Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քուն, քնի խանգարումներ

Քնկոտությունը հղիության ընթացքում. հարցազրույց Գայանե Գոմցյանի հետ. morevmankan.am

Քնկոտությունը հղիության ընթացքում. հարցազրույց Գայանե Գոմցյանի հետ. morevmankan.am

Ինչպե՞ս է արտահայտվում քնկոտությունը հղիության ընթացքում:

Քնկոտությունն ավելի հաճախ հանդիպում է հղիների մոտ` առաջին եռամսյակում, որը պայմանավորված է հղի կնոջ օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ դիսբալանսով: Մեծ մասամբ հղիների մոտ լինում է ճնշման անկում, սրտխառնոց, փսխում, դրանց արդյունքում արտահայտվում են թուլություն և քնկոտություն:

Քնկոտությունը հաճախ հանդիպում է նաև երկրորդ եռամսյակում, երբ արդեն դրա պատճառ կարող է լինել երկաթի ցածր մակարդակն արյան մեջ: Դա ևս՝ հանգեցնելով ընդհանուր թուլության, առաջացնում է քնկոտություն:

Երրորդ եռամսյակում թուլության և քնկոտության պատճառ է խոշոր պտուղը, հղիությունը` զույգերի ժամանակ:

Հղիության ժամանակ ավելի շատ քնկոտությո՞ւն է դիտվում, թե՞ անքնություն:

Ե՛վ քնկոտությունը, և՛ անքնությունը հավասար չափով կարող են դիտվել: Առաջին եռամսյակում հղիների մոտ առավել արտահայտված է քնկոտությունը, իսկ երկրորդում, երբ գնալով պտղի չափերն ավելի են մեծանում՝ անքնությունը:

Կարող են նաև երկուսը միասին լինել. գիշերային անքնության պատճառով՝ ցերեկային քնկոտություն: Հարկ չկա հղիին ստիպել ցերեկն ակտիվ լինել և զսպել քնելու ցանկությունը, ամեն բան պետք է նրա ցանկությամբ լինի:

Կա՞ն քնկոտության այլ պատճառներ:

Հղիության տօքսիկոզները ևս կարող են ընդհանուր թուլության և քնկոտության պատճառ դառնալ: Հղի կինը փսխումների հետևանքով թուլանում է, դրան նպաստում է նաև օրգանիզմը ջրազրկումը:

Երկրորդ եռամսյակում հորմոնալ ֆոնը որոշ չափով կարգավորվում է, և արդեն այլ պատճառներ են քնկոտություն առաջացնում: Դրանցից է սակավարյունությունը, որը կարող է արյան զարկերակային ճնշման անկման պատճառ լինել, ուստի անհրաժեշտ է համապատասխան կլինիկա-լաբորատոր հետազոտություններ իրականացնել, համապատասխան բուժում նշանակել և վերահսկել հղիին:

Արգանդի մեծացող չափերն անքնության պատճառ են դառնում, բայց երբեմն կարող է և հակառակը լինել՝ քնկոտություն առաջանալ: Միշտ առկա է անհատականության գործոնը:

Հղի կնոջ մոտ առկա քրոնիկ հիվանդությունները կարո՞ղ են քնկոտություն առաջացնել:

Դա նույնպես անհատական է:

Ի՞նչ միջամտություններ, խորհուրդներ են օգնում քնկոտության ժամանակ:

Լիարժեք, ճիշտ սնունդը մեծ դեր ունի քնկոտության ժամանակ: Սննդի մեջ պետք է ներառել վիտամիններով հարուստ մթերք կամ ընդունել հանքանյութեր, վիտամիններ:

Երկաթ դեֆիցիտային սակավարյունության ժամանակ պետք է նշանակվեն երկաթի պատրաստուկներ, վիտամինային կոմպլեքսներ՝ հատկապես B խմբի և այլն: B խմբի վիտամինները դրական ազդեցություն ունեն ինչպես մոր օրգանիզմի, այնպես էլ պտղի ճիշտ զարգացման համար:

Եթե քնկոտության որևէ լուրջ պատճառ չկա՝ թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ապա հղին պետք է քնի որքան և երբ ցանկանում է:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ