Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5)

«Ֆարմացևտ պրակտիկ» ամսագրի խմμագրությանը «ԱրմենիաՎիժն» ՍՊԸ ադմիստրացիայից

Հարգելի խմբագրություն,
նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ այն կարևոր աշխատանքի համար, որ իրականացնում եք Հայաստանյան շուկայում առկա կեղծ դեղորայքների և կենսաբանական ակտիվ հավելումների մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով: Գաղտնիք չէ, որ հայաստանյան շուկայում քիչ չեն այնպիսի ընկերություններ և անհատներ, որոնք տարածում են ընդունված չափորոշիչներին չհամապատասխանող ապրանքներ: Եվ անկասկած, նման երևույթի դեմ պայքարելու կարեվորագույն միջոցներից է կեղծ ապրանքների ուսումնասիրությունն ու բացահայտումը:


«Ֆարմացևտ պրակտիկ» ամսագրի 2007թ. ապրիլ-մայիս համարի հոդվածներից մեկում թվարկված էին մի քանի դեղորայքների և կենսաբանական ակտիվ հավելումների անուններ, այդ թվում հիշատակված էին նաև Վիժն ապրանքատեսակի համանման ապրանքներից երկուսը‘ սվելթֆորմը և անտիօքսը: Ըստ հոդվածի հեղինակի` այդ ապրանքներում հայտնաբերվել է 20 մգ. հոգեմետ նյութ` ֆենոբարբիտալ:

Հիմնվելով ԱՊՀ երկրներում, Եվրոպայում և Ասիայում ընկերության ներկայացուցչությունների երկարամյա աշխատանքային փորձի վրա, չցանկանալով ստվերել ամսագրի և հոդվածի հեղինակի հեղինակությունը, մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ վերոհիշյալ ապրանքատեսակները, որոնցում հայտնաբերվել է ֆենոբարբիտալ, չէին կարող հանդիսանալ Վիժն ընկերության կողմից պաշտոնապես Հայաստան ներմուծված ապրանքներ: 2006թ. մարտից Վիժն ընկերությունը պաշտոնապես ներկայացված է Հայաստանում, ամբողջ արտադրատեսակը սերտիֆիկացված և պատշաճ կերպով գրանցված է` համաձայն ՀՀ օրենսդրության:


Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը, կեղծ ապրանքատեսակների հայտնաբերման և անկախ փորձաքննության անցկացման հարցում: Թույլ տվեք նաև մի քանի տվյալներ ներկայացնել Վիժն ընկերության և նրա ապրանքատեսակի մասին:


ՙՎիժն ինթերնեշնլ փիփլ գրուպ` (Vision International People Group) ընկերությունը ներկայումս համաշխարհային շուկայում իր ոլորտի ամենախոշոր ընկերություններից է : Ընկերության փիլիսոփայությունն է. Գերազանց առողջության ընտրությունը: Վիժն ապրանքատեսակի կենսաբանական ակտիվ հավելումներ արտադրողը եվրոպական Արկոֆարմա դեղագործական կոնցեռնն է:
Այն ամբողջ աշխարհում ամենից հայտնի և հարգանք վայելող բնական հումքով և երաշխավորված բարձր որակով ապրանքատեսականի արտադրողներից է:
 
Վիժն ընկերության ապրանքատեսականին ամբողջովին համապատասխանում է ՋԻ ԷՄ ՓԻ (GMP) միջազգային չափորոշիչներին, ինչն իր ոլորտում որակի բարձրագույն ստանդարտն է աշխարհում: Արտադրանքը հումքի ընտրության պահից մինչև փաթեթավորումը անցնում է որակի 20000 ստուգում արտադրույթյան բոլոր փուլերում: Վիժն ապրանքատեսակի բոլոր կենսաբանական ակտիվ հավելումները ենթարկվել են բազմաթիվ լաբորատոր և կլինիկական հետազոտություններին: Դրանց արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատված են ՌԴ Առողջապահության նախարարության, Ի.Մ. Սեչենովի անվան ակադեմիայի, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի սննդի ինստիտուտի կողմից: Արտադրանքը Ռուսաստանի Օլիմպիական կոմիտետի հակադոպինգային քննչախմբի կողմից ենթարկվել է մանրամասն քննության և խորհուրդ է տրվել մարզիկներին գործածման համար:


ՙ«Վիժն ապրանքատեսակի ամենակարևոր բնութագիրը այն է, որ այն անցել է բաղադրության մանրամասն փորձաքննություն, ինչպես նաեւ կլինիկական փորձաքննություն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սննդի ինստիտուտին կից Բուժիչ սննդի կլինիկայում: Վիժն ապրանքատեսակի բոլոր ապրանքների արդյունավետությունը կլինիկորեն ապացուցված է : Ընկերության
ցանկացած արտադրանքի յուրաքանչյուր բաղադրիչի ազդեցությունը հայտնի է»:

Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի սննդի ինստիտուտի տնօրեն,բժշկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս‘ Վիկտոր Ալեքսանդրովիչ Թութելյան

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ֆարմացևտ-պրակտիկ ամսագրի խմբագրությանը կեղծ դեղորայքների հայտնաբերման և դրանց դեմ պայքարի գործում պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու համար և հույս հայտնել մեր հետագա համագործակցության վերաբերյալ: Իսկ դիմելով ընթերցողներին ‘ վստահեցնել, որ Վիժն ընկերության սերտիֆիկացված բնական արտադրանքը կարող են ձեռք բերել միայն ընկերության անկախ խորհրդատուներից կամ Հայաստանում Վիժն ընկերության պաշտոնական ներկայացուցչությունից‘


ՙԱրմենիաՎիժն առևտրի տնից:

Հայաստանի Հանրապետություն, ք.Երեւան, Լենինգրադյան 4/5,
Հեռախոս/Ֆաքս 31-91-01
06 դեկտեմμերի 2007թ. ք. Երևան
ՙԱրմենիաՎիժն` ՍՊԸ տնօրեն Խորոզյան Հովհաննես

Սկզբնաղբյուր. ՙԱրմենիաՎիժն առևտրի տուն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ