Քուն, քնի խանգարումներ
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am
Լիարժեք քունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա ինչու է հարկավոր քայլեր ձեռնարկել անքնության դեմ։
Steptohealth.ru-ն գրում է, որ սննդամթերքի մի խումբ կարող է բավականին արդյունավետ լինել անքնության դեմ պայքարում։ Դրանց պարբերական օգտագործումը թուլացնում է մկանների լարվածությունը և նպաստում քնի որակի լավացմանը։
Տաք կաթ։ Մեկ բաժակ տաք կաթն անքնության դեմ պայքարում լավագույն բնական միջոցներից է։ Կաթն օրգանիզմն ապահովում է հանգստացնող և քունը խթանող նյութերով։ Կաթը մեծ քանակով տրիպտոֆան է պարունակում՝ անփոխարինելի հակաօքսիդանտ, որը հարկավոր է մելատոնինի և սերոտոնինի արտադրության համար՝ երկու կարևոր նյութեր՝ քնի կայուն ցիկլի համար։
Ընդեղեն։ Ընդեղենը մեծ քանակով կալորիաներ և առողջ ճարպեր է պարունակում, ինչպես նաև մելատոնին՝ նյութ, որն օգնում է քնել։ Մի բուռ նուշը կամ ընկույզը կարող են օգնել իջեցնել սթրեսի մակարդակը, հագեցնել քաղցը։ Միայն թե հաշվի առեք, որ ընդեղենը չպետք է աղի կամ քաղցր լինի։
Խաշած ձու։ Անքնության պատճառներից մեկը սովն է, որը կարող է ստիպել արթնանալ գիշերային ժամերին և շտապել սառնարանի մոտ։ Սպիտակուցներով հարուստ սնունդը, օրինակ՝ ձուն, օգնում է առավել երկար հագեցածության զգացում ունենալ և գիշերը սովից չարթնանալ։ Ընթրիքին սննդակարգ ներառեք ձու, բանջարեղեն, հեշտ յուրացվող մթերք։
Մեղր։ Բնական մեղրը խորհուրդ է տրվում քնի որակի լավացման համար։ Մեղրն օրգանական շաքար է պարունակում, որն ուղեղին օրեքսինի արտադրությունը նվազեցնելու ազդանշան է ուղարկում՝ նյութ, որը սթափության զգացում է հաղորդում։ Բացի այդ, մեղրը քնաբեր հատկություններ ունի, այն օգնում է նվազեցնել ուղեղի ակտիվությունը և որակյալ քուն ապահովել։
Բնական յոգուրտ։ Բնական յոգուրտը տրիպտոֆան է պարունակում, հակաօքսիդանտներ, որոնք հարկավոր են որակյալ քնի համար։ Այն նաև կալցիում և կալիում է պարունակում՝ հանքանյութեր, որոնք օգնում են ազատվել մկանների լարվածությունից ու սթրեսից։ Ի տարբերություն սովորական յոգուրտների՝ բնական յոգուրտն ավելի քիչ լակտոզա, շաքար և ավելի շատ որակյալ սպիտակուցներ է պարունակում։
Դառը շոկոլադ։ Դառը շոկոլադի՝ չափավոր քանակով օգտագործումն օգտակար է առողջության համար, քանի որ նպաստում է ֆիզիկական և հոգեկան առողջությանը։ Այս մթերքը հակաօքսիդանտներ և ակտիվ միացություններ է պարունակում, որոնք օրգանիզմը պաշտպանում են վաղաժամ ծերացումից և մի խումբ հիվանդություններից։ Շոկոլադը խթանում է սերոտոնինի արտադրությունը՝ հորմոն, որը հանգստացնում է մարմինն ու ուղեղը։
Բանան։ Բանանը բարձրորակ և սննդարար մթերք է, որի բաղադրության մեջ մեծ քանակով տրիպտոֆան և հանքանյութեր են մտնում։ Բանանի օգտագործումը խթանում է մելատոնինի և սերոտոնինի արտադրությունը, հանգստացնում մկաններն ու նյարդային համակարգը։
Հավի միս։ Սա ևս տրիպտոֆանի աղբյուր է, որն անքնության դեմ պայքարի հիմնական միջոցն է։
16.11.2017 Կարդացեք նաև
Քնի խանգարումը կամ անքնությունը (ինսոմնիա) ընդհանուր հասկացություն է, որը ենթադրում է վատ քուն, քնի պահպանման խնդիրներ և շուտ արթնացում։ Արդյունքում քնի ժամանակ մարդը չի կարողանում լիարժեք...
22.11.2022
Անքնությունը լուրջ առողջական խնդիր է, որը կարող է ո՛չ միայն ֆիզիկական ինքնազգացողության, այլ նաև հոգեբանական խանգարումների պատճառ լինել...
22.08.2022
Ինչպե՞ս է արտահայտվում քնկոտությունը հղիության ընթացքում:
Քնկոտությունն ավելի հաճախ հանդիպում է հղիների մոտ` առաջին եռամսյակում, որը պայմանավորված է հղի...
03.08.2022
Ի՞նչ է կատարվում ուղեղի հետ, երբ քնած ենք: Ինչո՞ւ ենք քնում: Կարելի՞ է, արդյոք, բարելավել սպորտային ցուցանիշները` պարզապես քնելով: Ինչպե՞ս է գիշերվա քունն անդրադառնում հիշողության վրա...
15.02.2021
Ապնոէն շնչառության կանգն է, որն առաջանում է քնի ժամանակ: Որպես օրենք, հիվանդն` ինքը, չի կարող նկատել այդ խնդիրն իր մոտ, սակայն արդյունքում նրա մոտ կարող են լինել թուլություն, ցրվածություն, անգամ` երկար քնից հետո...
22.07.2020
Բժիշկներն անընդհատ կրկնում են, որ լիարժեք քուն է անհրաժեշտ։ Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, որ` որքան երկար քնես, այնքան առողջ կլինես։ Պարզվում է՝ ոչ։ Ավելին, որոշ դեպքերում չափազանց երկար քունը՝ 9 ժամից ավելի, համարվում է...
13.02.2020
Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը: Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...
12.04.2019
Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը...
26.02.2018
1. Ի՞նչ է խռմփոցը
Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...
06.02.2018
Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի...
18.12.2017
Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...
27.10.2017
Մեզանից շատերը տառապում են քնի խանգարումներով: Շատերը չեն կարողանում երկար ժամանակ քնել, իսկ մյուսների համար մեծ խնդիր է ժամանակին արթնանալը: Այս խնդիրներից ազատվել կօգնեն գիտականորեն ստուգված մի քանի մեթոդներ...
23.06.2017
Հարվարդի համալսարանի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեյլն առաջարկում է անքնության մասին մոռանալու նոր մեթոդ: Ըստ նրա՝ եթե քնելուց առաջ լեզվով թեթևակի հպվեք քիմքին և շնչեք, կհանգստացնեք նյարդերն ու արագ քուն կմտնեք...
08.06.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ