ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերության Երևանի ներկայացուցչություն։ Բարձրորակ դեղերի արտադրություն
ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերությունը երաշխավորում է ՄԵՆԱՐԻՆԻ ԳՐՈՒՊԻ պահանջներին ու չափանիշներին համապատասխանող բարձրորակ դեղերի արտադրություն գերժամանակակից և անվտանգ տեխնոլոգիաներով:
ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերությունն ունի դեղերի արտադրության հարուստ ավանդույթներ և արտադրական գերազանց փորձառություն ունեցող աշխատանքային թիմ:
Բեռլինի Ադլերսհոֆ և Բրիթց գործարաններում մենք արտադրում ենք կարծր դեղաձևեր (հաբեր, թաղանթապատ հաբեր, դեղապատիճներ), հեղուկներ (լուծույթներ և կաթիլներ), մոմիկներ, ինչպես նաև ներարկման հեղուկներ:
Այս գործարաններն ամբողջովին արդիականացվել են ժամանակակից բարձր տեխնոլոգիական չափանիշներին համապատասխան և մեզ հնարավորություն են տալիս երաշխավորելու բարձրորակ դեղերի արդյունավետ մշակումը:
2000 թվականին Ադլերսհոֆի գործարանում տեղադրվել է ներարկման հեղուկների արտադրության նոր, ամենաբարձր չափանիշներին համապատասխանող սարքավորում: 2001թվականին տեղադրվել է ևս մեկ նոր սարքավորում բերանային ընդունման լուծույթների արտադրության համար:
2003 թվականի ապրիլին բացվել է դեղահաբերի, դեղապատիճների և թաղանթապատ հաբերի փաթեթավորման ժամանակակից մասնաշենք՝ համալրված 11 արտադրական հոսքագծերով:
Ամեն տարի 339 աշխատակիցների կողմից արտադրվում է դեղերի մոտ 270 միլիոն փաթեթային միավոր: Այդ դեղերն օգտագործվում են ողջ աշխարհում՝ հիվանդությունների բուժման համար:
Մենք նաև մեր թիմերի առանձնահատուկ գիտելիքներն ու հմտությունները փոխանցում ենք այլ դեղագործական ընկերություններին: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել մեզ.
Հեռ.՝ (+49) 030-6707-2651
Ֆաքս՝ (+49) 030-6707-2119
Որակի ապահովում։ Որակի ապահովման համակարգը երաշխավորում է արտադրանքի անթերի որակ
ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերությունն ունի հստակորեն ծրագրած և ճշգրիտ իրականացվող որակի ապահովման համակարգ:
Որպես դեղարտադրող՝ մենք լավագույնս գիտակցում ենք մեր պատասխանատվությունը գնորդների, հիվանդների, բժիշկների, դեղագործների և առաքիչների նկատմամբ: ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերության ողջ անձնակազմի ներգրավմամբ և նվիրվածությամբ՝ որակի ապահովման գործում մեր գլխավոր առաջնահերթությունն է գնորդների հնարավորինս մեծ բավարարվածություն ապահովելը:
Նշվածը երաշխավորում ենք հետևյալ հատկանիշների դեղերի արտադրությամբ.
| Բարձր արդյունավետություն | ||
| Բարձր անվտանգություն | ||
| Բարձր որակ։ |
Մեր ընկերության դեղերն արտադրվում և վերահսկվում են միջազգային GMP չափորոշիչներին համապատասխան: Արտադրության բոլոր մանրամասները, ներառյալ արտադրական գործընթացին և որակի վերահսկմանն առնչվող տվյալները, գրանցվում են փաստաթղթերում:
Նոր ապրանքները մշակվում են հետազոտությունների համար գործող GMP, GCP և GLP ուղեցույցների պահանջների համապատասխանությամբ:
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYsemn40' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/programs.php(27): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ