Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 3.2007 (3)

Հայաստանի Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն

Հայաստանի Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն

Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին:

 

ՄՀՀԸ համալրում են թվով 74 անդամներ, այդ թվում 6 պատվավոր անդամներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Շվեյցարիայից: ՄՀՀԸ համագործակցում և սերտ հարաբերություններ է պահպանում մեծ թվով տեղական պետական և ոչ պետական կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ Անդամները գործնականում օգտագործում ենմանկապատանեկան ՀԱ ոլորտում առկա նորագույն գիտական ձեռքբերումները:

 

Հայաստանի Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն

ՂԵԿԱՎԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ


Նախագահ՝ Մարուք Եղյան,
փոխնախագահ (հոգեբանության ճյուղ)՝ Խաչատուր Գասպարյան,
խորհրդի անդամներ` Արման Դանիելյան, Հասմիկ Եսայան, Մարինե Թոզալակյան, Գոռ Թորոսյան, Անահիտ Իսկանդարովա, Սրբուհի Կուկուրյան, Ալինա Ղուկասյան

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

- Երեխաների և պատանիների ՀԱ պահպանում և ամրապնդում:
- Մանկական հոգեբուժության և հոգեբանության հետագա զարգացում:
- Մասնագետների որակավորման բարձրացում:
- Մասնագիտական իրավունքների պաշտպանություն:
- Հոգեկան հիվանդ երեխաների իրավունքների պաշտպանություն:

 

ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ


- Մանկապատանեկան հոգեկան առողջության ծառայություն Երևանում և մարզերում:
- Ստեփանակերտի մանկական հոգեբանական կենտրոնի աջակցություն:
- Առողջապահության առաջնային օղակի մասնագետների և հանրության ուսուցում:
-Գիտական ուսումնասիրություններ, դասավանդում և ապացուցողական բժշկության ներդրում Հայաստանում:

 

ՄՀՀԸ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԾՐԱԳՐԵՐԸ


Հայաստանի Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն- Հասարակության իրազեկում և առաջնային բուժօղակի մասնագետների ուսուցում հոգեկան առողջության արդիական խնդիրների շուրջ (ծրագիրը ֆինանսավորվել է GIP-ի կողմից / Global Initiative on Psychiatry) 2001-2005 թ.թ.


-Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի /WPA/ նախագահական Գլոբալ մանկական հոգեկան առողջություն ծրագիր համաֆինանսավորված ԱՀԿ կողմից /2005/: Ծրագիրն իրականացվել է Երևանի հանրակրթական 5 դպրոցներում նպատակ ունենալով բարձրացնել աշակերտների իրազեկությունը հոգեկան առողջության խնդիրներին:


- ՀՀ հանրային ռադիոյի կայանով ավելի քան 230 ռադիոհաղորդումների կազմակերպում տարբեր հոգեբանական խնդիրների վերաբերյալ /2001-2005/:


- ՀՀ պետական և մասնավոր հեռուստաալիքներով շուրջ երեք տասնյակ ուսուցողական և տեղեկատվական հաղորդումների պատրաստում:


- Մանկապատանեկան հոգեկան Առողջության ծառայություն:


- Մանկապատանեկան ՀԱ ծառայություն Բրիտանական CAFOD կազմակերպության հովանավորությամբ 2000-2008 թ.թ.: Այս ծրագրի շրջանակներում հազարավոր մանուկներ և պատանիներ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներ ստացել և շարունակում են ստանալ հոգեբանական և հոգեբուժական օգնություն:


- Ինքնաթիռի աղետի պատճառով կազմակերպված հոգեբանական ծառայություն:



Հայաստանի Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն2006 թ. մայիս ամսից ինքնաթիռի աղետի պատճառով Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերությունը կազմակերպեց առաջնային հոգեբանական օգնություն աղետի զոհերի ընտանիքներին օգնելու, ինչպես նաև բարձրացնելու հասարակության հոգեբանական գիտելիքները:Նախ կազմակերպվեց մեկօրյա ուսուցում ''Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները աղետից հետո'' թեմայով: Տպագրվեցին տեղեկատվական թերթիկներ ''Երեխաները և վիշտը'' վերնագրով:


Հասարակության և ընտանիքների հոգեբանական գիտելիքները բարձրացնելու նպատակով կազմակերպվեցին մի շարք հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ: Աղետի օրը Արմենթելի աջակցությամբ ստեղծվեց ''Թեժ գիծ'' հեռախոսային խորհրդատվական ծառայություն, որի մեկամսյա աշխատանքի ընթացքում դիմողհեռախոսազանգերի թիվը կազմել է 572: Այդ ընթացքում հոգեկան առողջության ծառայության մասնագետները այցելել և աշխատել են զոհվածների 18 ընտանիքների հետ:

 

Հասարակության ընդգրկումը հակածխախոտային քարոզարշավին: ՀՀ պետբյուջեից հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում և Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի աջակցությամբ ՄՀՀԸ իրականացրել է հակածխախոտային ծրագիր: Այս ծրագրի սահմաններում ՄՀՀԸ կազմակերպել է երկու թոք շոու, որոնք ցուցադրվել են ''Հ1'' և ''Նոր ալիք'' հեռուստաալիքներով: Նկարահանվել է վավերագրական-հետաքննական կինոնկար, երեք հակածխախոտային տեսահոլովակ, որոնք ցուցադրվել են և առաջիկայում կցուցադրվեն Հանրային հեռուստատեսությամբ:

 

 

ԱռաջինմիջազիտաժողովըՀայաստանում, ՄՀՀԸ, Համաշխարհայինհոգեբուժականասոցիացիա

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ՄՀՀԸ կայքը http://acpp.armdex.com

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2007 (3)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ