Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2)

''Փողոցային առևտուր''

''Փողոցային առևտուր''

Վերջին 15 տարիների ընթացքում Երևան քաղաքի բնակիչները շատերիս համար անհասկանալի պատճառներով վարժվեցին այսպես կոչված «փողոցային առևտրի» առկայությանը քաղաքի գրեթե բոլոր հատվածներում։

 

Առևտրի մի ձևի, երբ ջրային, ջերմային կամ որևէ այլ մշակման ոչ ենթակա ուտելիքը վաճառվում է փողոցների մայթերին, քաղաքի փոշու, ցեխի ու ավտոմեքենաների թունավոր գազերի հենց անմիջական հարևանությամբ ու թերևս վերջիններիս հետ խառնված։

 

Նույն այդ 15 տարիների ընթացքում բազմիցս փոխվեցին քաղաքային իշխանությունները, և յուրաքանչյուր նոր քաղաքապետ յուրովի փորձեց պայքարել այս երևույթի դեմ։ Եթե փորձենք հիշել մեզ տված խոստումները, ապա վաղուց Երևան քաղաքում իսպառ պետք է բացակայեր այս հակահիգիենիկ ու, թերևս, նախնադարյան մարդուն բնորոշ երևույթը։ Սակայն...

 

Անցան տարիներ, փոխվեց քաղաքը, պատմության գիրկն անցան մութ ու ցուրտ տարիները, քաղաքում կառուցվեցին անհամար սրճարաններ, ռեստորաններ ու «էլիտար» շենքեր, փողոցներում օրեցօր շատացան շքեղ ավտոմեքենաները, չփոխվեց միայն մեր համաքաղաքացին, որը, դուրս գալով նույն այդ սրճարանից, ռեստորանից կամ «էլիտար» շենքից, պատրաստ է առևտուր անել փոշոտ ու ցեխոտ ճամփեզրին։

 

Իսկ ո՞վ է վերջապես մեղավորը։ «Անպարտելի» փողոցային առևտրակա՞նը, «անզոր» քաղաքային իշխանությո՞ւնը, թե՞` ինքներս մենք։ Գուցե եկե՞լ է ժամանակը, որ մի քիչ ավելի հարգանքով վերաբերվենք ինքներս մեզ ու մեր առողջությանը և զսպենք կարծես բնազդ դարձած փողոցային առևտրի ցանկությունը։

 

Եկեք հենց այսօրվանից փորձենք մի քիչ սիրել մեզ ու մեր քաղաքը։

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 2-2007 (2)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ