Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2)
Հնագույն բժշկությունը Հայաստանում. Մ. Հերացի, Ա. Ամասիացի
Հայաստանում գործող բժշկական հաստատությունների ու անվանի բժիշկների մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեռևս V դարի, ինչպես հայկական, այնպես էլ օտար աղբյուրներում։
Մեր երկրում բժշկագիտությունը հատկապես մեծ ծաղկում է ապրել XII-XV դարերում, երբ ապրել ու ստեղծագործել են Մխիթար Հերացին (XII դար) ու Աբուսայիդը (XII դար), Գրիգորիսը (XII-XIII դարեր), Ֆարաջը (XIII դար), Ամիրդովլաթ Ամասիացին (XV դար)։ Այս բժիշկները, ընդհանրացնելով իրենց փորձը, ինչպես նաև օգտվելով հույն և արաբ բժշկապետերի աշխատություններից, ստեղծել են ինքնուրույն գործեր ու ձեռնարկներ, որոնք դարերի ընթացքում ընդօրինակվել և կիրառվել են գործնական բժշկության մեջ։
XII դարից սկսած՝ Հայաստանում թույլ է տրվել ուսուցողական նպատակներով կատարել դիահերձումներ, մի բան, որ Եվրոպայում իրականացվեց միայն XVI դարից սկսած։ Հայաստանի տարբեր վայրերում պահպանված և հայտնաբերված հնագույն բժշկական գործիքները վկայում են կատարված վիրահատությունների մասին։ XII-XIV դարերում Հայաստանում կատարվել են կեսարյան հատումներ, ներքին ուռուցքների հեռացումներ, կանացի զանազան հիվանդությունների վիրահատական բուժումներ և այլն։ Վիրահատության ժամանակ, որպես ընդհանուր և տեղային ցավազրկման միջոց, օգտագործվել է մանդրագորա - Mandragora officinalis, ծննդաբերությունը ցավազրկելու նպատակով կիրառվել է Zedoar, Melilotus officinalis, իսկ վերքերը կարելու համար` մետաքսե թել։ Միջնադարյան հայ բժշկությունը տեսական ու պրակտիկ հարցերում կանգնած է եղել ժամանակի առաջավոր բժշկագիտության դիրքերում։ Մխիթար Հերացին «Ջերմաց Մխիթարություն» երկում առաջադրել է ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդությունների առաջացման գործում «բորբոսի գաղափարը»։ Նրա կարծիքով ջերմերն առաջանում են արյան, լորձի և օրգանիզմի այլ հեղուկների բորբոքումից։ Ըստ Հերացու` հիվանդությունների պատճառը միշտ չէ, որ պետք է որոնել հիվանդի օրգանիզմում. հարուցիչները կարող են օրգանիզմ մուտք գործել նաև արտաքին աշխարհից։ Հերացին ուսումնասիրություններ է գրել նաև մարդու կազմության ու կենսաբանության, ընդհանուր ախտաբանության, դեղերի պատրաստման ու գործածության, ակնաբուժության և բուժիչ քարերի մասին։ Հայ բժշկական մտքի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում 1465-1473թ.թ. ընդօրինակված, Երևանի մատենադարանում պահվող թիվ 415 ձեռագիր բժշկարանը (վերագրվում է Գրիգորիսին)։ Աշխատությունը բաղկացած է երկու հիմնական մասից` դեղագիտական և բժշկական ընդհանուր ուսումնասիրության բաժիններից։ Գրիգորիսն ախտաբանության հետ զուգահեռ հետազոտել է նաև ախտաբանական ֆիզիոլոգիայի ու անատոմիայի հետ առնչվող բազմազան հարցեր։ Չափազանց արժեքավոր են հեղինակի դիտողությունները գլխուղեղի դերի մասին։ «Գլխուղեղը ամբողջ մարմնի թագավորն է», - գրում է նա։ Նյարդային համակարգն ու գլխուղեղը մարդու մարմնի գլխավոր օրգաններն են։ Գլխուղեղը «զգայարանների զգայարանն է»։ Մարդու վերին և ստորին վերջավորությունների անդամալուծություններն առաջանում են հիմնականում գլխուղեղի փորոքների մեջ և այլ տեղերում կուտակված հյութերից։
Ամիրդովլաթ Ամասիացին XV դարի հայ բժշկության պարծանքն է։ Տիրապետելով հունարեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, լատիներեն լեզուներին` ուսումնասիրել է հունա-հռոմեական, պարսկա-արաբական բժշկական աղբյուրները։ «Օգուտ բժշկության» աշխատության մեջ նկարագրել է մարդու կազմությունը, առանձնացրել է ավելի քան երկու հարյուր տարբեր հիվանդություններ և մատնանշել նրանց բուժման միջոցները (դեղերը)։ «Անգիտաց անպետում» ամփոփել է միջնադարյան հայ և օտար բժիշկների փորձը` դեղագիտության, հատկապես բուսաբուժության ասպարեզում։ Մատենադարանում պահվում է 1459 թ. հեղինակի ձեռքով գրված «Ախրապատին» երկը, որն ականավոր հրեա, փիլիսոփա, աստվածաբան և բժիշկ Մալմոնիդի (Մովսես Բեն Մայմոն 1135-1204թ.թ.)՝ մեզ չհասած դեղագիտական աշխատության հիման վրա գրված ձեռնարկ է, ուր Մայմոնի կողմից նշված 2600 դեղերի քանակը Ամիրդովլաթը հասցրել է 3700։
Ամիրդովլաթի արժանավոր հաջորդներից է Ասար Սեբաստացին (XVII դար), որի «Բժշկական արվեստի մասին» ուսումնասիրությունը բաժանված է երկու մասի` ախտաբանության և դեղագործության։ Նույն դարում է ապրել նաև հեքիմ Պողոսը, որը զբաղվել է բժշկության տեսության, մարդակազմության, ախտաբանության, դեղագիտության հարցերով։
Մատենադարանում պահվում են նաև բազմաթիվ անանուն բժշկական աշխատություններ, բժշկական բառարաններ և այդ կարգի այլ աշխատություններ
19.03.2007 Կարդացեք նաև
Երդվում եմ Ապոլլոն բժշկի, Ասկլեպիի, Հիգիեայի և Պանակեայի անուններով, բոլոր աստվածներով ու աստվածուհիներով, նրանց վկա վերցնելով, իմ ուժերին ու ըմբռնումերին համապատասխան ազնվորեն կատարել...
25.03.2007 Դեղն այն առանձնահատուկ արտադրանքն է, որն, ի տարբերություն սոցիալական նշանակության այլ ապրանքի, բոլոր երկրներում ենթարկվում է պարտադիր փորձաքննության ևգրանցման, քանի որ...
24.03.2007
Մեր ժողովրդի համար խորհրդանշական ամսթվերից մեկը` սեպտեմբերի 21-ը, Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) համար դարձավ կրկնակի տոնական, քանզի 2006 թ. հենց սեպտեմբերի 21-ին հրավիրված...
23.03.2007
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1996 թ. և հանդիսանում է 1965 թ. գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը...
22.03.2007
2007 թ. հունվարի 19-ին հանդիսավոր կերպով նշվեց Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ Սրտաբանության ԳՀԻ տնօրեն, ՀՀ գլխավոր սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Գրիգորի Ադամյանի...
21.03.2007
Վերջին 15 տարիների ընթացքում Երևան քաղաքի բնակիչները շատերիս համար անհասկանալի պատճառներով վարժվեցին այսպես կոչված «փողոցային առևտրի» առկայությանը քաղաքի գրեթե բոլոր հատվածներում...
18.03.2007
Երեխայի համար բժի՛շկ հրավիրեք, եթե դուք չեք կարողանում պարզել որոշ ախտանիշների պատճառը, հիվանդությունը չի ստանում այն ընթացքը, որը դուք ակնկալում եք, կամ կորցնում եք իրավիճակի...
17.03.2007
Մեր օրերի մարդու համար այս «անմարդկային» մտավոր և հուզական լարվածության պայմաններում վիտամինները կենսականորեն անհրաժեշտ են։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում B խմբի վիտամինները...
16.03.2007
Որքան էլ տարօրինակ թվա, ցուրտն ու քամին ավելի շատ են չորացնում մաշկը, քան ամենակիզիչ արևը։ Ահա թե ինչու ձմռանն առավել ուշադիր պետք է լինել մաշկի հանդեպ, քան ամռանը...
15.03.2007
Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ ինքն իրեն հարց է տալիս, թե ինչ է ուտում և որքան։ Դեղագործներն ու դեղաբաններն ամենաշատն են տեղեկացված ինքնազգացողության վրա առողջ սննդի...
14.03.2007
Ընկնելով մասնագիտական վերելքի, նյութական բարեկեցության ետևից` կանայք հետաձգում են իրենց կյանքի ամենակարևոր իրադարձությունը` երեխայի ծնունդը։ Իբր, դեռ կհասցնեն...
13.03.2007
Անհիշելի ժամանակներից մարդիկ գիտեին սխտորի մասին ու գնահատում էին։ Այս բուժիչ հատկություններով բույսը ամենուր աճեցրել և օգտագործել են կենցաղային տարբեր նպատակներով...
12.03.2007
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYvf73sb' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ