Մաքսիմալ սեղմումը հասնում է կոճերին և աստիճանաբար իջնում ազդրերին, ինչը էապես լավացնում է արյունաբեր երակի արտահոսքը և թեթևացնում սրտի աշխատանքը։ Արյունը չի «լճանում» ստորին վերջույթների անոթներում, և ոտքերը չեն այտուցվում։

 

Բուժական զուգագուլպաների փաթեթավորման վրա պարտադիր պետք է նշված լինի սեղման աստիճանը` արտահայտված «մմ սնդ. սյուն» միավորով։

 

  1. Մինչև 17 մմ սնդ. սյուն (40 DEN). այսպիսի զուգագուլպաները այն կանանց համար են, ովքեր անոթների վարիկոզ հիվանդությունների հանդեպ ժառանգական նախատրամադրվածություն ունեն, ինչպես նաև այն կանանց համար, ովքեր կանգնած (վաճառողուհիներ, վարսահարդարներ, վիրաբույժներ և այլն) կամ նստած են աշխատում։

  2. 17-20 մմ սնդ. սյուն (70 DEN). նախատեսված են անոթների վարիկոզ լայնացմամբ տառապող, նախավիրահատական պատրաստություն անցնող, ինչպես նաև հղի կանանց համար` ստորին վերջույթների այտուցների ժամանակ։

  3. 20-ից ավելի մմ սնդ. սյուն (140 DEN). խուրհուրդ է տրվում երակների խորը թրոմբոզով տառապող կանանց։

 

Խոցելի տեղերը

 

Վիճակագրության տվյալներով, եթե զուգագուլպաները պատռվում են օգտագործման առաջին իսկ օրը, ապա դրանցից 30%-ի դեպքում հանգույցները իջնում են մի թելով կարված կրունկի վրա։ Նույնը վերաբերում է զուգագուլպաների միատակ ծայրային մասին։ Այդ պատճառով գնելուց հատուկ ուշադրություն դարձրե՛ք, որպեսզի զուգագուլպայի և՛ կրունկը, և՛ ծայրային մասը լինեն ամուր։ Եվս մեկ խոցելի տեղ է համարվում գոտկատեղը։ Ֆիրմային տեսակների մոտ հետևի մասում` ռեզինի տակ, կա T-աձև կոշտ մաս, որը ոչ միայն կանխում է զուգագուլպան իրանին ձգելու ժամանակ անցքերի առաջացումը, այլև «ձգում է» ազդրերի վերևի մասը։ Բացի այդ, որակյալ գոտին չպետք է փաթաթվի։ Սովորաբար նրա բարձրությունը 3-4 սմ է, իսկ լայնությամբ ձգվում է ոչ պակաս քան 80 սմ։ Թանկարժեք տեսակներում գոտին իրենից ներկայացնում է ոչ թե տրիկոտաժային, այլ էլաստիկ ժապավեն։

 

Անգամ էժան զուգագուլպաների համար «ձագը» պարտադիր մասնիկ է։ Այն ունի բարակ բամբակյա աստառ, որը ոչ միայն բարձրացնում է զուգագուլպաների հարմարավետությունն ու մաքրությունը, այլև ապահովում է նրանց «երկարակեցությունը»։

 

Ինչպե՞ս տարբերել կեղծարարությունը 

 

  1. Կեղծված զուգագուլպաների փաթեթավորման վրա նշված ամրությունը 30 կամ 40 DEN է, մինչդեռ փաթեթավորման ներսում դրվածներինը նույնիսկ 15 DEN-ի չի հասնում։ 30-40 DEN լայկրայի խտությամբ ֆիրմային զուգագուլպաներն արժեն 2 պայմանական միավորից ոչ պակաս։ Ավելի ամուր զուգագուլպաները    (կիսավարտիքով կամ վարտիքով) անհամեմատ ավելի թանկ արժեն։

  2. Հայտնի ընկերության արտադրական նշանով փաթեթի մեջ դրվում է տեղական «հմտավորների» արտադրանքը և վաճառվում ֆենոմենալ ցածր գնով։

  3. Փաթեթավորման վրա գրվածի համաձայն` արտադրանքն օժտված է պաշտպանող հատկությամբ և նրանում կա 5% լայկրա։ Իրականում դա նշանակում է, որ լայկրան միայն զուգագուլպաների գոտկատեղի մասում է։ Իսկ հասարակ պոլիամիդը պաշտպանիչ հատկություն չունի։

  4. Ֆիրմային փաթեթի վրա չափսը նշված է երկու անգամ` պիտակի և անմիջականորեն ցելոֆանե փաթեթի վրա։

 

Չկեղծված բուժական զուգագուլպաների վրա կլոր կնիքի տեսքով պետք է գրված լինի` «Medically tested» («Անցել են բժշկական ստուգում»


Մանրունքներ, որոնց մասին պետք է իմանալ

 

  1. Միկրոֆիբրայով զուգագուլպաները թավշանման են և, որպես կանոն, ավելի թանկ արժեն։

  2. Խորհուրդ է տրվում զուգագուլպաները լվանալ ձեռքով։ Մեքենայով լվացքի սիրահարներին խորհուրդ է տրվում ձեռք բերել հատուկ ցանցային կտորից պարկեր։

  3. Լայկրայի մյուս անվանումներն են` «Դորլաստան», «էլաստան», «Սպանդեկս»։

  4. «Բիզնես-կանանց» համար, ովքեր գործի բերմամբ նույնիսկ տաք եղանակին են ստիպված զուգագուլպաներ կրել, գոյություն ունեն սուպերբարակ մոդելներ` «սարդոստայններ» (6-10 DEN)։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2007 (4-5)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Ֆարմացևտ պրակտիկ» ամսագրի խմμագրությանը «ԱրմենիաՎիժն» ՍՊԸ ադմիստրացիայից

Հարգելի խմբագրություն,
նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ այն կարևոր աշխատանքի համար, որ իրականացնում եք Հայաստանյան շուկայում առկա կեղծ դեղորայքների և կենսաբանական...

Ալերգիկ ռինոսինուսիտներ. կլինիկական ընթացքը, բուժումը

Քթի և հարակից խոռոչների ալերգիկ հիվանդությունները համարվում են ամենատարածված ալերգիկ պաթոլոգիան։ Աշխարհի տարբեր երկրների վիճակագրական տվյալները վկայում են, որ ներկայումս ալերգիկ ռինիտով...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Ալերգոլոգիա
Ի՞նչ է քնի բժշկությունը: Քնի խանգարումները և նրանց բուժումը
Ի՞նչ է քնի բժշկությունը: Քնի խանգարումները և նրանց բուժումը

Քունը` ոչ հանուն առույգության, այլ` հանուն կյանքի

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց Երիտասարդ նյարդաբանների լիգայի նախագահ Սամսոն Խաչատրյանի հետ` նվիրված քնի բժշկությանը...

Ախտորոշում Քուն, քնի խանգարումներ Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Կեղծ բուժման իրական խնդիրը
Կեղծ բուժման իրական խնդիրը

Բնօրինակ և կեղծ տարբերակ... Այս երկուսի միջև եղած հավերժ բախումը... Պատկերացրեք` ինչ կատաղության մեջ կհայտնվեր մասնավոր հավաքածու ունեցող մեկը, որը Ռենուարի բնօրինակի փոխարեն...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում
Դեղագործական ընկերությունների դերը բժիշկների իրազեկման գործում
Դեղագործական ընկերությունների դերը բժիշկների իրազեկման գործում

Կարելի է շատ հետաքրքիր կապ տեսնել, եթե ուսումնասիրեն դեղագործական ընկերությունների մարքեթինգային քաղաքականությունը։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է նոր դեղեր մշակող հզոր գիտաարտադրական...

Դեղագործական շուկա
Հասարակական առողջության հայկական ասոցիացիա
Հասարակական առողջության հայկական ասոցիացիա

«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել...

Ասոցիացիաներ
Հայկական բժշկական ասոցիացիա. կլինիկական այցեր
Հայկական բժշկական ասոցիացիա. կլինիկական այցեր

Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է. իր գործունեությամբ նպաստել Հայաստանում բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը և արդի...

Ասոցիացիաներ
Դեղագետ-նկարիչ` Լևոն Սարգսյան
Դեղագետ-նկարիչ` Լևոն Սարգսյան

Լևոն Սարգսյանը ծնվել է 1930 թ.` Երևանում, ծառայողի ընտանիքում։ 1943 թ. ընդունվել է Երևանի բժշկական տեխնիկումի դեղագործական բաժինը, որն ավարտել է 1946 թ.` ստանալով դեղագետի օգնականի որակավորում...

Հայ բժիշկերի կյանքից
Հայ բժշկապետ Մխիթար Հերացու գիտական և բժշկական գործունեությունը
Հայ բժշկապետ Մխիթար Հերացու գիտական և բժշկական գործունեությունը

Կիլիկյան Հայաստանի և նրա բժշկական դպրոցի հետ է կապված Մխիթար Հերացու գիտական և բժշկական բեղմնավոր գործնեությունը: «Մեծն Մխիթար» են կոչել նրան իր ժամանակակիցները ու հետագա...

Հայ բժիշկերի կյանքից
Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը
Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը

Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը շարունակում է գրավել գիտնականների ուշադրությունը։ Իրաքի գիտնականները տասնվեցօրյա փորձ են կատարել, որի ընթացքում կենդանուն ջուր չեն տվել...

Գիտե՞ք, որ...
Էկզեմայի տեսակները և բուժումը
Էկզեմայի տեսակները և բուժումը

Այս հիվանդության անվանումը ծագում է հունարեն eczeo` եռալ բառից։ Տվյալ հիվանդության դեպքում մաշկի վրա գոյանում են բազմաթիվ մանր բշտիկներ, որոնք եռացող ջրի պղպջակների նման պայթում են` առաջացնելով...

Մաշկաբանություն
Քրոնիկ հոգնածության համախտանիշը որպես հիվանդություն
Քրոնիկ հոգնածության համախտանիշը որպես հիվանդություն

Այս հիվանդությանը թե՛ մերօրյա քաղաքակրթության հետևանք և թե՛ տեխնիկական առաջընթացի տխրահռչակ ''ձեռքբերում'' են անվանում։ Այն սկսվում է աննկատ, զարգանում աստիճանաբար և դժվարությամբ է ախտորոշվում...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ի՞նչ հողի վրա են առաջանում կոնֆլիկտները և ինչպե՞ս խուսափել
Ի՞նչ հողի վրա են առաջանում կոնֆլիկտները և ինչպե՞ս խուսափել

Մենք բոլորս խաղաղասեր մարդիկ ենք, օժտված ենք իրավիճակներին լիովին համապատասխան գնահատական տալու և երկխոսության գնալու կարողությամբ։ Սակայն կյանքում ամեն բան պատահում է, և հարց է առաջանում...

Հոգեկան առողջություն Ես
B խմբի վիտամիններ . B9 (ֆոլացին), B12 (ցիանկոբալամին)
B խմբի վիտամիններ . B9 (ֆոլացին), B12 (ցիանկոբալամին)

Ֆոլացինը` որպես համաֆերմենտ, մասնակցում է տարաբնույթ ֆերմենտային ռեակցիաներին, կարևորագույն դեր և նշանակություն ունի ամինաթթուների նյութափոխանակության, պուրինային և պիրիմիդինային հիմքերի...

Վիտամիններ և միներալներ
Դիմահարդարումը հին Եգիպտոսում
Դիմահարդարումը հին Եգիպտոսում

«Ծերությունը վերափոխենք մշտնջենական երիտասարդության»; Մատուցվող հոդվածի վերնագիրը մեջբերված է հին եգիպտական ձեռագրերից#։ Գրվածքը վերաբերում է դիմահարդարանքին, և նշված...

Առողջ և գեղեցիկ Պատմության էջերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ