Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քուն, քնի խանգարումներ

6 եղանակ` առավոտյան հեշտ արթնանալու համար

6 եղանակ` առավոտյան հեշտ արթնանալու համար

Ամեն օր միլիարդավոր մարդիկ արթնանում են վաղ առավոտյան բավականին հոգնած և փորձում սկսել նոր աշխատանքային օրը: Tech insider-ը գիտականորեն ապացուցված եղանակ է ներկայացնում, որը կօգնի օրն առավել առույգ սկսել և հեշտությամբ վեր կենալ անկողնուց:

1. Առավոտյան հեշտությամբ արթնանալու համար հարկ Է սկսել պատրաստվել արդեն երեկոյան: Նախ պետք է ճիշտ ընտրել այն ժամը, երբ կարող եք արթնանալ և ժամանակին աշխատավայր հասնել: Շատերը 7-9 ժամ քնի կարիք ունեն:

2. Խուսափեք  քնելուց առաջ ալկոհոլ օգտագործել կամ ուտել: Ուշ ժամին ուտելն այրոց է առաջացնում, իսկ ալկոհոլը խանգարում է հանգիստ քունը:

3. Սենյակից դուրս հանեք սմարթֆոնը, նոութբուքը կամ պլանշետը: Հարվարդի համալսարանի աշխատակիցների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կապույտ լույսն առավել նպաստող է հանգիստ քնելուն, քան որևէ այլ լույս:

4. Պառկելուց առաջ 30 րոպե հատկացրեք հանգստանալուն: Գիրք կարդալը, ամսագիր թերթելը կամ մեդիտացիան մարմինը և միտքը  հանգստացնելու հիանալի միջոցներ են:

5. Արթնանալուն պես հնարավորինս շուտ փնտրեք արևի լույսը: Պայծառ լույսը դադարեցնում է մելատոն հորմոնի արտադրությունը, որը կարգավորում է քունը:

6. Մարզվեք առավոտյան մոտավորապես 20 րոպե: Գիտնականները փաստում են, որ ցանկացած մարզում էներգիա է հաղորդում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. selfire.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ