Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԱՐԱԲԿԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ

 

ԱՐԱԲԿԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտԵրեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը (ԵԴԱԻ)` «Արաբկիր» Բժշկական համալիր - ԵԴԱԻ-ի առանցքային ստորաբաժանումներից մեկն է:  Վերջինս հանդիսանում է Հայաստանի խոշորագույն երրորդային մակարդակի մասնագիտացված բժշկական կազմակերպություն, որը որակյալ բժշկական խնամք, հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ է տրամադրում տարեկան շուրջ 35 000 երեխաների:

ԵԴԱԻ- ն հանդիսանում է Խորհրդային ժամանակաշրջանում հաստատված Երեխաների առողջության պահմանման Հանրապետական կազմակերպչական-մեթոդական կենտրոնի հետևորդը: Վերահիմնադրվելով 2003թ.-ին` ԵԴԱԻ-ն ստանձնեց  ոլորտի կազմակերպչական մեթոդաբանական գործառույթների զգալի հատվածի իրագործումը: Ինստիտուտի առաքելությունն է` նպաստել Հայաստանի երեխաների և դեռահասների առողջությանը և զարգացմանը:

Ինստիտուտի գործունեությունը ուղղված է ազգային առողջապահական քաղականության և կանոնակարգերի, հայեցակարգային, ռազմավարական և ներդրումային ծրագրերի մշակմանը և իրագործմանը, առողջապահական մասնագետների կարողությունների զարգացմանը, նորագույն մոտեցումների, տեղական և արտերկրյա մասնագետների փորձի փոխանակման խրախուսմանը:

ԵԴԱԻ գործունեության հիմնական ուղղություններն են.

 

  Հայաստանում երեխաների առողջական իրավիճակի մասին տեղեկատվության և վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծություն, գիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների իրագործում.
   
  մասնակցություն ազգային քաղաքականությունների և կանոնակարգերի մշակմանը` մասնագիտական, կրթական և ներդրումային ծրագրերի մշակում և իրագործում
   
  մասնակցություն/ օժանդակում երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ոլորտում կլնիկական ուղեցույցների մշակմանը
   
  բուժաշխատողների կարողությունների զարգացում` կազմակերպելով ուսուցողական դասընթացներ, սեմինարներ և դասախոսություններ
   
  աջակցություն երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներին
   
  աջակցություն առողջ ապրելակերպի գաղափարը սերմանելու և խթանելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին.
   
  աջակցություն դեռահասներին /երիտասարդներին բարյացակամ ծառայությունների ստեղծմանը
   
  աջակցություն երեխաների ոչ տարափոխիկ հիվանդությունների վաղ հայտանբերման և վարման բարելավմանը ուղղված ծառայությունների բարելավմանը
   
  մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու նպատակով` Հայաստանի տարբեր շրջաններ շարժական բժշկական թիմերի այցերի կազմակերպում:


Մեր աշխատանքի հիմնական սկզբունքները

Համագործակցություն
Լավագույն արդյունքն ապահովելու նպատակով ԵԴԱԻ-ն սերտորեն համագործակցում է երեխայի առողջության ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր շահագրգիռ կողմերի` առոջապահության մասնագետների, հանրապետության և մարզերի պետական մարմինների, ազգային և միջազգային փորձագետների, հանրային առողջապահական ոլորտի ներկայացուցիչների, կառավարական կառույցների և ՀԿ-ների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:

Ինտեգրացիա
ԵԴԱԻ աշխատում է տարբեր գերատեսչությունների, մասնավորապես առողջապահական, սոցիալական և կրթական ոլորտի, ինչպես նաև առողջության պահպանման համակարգի առաջնային, երկրոդային և երրորդային մակարդակներում ծառայությունները համակարգելու ուղղությամբ:

Նորարարություն 
Երկար տարիների ընթացքում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն առաջատար տեղ է զբաղեցրել Հայաստանում երեխաների առողջության բարելավմանն ուղղված աշխատանքներում` ներդնելով մանկաբուժության ոլորտի նորարարական մոտեցումները: Ներկայումս ԵԴԱԻ-ն ծավալուն գործունեություն է իրականացնում մանկաբուժական առողջապահական կառույցների գործելակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Արդյունավետություն 
Կարևորելով արդյունավետությունը` ԵԴԱԻ-ն մշտապես կատարելագործում է իր կողմից իրականացվող աշխատանքները` լավագույն արդյունքն ապահովելու և Հայաստանում առկա սահմանափակ ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով:

Հաշվետվողականություն
Տարբեր երկրներից բազմաթիվ գործընկերների հետ համագործակցության պատմությունն ապացուցել է հաշվետվողականության կարևորությունը երկարատև, արդյունավետ համագործակցություն ստեղծելու համար:

Կայունություն
Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացման պատմության մեջ առկա են բազմաթիվ օրինակներ, որոնք փաստում են այն մասին, որ նախապես մշակված կատարյալ ծրագրերն ընդհատվել են արտաքին ֆինանսավորման դադարեցման պատճառով: Հետևաբար, ցանկացած ծրագրի առաջին փուլից սկսած, կայունությունն առաջնայնությունների թվում է: Մենք մշակում ենք համապատասխան մեխանիզմներ իրականացվող ծրագրերի կայունությունն ապահովելու ուղղությամբ:

ԵԴԱԻ գործունեությունը

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵԴԱԻ-ն ակտիվորեն մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ազգային ռազմավարության և 2009-2015 թթ. գործողությունների ծրագրի մշակման գործընթացին: Այն իրականացվել են 2006-2009թթ.-ին ԱՀԿ-ի Եվրոպական գրասենյակի օժանդակությամբ:

ԵԴԱԻ-ն մշակել է ռազմավարության և գործողությունների ծրագրի կարևորագույն բաժիններ` Երեխայի զարգացման խանգարումներ և վերականգնում”, Դպրոցահասակ և դեռահաս երեխաների առողջություն”, Քրոնիկ հիվանդություններ”, Վնասավածներ և բռնություն”:

Երեխայի առողջությանն ուղղված քարոզարշավի նյութերի պատրաստում` իրավիճակի վերլուծություն, հայեցակարգային և քաղաքականության ամփոփ փաստաթղթեր” ծրագիր` Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցությամբ, 2010-2011

Ծրագրի նպատակն է  գնահատել Հայաստանում նորածինների, երեխաների և մայրերի առողջության պահպանման ոլորտի իրավիճակը, բժշկական ծառայությունների առկայությունն ու հասանելիությունը և  մարդկային ռեսուրսներով ապահովվածությունը, վեր  հանել  առկա  հիմնախնդիրները և մշակել տեղական/շրջանային  և ազգային մակարդակներում խնդիրների լուծմանն ուղղված  հատուկ գործողություններ և բարելավման ուղիներ:

 

ԱՐԱԲԿԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿՐԹՈՒՄ ՄԱՆԿԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵԴԱԻ կազմակերպում է դասընթացներ Երևանում, ինչպես նաև մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու նպատակով Հայաստանի տարբեր շրջաններ է գործուղում հարյուրավոր մասնագետներ` տեղում դասընթացների, սեմինար պարապմունքների անցկացման և տեղական մասնագետների վերապատրաստման նպատակով:

Համայնքի ենթակառույցների զարգացման, համայնքային և մարզային բուժաշխատողների գիտելիքների և մասնագիտական հմտությունների բարելավման ծրագիր”, իրականցվել է Արմավիրի մարզում`«Սի. Օ. Էյ. Էֆ. Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ համագործակցությամբ, 2005թ.

ԵԴԱԻ կողմից, ոլորտի առաջատար մանկական մասնագետների  ներգրավմամբ, մշակվել է Մանկաբուժության ձեռնարկ” և Մանկական հասակի ամենատարածված հիվանդությունների վարման ուղեցույցներ” –ի փաթեթ: Փորձարկվեց աշխատանքային տեղում վերապատրաստման դասընթացի յուրովի մոդելը, որն էլ հետագայում իրականցվում է հանրապետության այլ շրջաններում կազմակերպվող սեմինարների ժամանակ:

ԱՐՏԱԳՆԱ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
ՀՀ Առողջապահության նախարարության կազմակերպչական մեթոդական աշխատանքների, ինչպես նաև տարբեր ծրագրերի շրջանակներում` ԵԴԱԻ կազմակերպում է Հայաստանի տարբեր շրջաններ շարժական բժշկական թիմերի այցեր` մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու նպատակով:

Հազարավոր երեխաներ ստացել են անհրաժեշտ խորհրդատվություն, բուժում և համապատասխան ուղեգրումներ` մանկական ոլորտի առաջատար մասնագետների մոտ:

ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ/ ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱ
ԵԴԱԻ գործունեությունն այս ոլորտում միտված է Հայաստանում մանկական հաշմանդամության կանխարգելմանը, զարգացման խանգարումներով երեխաների առողջական վիճակի բարելավմանը և հասարակության մեջ ինտեգրմանը` վաղ միջամտության ծրագրերի իրականացման, զարգացման հապաղումներով երեխաներին սպասարկող անձնակազմի գիտելիքների խորացման և Հայաստանի բոլոր շրջաններում հատուկ վերականգնողական կենտրոնների հիմնադրման միջոցով:

Առողջ սկիզբ: Հայաստանում հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանություն” ծրագիրն իրականցվում է "Առաքելություն Արևելք" դանիական միջազգային օգնության և զարգացման և "Հույսի կամուրջ" հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ` Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության զարգացման գործակալության (ԴԱՆԻԴԱ) հովանավորությամբ, Արմավիր, Գեղարքունիք և Տավուշ մարզեր, 2006թ. – առ այսօր:

Ծրագրի շրջանակում ստեղծվել են Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոններ (ԵԶՎԿ) Արմավիր և Իջևան քաղաքում: Կենտրոնների բազամասնագիտական թիմերը վերապատրաստվել են զարգացման հապաղումներով երեխաների ֆիզիկական, մտավոր և սոցիալական վերականգնման ուղղությամբ: Բժշկների, բուժքույրերի,  հարակից բժշկական և այլ մասնագետների համար ստեղծվել է ուսումնական նյութերի համապարփակ փաթեթ, ներառյալ Զարգացման և վարքագծային մանկաբուժության հիմունքները” դասագիրքը, Երեխայի զարգացման խանգարումները և վերականգնման հիմունքները” ձեռնարկը, ուսուցողական մոդուլներ վերականգնողական թիմերի համար, ինչպես նաև լուսավորչական նյութեր ծնողների համար: Զարգացման հապաղումների հայտնաբերման և վաղ միջամտության ուղեգրումները բարելավելու նպատակով թիրախ շրջանների բժիշկներն ու բուժքույրերը վերապատրաստվել են երեխայի զարգացման խանգարումների ուղղությամբ:

ԵԶՎԿ-ներում ներդրվել է հատուկ կարիքներով երեխաների հայտնաբերման և հսկողության նոր համակարգ, որը հնարավորություն է ընձեռել ճշգրիտ տվյալներ հավաքագրել մանկական հաշմանդամության վերաբերյալ:

 

ԱՐԱԲԿԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ

 

ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
Դեռահասների առողջության բարելավման ծրագիր, 2005 - առ այսօր:

ԵԴԱԻ մասնակցել է Դեռահասներին/ երիտասարդներին բարյացակամ առողջապահական ծառայությունների (ԴԲԱԾ) հայեցակարգի մշակմանը` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Հանուն ընտանիքի առողջության ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Հայեցակարգը հավանության է արժանացել Առողջապահության նախարարության կողմից 2005թ.-ին:

Իրականացվել են մի շարք գործողություններ, այդ թվում քաղաքականություն մշակողների, առողջապահության և կրթության ոլորտի մասնագետների, բնակչության իրազեկում դեռահասների առողջությանը վերաբերող խնդիրների շուրջ, դեռահասների առողջության մասին ԱՀԿ-ի կողմնորոշիչ ծրագրի տեղայնացում և բուժանձնակազմի վերապատրաստում, ԴԲԱԾ ստանդարտների և չափորոշիչների նախնական տարբերակի մշակում, դեռահասների առողջությանը վերաբերող օրենսդրության վերլուծություն և Ազգային ժողովում երիտասարդների առողջության խնդիրների մասին լսումների անցկացում, կրթական և լուսավորչական նյութերի մշակում բուժանձնակազմի և երիտասարդների համար: 2010թ.-ին  ԵԴԱԻ մասնակցել է ոլորտի ուսումասիրամն և գնահատման աշխատանքներին` իրականցված միջազգային փորձագետի կողմից: 4 շրջաններում անցկացված հարցազրույցների և թիրախ խմբերի հարցազրույցների արդյունքները արտացոլված են Հայաստանում դպրոցահասակ երեխաների և դեռահասների համար առողջապահական ծառայությոնների ուժեղացում” զեկույցում, որտեղ զետեղվել են ոլորտի զարգացման հեռանկարները և առաջարկները:

Դեռահասներին բարյացական ծառայությունների ստեղծում Արմավիրի և Կոտայքի տարաժաշրջանների քոլեջներում” ծրագիր, իրականցվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Երեխաների առողջության պահպանման ասոցիացիայի հետ համագործակցությամբ, 2006թ.:

Ծրագրի նպատակն էր Արմավիրի և Կոտայքի տարածաշրջանների քոլեջների ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսումը և սեռական ու վերարտադրողական առողջության խնդիրների կանխարգելումը:

 

ԱՐԱԲԿԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ

 

Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտություն

Պիլոտային Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի” (ԴԵԱՎ) հետազոտությունն իրականացվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ, 2005թ.-ին: 2007թ.-ին Հայաստանը դարձել է ԴԵԱՎ Եվրոպական ցանցի ամդամ: 2010թ.-ին անցկացվել է նոր, լայնամաշտաբ ԴԵԱՎ հետազոտություն` Գիտության պետական կոմիտեի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ: Այն ընդգրկել է Հայաստանի բոլոր շրջաններից ավելի քան 4000 դպրոցականներ:

2003 թ.-ից ի վեր ԵԴԱԻ-ն համագործակցում է  հետևյալ կառույցների հետ.

 

ՀՀ Առողջապահության նախարարություն
Տեղական առողջապահական կառույցներ և բուժահասհատություններ
ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (UNICEF)
Ջինիշյան հիշատակի հիմնադրամ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
Վորլդ Վիժն Հայասատան
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ
Հայաստանի մանուկներ հիմնադրամ
Առաքելություն Արևելք Հայաստան
Առողջապահության ոլորտում գործող այլ տեղական և միջազգային կազմակերպություններ:

 

Մեր աշխատակիցները
 
Սերգեյ Սարգսյան , կենտրոնի ղեկավար
Նունե Ալեքսանյան , ղեկավարի օգնական
Եվա Մովսեսյան, Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ծրագրերի համակարգող
Մարինա Մելքումովա, դեռահասային առողջության ծրագրերի համակարգող
Աննա Պողոսյան, «Հեռուստաբժշկություն» ծրագրի պատասխանատու բժիշկ

 

Տվայլներ կապի համար`

"Արաբկիր" բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
Հասցե` Մամիկոնյանց 30, Երևան 0014, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.` (37410) 23 60 30, 23 60 56/ 11 45, 22-08, 10-44
Ֆաքս` (37410) 28 41 70


URL: www.arabkirjmc.amicah 

Էլ.փոստ` [email protected]; [email protected]

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ