Քուն, քնի խանգարումներ
Քնի մարաթոն. ե՞րբ է երկարատև քունը վնասակար. nairimed.com

Բժիշկներն անընդհատ կրկնում են, որ լիարժեք քուն է անհրաժեշտ։ Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, որ` որքան երկար քնես, այնքան առողջ կլինես։ Պարզվում է՝ ոչ։ Ավելին, որոշ դեպքերում չափազանց երկար քունը՝ 9 ժամից ավելի, համարվում է ախտաբանություն, որը բժշկության մեջ կոչվում է հիպերսոմնիա։
Որքա՞ն պետք է քնի մարդը
Քնի նորման անհատական հասկացություն է։ Մեկի համար կարող է բավարար լինել 6 ժամը՝ հաջորդ օրը առույգ զգալու համար, իսկ մյուսին առնվազն 8 ժամ գիշերային քուն է անհրաժեշտ։ Օրգանիզմին անհրաժեշտ քնի ժամանակը կախված է նաև տարիքից. ամենաերկար պետք է երեխաները քնեն, իսկ տարեցներին ավելի քիչ ժամանակ է անհրաժեշտ քնելու համար, քան` երիտասարդներին։
Գոյություն ունեն որոշ միջինացված ցուցանիշներ, որոնք ընդունված է նորմա համարել.
- մինչև 5 տարեկան երեխաները՝ 13–15 ժամ,
- 5–12 տարեկան երեխաները՝ 10–13 ժամ,
- մինչև 18 տարեկանը՝ 8,5–10 ժամ,
- մինչև 45 տարեկանը՝ 7–8,5 ժամ,
- 45 տարեկանից հետո՝ 6–8 ժամ։
Եթե մարդը գիշերը երկար է քնում, ավելին՝ դրանից հետո ցերեկը ցանկանում է նորից քնել, ապա դա վկայում է հիպերսոմնիայի մասին։
Երկար քնի պատճառները
Ինչու՞ է անընդհատ քնելու ցանկություն առաջանում։ Եվ ինչու՞ երկարատև քունը հանգիստ չի բերում։ Այս երևույթի պատճառները կարող են լինել հոգեֆիզիոլոգիական կամ ախտաբանական։
Առաջին դեպքում երկար քուն կարող են առաջացնել.
- ուժեղ և երկարատև ֆիզիկական ու մտավոր գերհոգնածությունը,
- մշտապես քնի պակասը,
- ծանր ապրումները, հոգեկան և ֆիզիկական վնասվածքները։
Այսպիսի հիպերսոմնիա կարող է առաջանալ ցանկացած մարդու մոտ։ Այն ինքնուրույն անցնում է, երբ դադարում են գործել առաջացնող պատճառները։
Ախտաբանական երկարատև գիշերային քունը խոսում է օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների խանգարման մասին, ինչպիսիք են.
- քնի և արթմնի վիճակի ռիթմերի կարգավորման խանգարումը, որի համար պատասխանատու է կենտրոնական նյարդային համակարգը,
- խնդիրներ՝ կապված սրտի և անոթների հետ,
- քնի ախտաբանություն, օրինակ, ապնոե՝ քնի ժամանակ շնչառության դադար,
- էնդոկրին ախտաբանություններ,
- հոգեկան խանգարումներ,
- որոշ դեղորայքի կողմնակի ազդեցություն։
Երկարատև գիշերային քունը կարող է ունենալ նաև հոգեբանական պատճառներ։ Այսպես, որոշ մարդիկ ապրումների, հուզական ցնցումների ժամանակ սկսում են շատ ուտել, իսկ որոշներն սկսում են երկար քնել՝ կտրվելով իրականությունից։
Երբ երկարատև քնի պատճառը չի հաջողվում հայտնաբերել, խոսում են իդիոպաթիկ հիպերսոմնիայի մասին։
Ինչպե՞ս է դրսևորվում իդիոպաթիկ հիպերսոմնիան
Այս ախտաբանությունը պատկանում է նյարդաբանական խանգարումներին։ Նման դեպքերում, նույնիսկ երկարատև քնից հետո, մարդը հանգստացած չի արթնանում։ Նա դժվարությամբ է արթնանում և իրեն կոտրված ու թույլ է զգում, մշտապես ուզում է քնել։
Երբեմն հիպերսոմնիայով տառապող մարդը կարող է հանկարծակի քնել ցերեկը, և դա կարող է լինել ցանկացած տեղ, այդ թվում` ղեկին, ինչը չափազանց վտանգավոր է։
Հիպերսոմնիայի մյուս նշաններն են.
- գլխացավեր, միգրեն,
- մշտական ապաթիա,
- թուլություն և արգելակված վիճակ` ամբողջ օրվա ընթացքում,
- դեպրեսիա,
- տեսողության խանգարում,
- ցնցումներ։
Երկարատև քունը, որից հետո հանգստի զգացողություններ չկան, նորմալ չէ։ Այն կամ մարմնական, կամ հոգեկան հիվանդության դրսևորում է, կամ` գերհոգնածության, անքնության, հոգեբանական խնդիրների նկատմամբ օրգանիզմի ռեակցիան է, կամ` իդիոպաթիկ հիպերսոմնիա է։ Առաջին երկու դեպքերում օրգանիզմը պաշտպանվում է բացասական ազդեցությունից։
Իդիոպաթիկ հիպերսոմնիան ինքնուրույն ախտաբանություն է, որը դժվար է ախտորոշել և ավելի դժվար է բուժել։
Որպես կանոն, այն առաջանում է դեռևս դեռահասի մոտ և ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքի ընթացքում։ Սրան բնորոշ է պարբերականությունը՝ վիճակի վատթարացումը փոխարինվում է բարելավմամբ։
Ներկայում կիրառվում են տարբեր դեղեր, որոնք ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա, սակայն դրանք կարող է միայն բժիշկը նշանակել։


Կարդացեք նաև

Ի՞նչ է կատարվում ուղեղի հետ, երբ քնած ենք: Ինչո՞ւ ենք քնում: Կարելի՞ է, արդյոք, բարելավել սպորտային ցուցանիշները` պարզապես քնելով: Ինչպե՞ս է գիշերվա քունն անդրադառնում հիշողության վրա...



Ապնոէն շնչառության կանգն է, որն առաջանում է քնի ժամանակ: Որպես օրենք, հիվանդն` ինքը, չի կարող նկատել այդ խնդիրն իր մոտ, սակայն արդյունքում նրա մոտ կարող են լինել թուլություն, ցրվածություն, անգամ` երկար քնից հետո...



Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը: Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...



Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը...



1. Ի՞նչ է խռմփոցը
Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...



Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի...



Լիարժեք քունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա ինչու է հարկավոր քայլեր...



Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...



Մեզանից շատերը տառապում են քնի խանգարումներով: Շատերը չեն կարողանում երկար ժամանակ քնել, իսկ մյուսների համար մեծ խնդիր է ժամանակին արթնանալը: Այս խնդիրներից ազատվել կօգնեն գիտականորեն ստուգված մի քանի մեթոդներ...



Հարվարդի համալսարանի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեյլն առաջարկում է անքնության մասին մոռանալու նոր մեթոդ: Ըստ նրա՝ եթե քնելուց առաջ լեզվով թեթևակի հպվեք քիմքին և շնչեք, կհանգստացնեք նյարդերն ու արագ քուն կմտնեք...



Այսօր շատերն են անքնությամբ տառապում, իսկ քնի պակասն ազդում է առողջության վրա։ Վատ քնի առավել տարածված պատճառները սրթեսը, դեպրեսիան և անհանգստությունն են։ Fithacker.ru կայքը գրում է, որ անքնությունը կարող է նաև բարձր ճնշման դեմ...



Հնարավո՞ր է, արդյոք, մեկ շաբաթ առաջ քունն առնել: Կանադայի Կալգարի Համալսարանի գիտնականները գտնում են, որ հնարավոր է: Սա լավ նորություն է ուսանողների համար քննաշրջանի ընթացքում. անքուն գիշերից առաջ քնի...



Գիտնականները պարզել են, որ հատկապես ձախ կողքին քնելը օրգանիզմի համար ավելի օգտակար է: Իսկ թե ինչու է այդպես, ներկայացնում է adme.ru-ն...



«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի քնի լաբորատորիայում թոքաբան Մ.Ա. Պետրոսյանի կողմից կատարվում է քնի ընթացքում շնչառական խանգարումների ախտորոշում և բուժում: Քնի ընթացքում տեղի ունեցող շնչառական խանգարումների...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն