Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5)

Դիմահարդարումը հին Եգիպտոսում

Դիմահարդարումը հին Եգիպտոսում

«Ծերությունը վերափոխենք մշտնջենական երիտասարդության»; Մատուցվող հոդվածի վերնագիրը մեջբերված է հին եգիպտական ձեռագրերից#։ Գրվածքը վերաբերում է դիմահարդարանքին, և նշված արտահայտությունն օգտագործվում է որպես մարդու մարմնի և դեմքի հարդարանքին վերաբերող կարգախոս։

 

Եգիպտոսից մեզ հասած մեծահարուստ գրականությունից պարզ է դառնում, որ դեռևս Քրիստոսի ծննդից հազարամյակներ առաջ Նեղոս գետի ափին բնակվող գեղեցկուհիները հոգում էին իրենց արտաքինի մասին և ջանում ամեն գնով հնարավորինս երկար պահպանել իրենց երիտասարդությունը։ Եգիպտացիներն ընդհանուր առմամբ ուշադիր էին իրենց հողեղեն մարմնի հանդեպ, քանզի վստահ էին , որ մահն ինքնին ժամանակավոր է, իսկ կյանքը` հավիտենական, և «Արևմուտքի աշխարհ» մեկնած հոգին վաղ թե ուշ կրկին պետք է վերադառնա և բնակվի իր իսկ մարմնի մեջ։ Այդ էր ավանդում նրանց հոգևոր ուսմունքը։

 

Աստվածներին փառք և երկրպագություն

 

Ինչպես բոլոր հին քաղաքակրթություններում, այնպես էլ Հին Եգիպտոսում դիմահարդարումն ի սկզբանե օգտագործվում էր ծիսական, կրոնական և մոգական նպատակներով, ինչպես նաև տարաբնույթ հիվանդությունների բուժման համար։ Աստվածներին հաճոյանալու և նրանց զայրույթը մեղմելու նպատակով հարդարանքի պարագաներ հանդիսացող քսուքներով, բալասաններով և ներկերով պատվում էին այդ աստվածների քանդակների մարմնի բոլոր մասերը։ Նույն կերպ հարդարվում էին նաև այդ աստվածություններին ծառայող քրմերը։ Հայտնի է, որ եգիպտական շատ աստվածություններ օժտված էին կենդանիների և թռչունների գլխով, օրինակ` բազեի, իբիս թռչնակի և բորենու։ Այդ կերպարանքները ևս արժանանում էին հոգածության և հարդարման։ Եվ վայ այն քրմին, որը մոռանար էգ առյուծ Սոքմետի քիթը սնգուրել դիմափոշով։

 

Իսկ մարդիկ, որոնք աստվածների արարչության անմիջական արգասիքն էին, պետք է նմանվեին իրենց պաշտամունքի և երկրպագության առարկաներին և նույն կարգով խնամեին իրենց արտաքինը։

 

Պեղումներից ստացված մեծ քանակությամբ գտածո նյութերը և մեզ հասած նկարներն ու նկարագրությունները վկայում են այն մասին, որ ազնվատոհմիկ եգիպտացիները շատ մեծ ուշադրություն էին դարձնում իրենց արտաքինին։ Թագավորների, թագուհիների, մեծահարուստների, զորավարների, նրանց կանանց և տարփուհիների դամբարաններում հսկայական քանակությամբ քարե և ալեբաստրե սրվակներ, շշեր և տուփեր են հայտնաբերվել, որոնցում պահվել են քսուքներ, դիմափոշիներ, սնգույրներ և հարդարանքի այլ պարագաներ։ Այս ամենը եգիպտացուն հարկավոր էր ոչ միայն կյանքի ընթացքում, այլև հանդերձյալ աշխարհում դեմքն ու մարմինը գեղեցիկ պահելու համար։

 

Մարդկանց` առողջություն և գեղեցկություն

 

Եգիպտացիների կողմից օգտագործվող հարդարման միջոցները պայմանականորեն կարելի է դասակարգել երկու խմբի։ Առաջին խմբին են պատկանում կենսական կարևորություն ունեցող նյութերը` յուղերը, մերսման նպատակով կիրառվող ճարպերը, որոնք թե՛ հին ժամանակներում և թե՛ այսօր մարդիկ օգտագործում են կիզիչ արևից և տաք հողմերից մաշկը պաշտպանելու համար։ Այս բուրումնավետ միջոցները հասու էին բոլոր խավերի թե՛ տղամարկանց և թե՛ կանանց և բնավ ճոխության առարկա չէին համարվում։ Երկրորդ խմբին դասվող պարագաները թանկարժեք էին և պահվում էին միայն հարուստ եգիպտացիների տներում` արծաթեղենի, ոսկեղենի և թանկարժեք անուշեղենի շարքում։

 

Եգիպտական նշանավոր ձեռագրերից է «Բժշկական տեղեկատուն», որը պեղումների ընթացքում հայտնաբերվել է գերմանացի եգիպտաբան Գեորգ Էբերսի կողմից։ Այս գլանափաթեթը թվագրվում է մեր թվարկությունից առաջ XVI դարով, ունի 20,5 մ երկարություն, բաղկացած է 108 պապիրուսե թերթերից, որոնք սոսնձված են մեկը մյուսին։ Դրանցում զետեղված են քառասունից ավելի բժշկական տեքստեր, որոնց բովանդակությունը գիտնականի ենթադրությամբ ավելի հին ծագում ունի, քան հենց ինքը` գլանափաթեթը։ Պապիրուսե թերթիկներում տարբեր հիվանդությունների բուժման վերաբերյալ բազում բժշկական դեղատոմսեր և խորհուրդներ են գրառված։ Առանձնակի ուշադրության են արժանի սողունների և միջատների խայթոցների բուժման վերաբերյալ արված առաջարկությունները։ Եգիպտաբանի կողմից հայտնաբերված ձեռագրում կա մի առանձին բաժին, որն ամբողջությամբ վերաբերում է դիմահարդարմանը. մանրակրկիտ ցուցումներ են բերվում, թե ինչպես պահպանել մաշկը կնճիռներից, բարելավել դեմքի մաշկի գույնը, ազատվել մաշկաբծերից, ներկել մազերն ու հոնքերը, փարթամացնել մազերը և այլն։ Կարևոր է նշել, որ բոլոր դեղատոմսերը զուգորդված են համապատասխան մոգական խոսքերով, որոնք բուժման գործընթացի ամոքիչ մասն են կազմում։ Ժամանակակից գիտության մեջ սա կընկալվեր որպես դրական հոգեբանական գործոն։

Մազ ներկելու հնագույն միջոցը առաջին անգամ հայտնագործել է ազնվագույն տիկին Շեշը, որը Միացյալ Եգիպտոսի առաջին տիրակալ Մենեսի զոքանչն էր։ Մենեսը թագավորել է մ.թ.ա. 3 հազ. 400-ականներին:

 

Բույրերի մոգություն


Նեղոսի հովտի բնակիչները լայնորեն կիրառում էին բուրումնավետ միջոցները, որոնք խառնում էին բուսական յուղերին և կենդանական ճարպերին։ Հին Եգիպտոսում մարդիկ լավ գիտեին բուրմունքի ներազդեցության ուժի մասին. նրբաճաշակ անուշահոտությունները ընդունակ էին գայթակղել մարդուն, նրա մեջ արթնացնել հիշողություններ, պատրանքներ, առաջ բերել զգացմունքեր և ցանկասիրություն և նույնիսկ ագրեսիա առաջացնել։ Անուշահոտություններն ունեին և՛ ձգելու, և՛ վանելու հատկություն։ Թեթև և թարմ բուրմունքները հաճախ խառնվում էին թանձր և խիտ բույրերին, և արդյունքում սինթեզվում էր էկզոտիկ անուշահոտություն։ Մարմիններն օծվում էին հնում մեծ տարածում ստացած կիֆի գնդիկների միջոցով, որոնք նաև կիրառվում էին կացարանների օդային միջավայրն էլ ավելի բուրումնավետ դարձնելու նպատակով։ Կիֆի գնդիկի բաղադրության մեջ կային չամիչ, գիհու, զմռսաբույսի և թզենու պտուղներ, ինչպես նաև զանազան այլ բաղադրամասեր։ Քաղցրահամ և բուրումնավետ նյութերը, որոնցիցպատրաստվում էին հարդարման միջոցներn ու անուշահոտությունները, ծառայում էին ոչ միայն հարդարմաննպատակին, այլև աստվածների և հոգիների ուշադրությունը գրավելու և նրանց առավել «բարյացակամ»դարձնելու այդ հարդարման միջոցներն օգտագործող անձանց հանդեպ։

 

Եգիտոսում լայն տարածում ունեին նաև անուշահոտ յուղերով լոգանքները և, ի տարբերություն Հին Արևելքի մյուս երկրների, այս անուշահոտությունները կիրառվում էին ոչ միայն կրոնական և ծիսական նպատակներով, այլև առօրյա կենցաղային։

 

Օրինակ, բերանի տհաճ հոտը վերացնելու համար հին եգիպտացիներն օգտագործում էին պիստակենու անուշահոտ խեժը, որից պատրաստում էին մաստակներ (գրեթե ժամանակակից մաստակների նման)։

 

Բուրմունքի արվեստին տիրապետող վարպետները խնամքով թաքցնում էին իրենց մասնագիտության գաղտնիքները և իրենց գիտելիքները փոխանցում էին միայնամենամտերիմ ազգականներին։ Գեղարար հարդարման միջոցների ստեղծման արվեստն ամենևին դյուրին գործ չէր։ Այդ մասնագիտությունը պահանջում էր ինչպես վառ երևակայություն և նրբին ճաշակ, այնպես էլ նյութական մեծ ծախսեր։

 

Որոշ պատմական աղբյուրների համաձայն` Ռամզես III-ի օրոք գերեզմանատներում աշխատողներն իշխանություններից պահանջեցին բարելավել իրենց աշխատանքային պայմանները, մասնավորապես` բարելավել տրամադրվող սննդի որակը և արևից, ավազից և հողմից պաշտպանող յուղերիքանակը:

 

Եգիպտուհու հայացքը

 

Եգիպտուհիների դիմահարդարման ամենակարևոր հատվածը աչքերի մշակումն էր, որի համար օգտագործվում էր ասիական երկրներից բերված ծարրաներկը (սուրման)։ Վերջինս աչքերի և հոնքերի ուրվագծման նպատակով կիրառվող ժամանակակից մրրաներիկի (տուշի) նախատիպն էր։ Սկզբնական շրջանում աչքերը և դեմքը ներկով հարդարվում էին ինչպես կրոնական և ծիսական, այնպես էլ բուժական նպատակներով։ Ծարրաներկը պաշտպանում էր աչքերը ամեն տեսակ հիվանդություն տարածող մլակներից։ Հարդարող քսուքները պաշտպանում էին կոպերն ու աչքերի հատվածի մաշկըչորությունից և կիզիչ արևից։ Հետագայում եգիպտուհիները նկատեցին, որ դիմահարդարող նյութերը ոչ միայն պաշտպանում են աչքերը, այլև ավելի ընդգծված և արտահայտիչ են դարձնում հայացքը, որով էլ գրավում են հակառակ սեռի ուշադրությունը։ Այդ պահից սկսած դիմահարդարումը սկսեց ծառայել նաև գեղարար նպատակների։ Ասվածին ավելացնենք նաև, որ եգիպտուհիներըհայտնի էին իրենց բնական գեղեցկությամբ, և այս պարագայում դիմահարդարման միջոցները կոչված էին առավել ընդգծելու այդ գեղեցկությունը։ Եգեպտուհիները հռչակված էին որպես Հին աշխարհի ամենագեղեցիկ կանայք։ Այսպես օրինակ, երբ Բաբելոնի արքա Կադաշման-Էլլիլը (մ.թ.ա. XIV դար), խնդրելով փարավոն Ամենխոտեբ III-ի դստեր ձեռքը, մերժում ստացավ, վիրավորանքով և հուզմունքով լեցուն մի նամակ հղեց Նեղոսի երկրի տիրակալին. «Ինչո՞ւ ես դու ինձ հետ այդպես վարվում, չէ՞ որ Եգիպտոսը լի է աննման գեղեցկուհիներով, և նույնիսկ եթե ամենաչքնաղ գեղուհին էլ ինձ հետ գար Բաբելոն, միևնույնն է, Եգիպտոսի փայլը դրանով չէր խամրի»։

 

Այնուամենայնիվ, Եգիպտոսի ամենահռչակված գեղեցկուհին լեգենդար Նեֆերտիտի թագուհին էր, որի անունն էլ հենց նշանակում է «գեղեցկագույն»։ Նեֆերտիտին եգիպտական փարավոն Էխնատոնի (մ.թ.ա. XIV դար) ամենասիրելի կինն էր և աչքի էր ընկնում ոչ միայն իր շլացուցիչ գեղեցկությամբ, այլև իմաստնությամբ ու բարությամբ։ Նա փարավոնի առաջին խորհրդատուն ու օգնականն էր և աջակցում էր իր ամուսնուն բոլոր գործերում։ Իր կարճատև իշխանության տարիներին Էխնաթոնը հեղաշրջում կատարեց եգիպտական պաշտամունքային համակարգում` արգելելով և վերացնելով հեթանոսական բազմաստվածությունը և փոխարենը հռչակելով մեկ կենտրոնական՝ արեգակի`

Ատոն Ռայի աստվածության պաշտամունքը։

 

Աստվածային տիրուհի Նեֆերտիտիի` մեզ հասած դիմաքանդակներին արված հարդարանքները Հին Եգիպտոսում կիրառվող դիմահարդարման միջոցների մասին ամենալիարժեք պատկերն են ստեղծում։ Դիմահարդարման այդ միջոցները դարերի ընթացքում գրեթե փոփոխության չեն ենթարկվել։ Մրրաներկով ուրվագծված աչքերը, սնգույրով կարմրեցված այտերը, մատիտով ընդգծված շուրթերը, քթի նուրբ կառուցվածքն ու լայն ճակատը առավել արտահայտիչ են դարձնում Նեֆերտիտիի «առասպելական» կերպարը։ Պատահական չէ, որ հազարամյակների փորձություն անցած այդ կերպարն այսօր էլ չի կորցրել իր թարմությունն ու գրավչությունը։

 

Հին Եգիպտոսում աչքերը, կոպերը, թարթիչները հարդարելու և ներկելու առաջին փորձերն արվել են դեռևս մ.թ.ա. V հազարամյակում։ Դրա մասին են վկայում հնագույն դամբարաններից պեղված մումիաներն ու քանդակները։

Հեղինակ. Պատմական գիտությունների թեկնածու Եվգենի Գորոխովսկի
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2007 (4-5)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Ֆարմացևտ պրակտիկ» ամսագրի խմμագրությանը «ԱրմենիաՎիժն» ՍՊԸ ադմիստրացիայից

Հարգելի խմբագրություն,
նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ այն կարևոր աշխատանքի համար, որ իրականացնում եք Հայաստանյան շուկայում առկա կեղծ դեղորայքների և կենսաբանական...

Ալերգիկ ռինոսինուսիտներ. կլինիկական ընթացքը, բուժումը

Քթի և հարակից խոռոչների ալերգիկ հիվանդությունները համարվում են ամենատարածված ալերգիկ պաթոլոգիան։ Աշխարհի տարբեր երկրների վիճակագրական տվյալները վկայում են, որ ներկայումս ալերգիկ ռինիտով...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Ալերգոլոգիա
Ի՞նչ է քնի բժշկությունը: Քնի խանգարումները և նրանց բուժումը
Ի՞նչ է քնի բժշկությունը: Քնի խանգարումները և նրանց բուժումը

Քունը` ոչ հանուն առույգության, այլ` հանուն կյանքի

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց Երիտասարդ նյարդաբանների լիգայի նախագահ Սամսոն Խաչատրյանի հետ` նվիրված քնի բժշկությանը...

Ախտորոշում Քուն, քնի խանգարումներ Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Կեղծ բուժման իրական խնդիրը
Կեղծ բուժման իրական խնդիրը

Բնօրինակ և կեղծ տարբերակ... Այս երկուսի միջև եղած հավերժ բախումը... Պատկերացրեք` ինչ կատաղության մեջ կհայտնվեր մասնավոր հավաքածու ունեցող մեկը, որը Ռենուարի բնօրինակի փոխարեն...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում
Դեղագործական ընկերությունների դերը բժիշկների իրազեկման գործում
Դեղագործական ընկերությունների դերը բժիշկների իրազեկման գործում

Կարելի է շատ հետաքրքիր կապ տեսնել, եթե ուսումնասիրեն դեղագործական ընկերությունների մարքեթինգային քաղաքականությունը։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է նոր դեղեր մշակող հզոր գիտաարտադրական...

Դեղագործական շուկա
Հասարակական առողջության հայկական ասոցիացիա
Հասարակական առողջության հայկական ասոցիացիա

«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել...

Ասոցիացիաներ
Հայկական բժշկական ասոցիացիա. կլինիկական այցեր
Հայկական բժշկական ասոցիացիա. կլինիկական այցեր

Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է. իր գործունեությամբ նպաստել Հայաստանում բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը և արդի...

Ասոցիացիաներ
Դեղագետ-նկարիչ` Լևոն Սարգսյան
Դեղագետ-նկարիչ` Լևոն Սարգսյան

Լևոն Սարգսյանը ծնվել է 1930 թ.` Երևանում, ծառայողի ընտանիքում։ 1943 թ. ընդունվել է Երևանի բժշկական տեխնիկումի դեղագործական բաժինը, որն ավարտել է 1946 թ.` ստանալով դեղագետի օգնականի որակավորում...

Հայ բժիշկերի կյանքից
Հայ բժշկապետ Մխիթար Հերացու գիտական և բժշկական գործունեությունը
Հայ բժշկապետ Մխիթար Հերացու գիտական և բժշկական գործունեությունը

Կիլիկյան Հայաստանի և նրա բժշկական դպրոցի հետ է կապված Մխիթար Հերացու գիտական և բժշկական բեղմնավոր գործնեությունը: «Մեծն Մխիթար» են կոչել նրան իր ժամանակակիցները ու հետագա...

Հայ բժիշկերի կյանքից
Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը
Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը

Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը շարունակում է գրավել գիտնականների ուշադրությունը։ Իրաքի գիտնականները տասնվեցօրյա փորձ են կատարել, որի ընթացքում կենդանուն ջուր չեն տվել...

Գիտե՞ք, որ...
Էկզեմայի տեսակները և բուժումը
Էկզեմայի տեսակները և բուժումը

Այս հիվանդության անվանումը ծագում է հունարեն eczeo` եռալ բառից։ Տվյալ հիվանդության դեպքում մաշկի վրա գոյանում են բազմաթիվ մանր բշտիկներ, որոնք եռացող ջրի պղպջակների նման պայթում են` առաջացնելով...

Մաշկաբանություն
Քրոնիկ հոգնածության համախտանիշը որպես հիվանդություն
Քրոնիկ հոգնածության համախտանիշը որպես հիվանդություն

Այս հիվանդությանը թե՛ մերօրյա քաղաքակրթության հետևանք և թե՛ տեխնիկական առաջընթացի տխրահռչակ ''ձեռքբերում'' են անվանում։ Այն սկսվում է աննկատ, զարգանում աստիճանաբար և դժվարությամբ է ախտորոշվում...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ի՞նչ հողի վրա են առաջանում կոնֆլիկտները և ինչպե՞ս խուսափել
Ի՞նչ հողի վրա են առաջանում կոնֆլիկտները և ինչպե՞ս խուսափել

Մենք բոլորս խաղաղասեր մարդիկ ենք, օժտված ենք իրավիճակներին լիովին համապատասխան գնահատական տալու և երկխոսության գնալու կարողությամբ։ Սակայն կյանքում ամեն բան պատահում է, և հարց է առաջանում...

Հոգեկան առողջություն Ես
B խմբի վիտամիններ . B9 (ֆոլացին), B12 (ցիանկոբալամին)
B խմբի վիտամիններ . B9 (ֆոլացին), B12 (ցիանկոբալամին)

Ֆոլացինը` որպես համաֆերմենտ, մասնակցում է տարաբնույթ ֆերմենտային ռեակցիաներին, կարևորագույն դեր և նշանակություն ունի ամինաթթուների նյութափոխանակության, պուրինային և պիրիմիդինային հիմքերի...

Վիտամիններ և միներալներ

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ