Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 3.2007 (3)

Բուժական սնունդ` մանուկներին

Բուժական սնունդ` մանուկներին

Սակավարյունության դեպքում նշանակվող սնունդ։ Արյան մեջ երկաթի պարունակության պակասի պատճառով առաջացած սակավարյունության դեպքում երեխայի սնունդը պետք է հագեցնել այնպիսի մթերքով, որ երկաթի և վիտամին C-ի մեծ պաշարներ ունենան։

 

Վիտամին C-ի զուգորդումն անհրաժեշտ է, քանի որ վերջինս նպաստում է օրգանիզմի կողմից երկաթի լավ յուրացմանը: Սակավարյունությամբ տառապող երեխաներին նշանակում են հյութեր, մրգային և բանջարեղենային խյուսեր։ Ի դեպ, դուք կարող եք ինքներդ պատրաստել այդ ամենը, եթե ոչ` գնել պատրաստի պահածոյացված վիճակում։

 

Սակավարյունություն ունեցող երեխաները վատ ախորժակ ունեն. այդ իսկ պատճառով կերակրելուց առաջ խորհուրդ է տրվում երեխային մի քանի կաթիլ թթվահամ հյութ տալ: Սակայն պետք չէ չափն անցնել, քանի որ նման դեպքում թթվայնության բարձրացումը կարող է հակառակ ազդեցություն թողնել մարսողական տրակտի վրա։ Խորհուրդ չի տրվում օգտագործել խտացված հյութ, քանզի բարձր թթվայնությունը կարող է երեխայի մոտ աղիքային խանգարումներ առաջացնել։

 

Խյուս պատրաստելու համար հարկավոր է ընտրել այնպիսի բանջարեղեն, որի մեջ բարձր է երկաթի և ասկորբինաթթվի պարունակությունը (օրինակ` սպանախ)։

 

Հետևաբար, պահածոյացված խյուս գնելիս նախապատվությունը տվե՛ք երկաթով և վիտամին C-ով հարուստ խյուսերին։

 

Արյան մեջ հեմոգլոբինի ցածր քանակություն ունեցող երեխաներին առավելապես պետք է կերակրել մսով, քանի որ վերջինս, ինչպես հայտնի է, երկաթի մեծ պաշարներ ունի։ Եթե առողջ երեխային միս սկսում են տալ մոտավորապես 6-7 ամսականից, ապա հիվանդ երեխաներին անհրաժեշտ է մսով կերակրել 5 ամսականից սկսած։ Գերադասելի է օգտագործել պահածոյացված տավարի միս` նախատեսված փոքր տարիքի երեխաների համար, ինչպես նաև նույն տավարի միսը` լյարդի, լեզվի և այլ օրգանների համակցությամբ։

 

Սկզբնական շրջանում երեխային տալիս են միասեռ մսային զանգվածից պատրաստված պահածոներ։ Երկրորդ փուլում արդեն միսը սննդի մեջ կարող է լինել մանր կտրտած, այնուհետև խյուսանման զանգվածում մսի կտորները կարող են փոքր-ինչ խոշոր լինել։

 

Խորհուրդ է տրվում երեխաներին կերակրել մակրո և միկրո տարրերով, ինչպես նաև երկաթով հագեցած խյուսերով։


Ինչպե՞ս կերակրել սննդային ալերգիա ունեցող երեխաներին

 

Առաջին հերթին սննդից բացառեք ալերգիկ հակազդեցություն առաջացնող մթերքը։ Եթե հստակ չգիտեք, թե հատկապես որ մթերքից է երեխայի մոտ ալերգիկ հակազդեցություն առաջանում, ապա փոքր մասնաչափերով, կաթիլ առ կաթիլ կերակրի մեջ ներմուծեք սննդի առանձին տեսակներ և հետևեք օրգանիզմի հակազդեցությանը։

 

Խուսափե՛ք ամեն տեսակի ալերգեն սննդից` ընկույզ, ընդեղեն, ցիտրուսներ, կարմիր հատապտուղներ, հրուշակեղեն։ Ավելի անվնաս են սպիտակ և կանաչ գույնի մրգերն ու բանջարեղենը։ Կարող եք օգտագործել կանաչ խնձոր, տանձ, դդմիկ, կաղամբի բոլոր տեսակները և բաց երանգ ունեցող դդում։

 

Դեղատներից պատրաստի մանկական սնունդ գնելիս անպայման ուշադրություն դարձրեք դրանց բաղադրությանը։ Եթե Ձեր երեխայի օրգանիզմը հակազդում է ցիտրուսներին, ապա այնպիսի հյութեր և խյուսեր ընտրեք, որոնցում բացառված են կիտրոնի կամ նարնջի բաղադրությունը։ Իսկ եթե երեխայի օրգանիզմը չի ընդունում կովի կաթի սպիտակուցը, ապա անպայման ուշադիր եղեք, որպեսզի պահածոյացված սննդի տուփին հիշատակված լինի "Կաթնային սպիտակուց չի պարունակում" գրությունը։ Խյուսեր ընտրելիս ևս նախապատվությունը տվեք այն տեսակներին, որոնց մեջ կաթ չի պարունակվում։ Այդ խյուսերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր հումքից, հարստացված են վիտամիններով ու հանքանյութերով և եփելու կարիք չունեն։

 

Մսի ընտրության հարցում առանձնահատուկ զգոնություն դրսևորեք։ Սննդային ալերգիայի ժամանակ երեխային տավարի մսով կերակրել խորհուրդ չի տրվում, քանի որ այդ մսի սպիտակուցային կառուցվածքը բավական մոտ է կովի կաթի սպիտակուցային բաղադրությանը։ Նման դեպքերում երեխային կարելի է կերակրել ճագարի, հնդկահավի և խոզի ոչ ճարպոտ մսով։

 

Ինչպե՞ս կերակրել երեխային լակտազային անբավարարության դեպքում

 

Այն երեխաներին, որոնք ալերգիկ հակազդեցություն ունեն կաթի մեջ պարունակվող շաքարի հանդեպ, անհրաժեշտ է կերակրել հատուկ մշակված սննդակարգով։ Նման դեպքերում երեխայի սննդից հարկավոր է բացառել այն մթերքը, որը լակտոզա է պարունակում` կրծքի կաթ, կովի կաթ, յոգուրտ, կեֆիր, թթվասեր և այլն։ Նմանատիպ խնդիր ունեցող երեխաների համար մրգային և բանջարեղենային խյուսեր պատրաստելիս պետք է օգտագործել ոչ թե կովի կաթ, այլ հատուկ` լակտոզա չպարունակող խառնուրդներ։

 

Լակտազային անբավարարությունը դրսևորվում է փորլուծությամբ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է երեխային "կապող սնունդ" տալ։ Օրինակ` բրնձի շիլան հենց այդպիսի հատկությամբ է օժտված, իսկ հնդկաձավարի, ցորենի, գարեձավարի շիլաները փորը թուլացնող հատկություն ունեն։ Լակտազային անբավարարության թեթև դեպքերում մեկ տարեկանից բարձր երեխաները լավ են տանում կաթնաթթվային մթերքը` կաթ, կեֆիր, յոգուրտ, բիֆիվիտ, սիմբիտեր։ Այս կերակրատեսակներում պարունակվող լակտոզան մասամբ քայքայվում է մերանում առկա միկրոօրգանիզմների կողմից և հեշտ է մարսվում։

 

Ինչպե՞ս կերակրել երեխային ցելիակիայի դեպքում

 

Ցելիակիան ծանր հիվանդություն է, որի ժամանակ օրգանիզմը բավարար քանակությամբ չի արտադրում այն ֆերմենտները, որոնք անհրաժեշտ են բուսական ծագման գլյուտեն սպիտակուցի քայքայման համար։ Բնության մեջ գլյուտենի պաշարներ կան ցորենի, աշորայի, գարու մեջ։ Ահա թե ինչու հիվանդ երեխայի կերակրացանկից պետք է բացառել մանրաձավարից, գարեձավարից, գարուց, վարսակաձավարից և աշորայից պատրաստված շիլաները, ինչպես նաև հացը, պաքսիմատը, թխվածքաբլիթները, հրուշակեղենն ու մակարոնեղենը։ Վնասակար են նաև պաշտետներն ու երշիկեղենը։

 

Այն երեխաները, որոնց օրգանիզմը չի յուրացնում գլյուտենը, լավ են մարսում մրգերն ու բանջարեղենը, բուսական յուղերը, միսն ու ձուկը։ Ցանկալի է նրանց կերակուրը հագեցնել կարտոֆիլով, հնդկաձավարի, բրնձի, եգիպտացորենի, սոյայի ալյուրից պատրաստված խյուսերով, ինչպես նաև նշված բոլոր հատիկավորների համակցությամբ եփված կերակուրներով։ Ընդ որում, շիլաները պետք է պատրաստել ոչ թե կաթով, այլ ջրով, քանի որ ցելիակիայով հիոանդ երեխայի օրգանիզմը չի յուրացնում կովի կաթի սպիտակուցը։

 

Մանկական սնունդ արտադրողներից շատերը մրգային, բանջարեղենային, մսային, ձկնային խյուսերը պատրաստում են ալյուրի հիմքով։ Այդ իսկ պատճառով երեխայի համար պատրաստի կերակուր ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տուփի վրա առկա նշումներին և ընտրել այն կերակուրները, որոնց տուփերի վրա կան "Ոչ գլյուտենային", "Առանց ցորենի պարունակության" հիշեցումները։

 

Ցելիակիա հիվանդության պարագայում ցուցված է այնպիսի սննդային թերապիա, որը հարուստ է վիտամիններով և միկրոէլեմենտներով (առանձնակի կարևոր են կալցիումը և երկաթը)։ Ահա թե ինչու, այս կարգի հիվանդների կերակրացանկը հիմնական սննդի հետ մեկտեղ պետք է հագեցված լինի կալցիում և երկաթ պարունակող սննդային հավելումներով

 

Ամենաօգտակար հյութերն ու մրգային խյուսերն են` մասուրի, դեղձի, սալորի, խնձորի բաղադրությամբ պատրաստվածները, ինչպես նաև խնձորի հյութն ու խյուսը` վերոհիշյալ մրգերի և հատապտուղների համակցությամբ։

 

Սննդային ալերգիայով տառապող երեխայի սննդակարգը պետք է լինի ծնողների հատուկ ուշադրության կենտրոնում։ Նրանք պարտավոր են ընտրել այնպիսի կերակրատեսակներ, որոնք արհեստականորեն չեն վատթարացնի երեխայի առողջական վիճակը։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2007 (3)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կենսակտիվ հավելումներ. շրջանառության կարգավորման անհրաժեշտություն
Կենսակտիվ հավելումներ. շրջանառության կարգավորման անհրաժեշտություն

Վերջին տարիներին Հայաստանի շուկայում ակտիվորեն առաջ են մղվում բազմազան ու բազմաթիվ կենսաբանական ակտիվ բաղադրատարրեր պարունակող արտադրանք` հայտնի ''կենսակտիվ հավելումներ'' անվանմամբ...

Դեղագործական շուկա
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և պայքարը նրա դեմ
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և պայքարը նրա դեմ

Հարցազրույց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանի հետ...

Վարակաբանություն Բժշկի ընդունարանում Վեներաբանություն Բժիշկներ
Հիվանդությու՞ն է ծխախոտամոլությունը, և բուժվե՞լ է պետք արդյոք
Հիվանդությու՞ն է ծխախոտամոլությունը, և բուժվե՞լ է պետք արդյոք

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ահկ) դասակարգման համաձայն` ծխախոտամոլությունը համարվում էհիվանդություն. Հետևաբար ծխողներին պետք է վերաբերվել որպես...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում Միջոցառումներ
Ինչպե՞ս հրաժարվել ծխելու վնասակար սովորությունից
Ինչպե՞ս հրաժարվել ծխելու վնասակար սովորությունից

Արտասահմանյան մամուլում նկարագրվում է 5 օրվա ընթացքում ծխելուց հրաժարվելու միջոց, որն ամերիկյան մասնագետների կողմից առաջարկվել է աստղագնացների խումբ ընդունված օդաչուներին: Ահա այդ մեթոդը...

Օգտակար խորհուրդներ Վնասակար սովորություններ
Հարցազրույց բժիշկ-դեղաբան Դավիթ Պետրոսյանի հետ
Հարցազրույց բժիշկ-դեղաբան Դավիթ Պետրոսյանի հետ

Մեր հյուրն է բժիշկ-դեղաբան, "Մարդու առողջությունը" հիմնադրամի հիմնադիր, "Բժիշկ Պետրոսյանի դեղատոմսը" հեռուստատեսային հաղորդաշարի հեղինակ և վարող Դավիթ Պետրոսյանը, որն ինքն է վերջին տարիներին ամեն շաբաթ հյուրընկալում բժշկական աշխարհի...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Հայաստանի Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն
Հայաստանի Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերություն

Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին...

Ասոցիացիաներ
Ի՞նչ ապագա ունի նորավարտ բժիշկը: Կադրային քաղաքականություն
Ի՞նչ ապագա ունի նորավարտ բժիշկը: Կադրային քաղաքականություն

Ի՞նչ ապագա ունի նորավարտ բժիշկը Երևանում, և որո՞նք են այս բնագավառի կադրային քաղաքականության հեռանկարները։ Այս հարցերը պարզելու նպատակով ներկայացնում ենք մեր թղթակցի հարցազրույցը...

Հրատապ թեմա Հայաստանում
Զրույցներ
Զրույցներ

Երիտասարդ արվեստագետ Սուրեն Համբարձումյանը մեզ է տրամադրել իր ստեղծագործական զինանոցից գործեր, որոնք համահունչ լինելով մեր կողմից որդեգրած մոտեցումներին, աչքի են ընկնում իրենց գեղագիտական մոտեցումներով...

Հրատապ թեմա Հայաստանում
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն

Խոսելով գլխացավի տարածվածության խնդրի մասին, հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 1000 մարդուց առնվազն 50-200-ը կանոնավոր կերպով գանգատվում են գլխացավից...

Ցավ
Լինել հարուստ և առո՞ղջ: Ինչո՞ւմն է կյանքի որակի գնահատման իմաստը
Լինել հարուստ և առո՞ղջ: Ինչո՞ւմն է կյանքի որակի գնահատման իմաստը

"Հիվանդությունը կյանքի սահմանափակման արդյունքն է"։ Ընդունված այս ձևակերպումը թույլ է տալիս լավագույնս բացահայտել "կյանքի որակ" հասկացության էությունը։ Ելնելով մեր երկրի առանձնահատկություններից...

Հրատապ թեմա Հայաստանում Առողջ ապրելակերպի հիմունքները
Վիտամիններ` B3 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին հիդրոքլորիդ)
Վիտամիններ` B3 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին հիդրոքլորիդ)

Պանտոտենաթթուն բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության և մարսողական համակարգի վրա: Այն լիպիդների և ամինաթթուների նյութափոխանակության մեջ...

Վիտամիններ և միներալներ
Համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ
Համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ

Սոցիոլոգների կարծիքով միջին տարիքի եվրոպացին ամեն օր միջին հաշվով համբուրվում է 7 անգամ, երիտասարդները` 12 անգամ, իսկ 50-ն անց մարդիկ` մոտավորապես 2 անգամ: Հարկ է նշել, որ հարցման ենթարկված...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Թեստեր Գիտե՞ք, որ...
Ինչի՞ կարիք ունի մաշկը գարնանը
Ինչի՞ կարիք ունի մաշկը գարնանը

Ձմռան ցրտից հետո մաշկը նուրբ խնամքի կարիք ունի։ Ահա թե ինչու, ինչպես ձմռանը, այնպես էլ գարնանը, խորհուրդ չի տրվում լվացվել ծորակից հոսող սառը ջրով...

Դեմքի խնամք
Էխինացեան ինֆեկցված, կծած վերքերի բուժման բուսական դեղամիջոց
Էխինացեան ինֆեկցված, կծած վերքերի բուժման բուսական դեղամիջոց

Հարբուխն ու կոկորդում քերվածության զգացողությունը մեզանից յուրաքանչյուրին տարին առնվազն մի քանի անգամ անհանգստացնում են: Երեխաները միջին հաշվով տարեկան 8 անգամ հիվանդանում են սուր շնչառական...

Դեղաբույսեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ