Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քուն, քնի խանգարումներ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ բավականաչափ չենք քնում. news.am

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ բավականաչափ չենք քնում. news.am

Ճիշտ սնունդն ու ֆիզիկական վարժությունները բավարար չեն առողջ լինելու ու լավ իքննազգացողություն ունենալու համար։ Ինչպես հավաստիացնում է քնի խանգարումների հարցերով փորձագետ Խարնիտ Վալիյան, օրգանիզմի համար չափազանց կարեւոր է օրական առնվազն 7 ժամ քնելը։

Օրական քանի՞ ժամ է պետք քնել

National Sleep Foundation-ի մասնագետների խոսքով՝ մարդուն անհրաժեշտ քնի տեւողությունը պայմանավորված է նրա տարիքով.

  •     տարեց մարդիկ՝ 65+՝ 7-8 ժամ,
  •     մեծահասակներ՝ 26-64 տարեկան՝ 7-9 ժամ,
  •     երիտասարդ մարդիկ՝ 18-25 տարեկան՝ 7-9 ժամ,
  •     դեռահասներ՝ 14-17 տարեկան՝ 8-10 ժամ,
  •     դպրոցական տարիքի երեխաներ՝6-13 տարեկան՝ 9-11 ժամ,
  •     նախադպրոցական տարիքի երեխաներ՝ 3-5 տարեկան՝ 10-13 ժամ,
  •     փոքրիկներ՝ 1-2 տարեկան՝ 11-14 ժամ,
  •     կրծկեր երեխաներ՝ 4-11 ամսական՝ 12-15 ժամ
  •     նորածիններ՝ 0-3 ամսական՝ 14-17 ժամ:


Ի՞նչ է կատարվում, եթե ավելի քիչ ենք քնում

Բժիշկ Վալիյան նշեց հնարավոր խնդիրներից մի քանիսը.

  • ուշադրության խնդիր. եթե նույնիսկ 1.5 ժամ քիչ եք քնում, քան անհրաժեշտ է, ապա քնի պակասն անմիջապես անդրադառնում է ձեր ուշադրության վրա,
  • հիշողության խնդիր. քնի պակասն անմիջապես անդրադառնում է մտածելու եւ տեղեկությունները հիշելու ունակության վրա,
  • վիճաբանություններ. քնի պակասը կփչացնի Ձեր տրամադրությունը ու կարող է ուրիշ մարդկանց հետ վեճերի պատճառ դառնալ,
  • կյանքի որակը. Դուք ցանկություն չեք ունենա անել այն, ինչ սովորաբար անում եք,
  • վթարների հավանականություն. բավարար չափով չքնելը վթարների հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում:


Այսքանով խնդիրները չեն սահմանափակվում։ Եթե մարդը պարբերաբար քիչ է քնում, նրա մոտ կարող են սկսվել նաեւ ավելի երկարաժամկետ ու լուրջ առողջական խնդիրներ՝ զարկերակային բարձր ճնշում, շաքարախտ, ինֆարկտ, կաթված, ճարպակալում, դեպրեսիա, լիբիդոյի նվազում եւ այլն։ Արտաքինի վրա քնի պակասը նույնպես ազդում է՝ դառնալով վաղաժամ կնճիռների, աչքերի շուրջ մուգ շրջանակների ու շատ այլ խնդիրների պատճառ։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քնի խանգարումներ. nairimed.com
Քնի խանգարումներ. nairimed.com

Քնի խանգարումը կամ անքնությունը (ինսոմնիա) ընդհանուր հասկացություն է, որը ենթադրում է վատ քուն, քնի պահպանման խնդիրներ և շուտ արթնացում։ Արդյունքում քնի ժամանակ մարդը չի կարողանում լիարժեք...

Ինչո՞ւ է քունն այդքան կարևոր օրգանիզմի համար. nairimed.com
Ինչո՞ւ է քունն այդքան կարևոր օրգանիզմի համար. nairimed.com

Քնի ժամանակ ուղեղն իրականացնում է օրգանիզմի համար կարևորագույն գործառույթներ...

Անքնություն. armeniamedicalcenter.am
Անքնություն. armeniamedicalcenter.am

Անքնությունը լուրջ առողջական խնդիր է, որը կարող է ո՛չ միայն ֆիզիկական ինքնազգացողության, այլ նաև հոգեբանական խանգարումների պատճառ լինել...

Քնկոտությունը հղիության ընթացքում. հարցազրույց Գայանե Գոմցյանի հետ. morevmankan.am
Քնկոտությունը հղիության ընթացքում. հարցազրույց Գայանե Գոմցյանի հետ. morevmankan.am

Ինչպե՞ս է արտահայտվում քնկոտությունը հղիության ընթացքում:

Քնկոտությունն ավելի հաճախ հանդիպում է հղիների մոտ` առաջին եռամսյակում, որը պայմանավորված է հղի...

Հղիություն, ծննդաբերություն
Ուղեղի աշխատանքը քնի ժամանակ
Ուղեղի աշխատանքը քնի ժամանակ

Ի՞նչ է կատարվում ուղեղի հետ, երբ քնած ենք: Ինչո՞ւ ենք քնում: Կարելի՞ է, արդյոք, բարելավել սպորտային ցուցանիշները` պարզապես քնելով: Ինչպե՞ս է գիշերվա քունն անդրադառնում հիշողության վրա...

Ապնոէ. armeniamedicalcenter.am
Ապնոէ. armeniamedicalcenter.am

Ապնոէն շնչառության կանգն է, որն առաջանում է քնի ժամանակ: Որպես օրենք, հիվանդն` ինքը, չի կարող նկատել այդ խնդիրն իր մոտ, սակայն արդյունքում նրա մոտ կարող են լինել թուլություն, ցրվածություն, անգամ` երկար քնից հետո...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քնի մարաթոն. ե՞րբ է երկարատև քունը վնասակար. nairimed.com
Քնի մարաթոն. ե՞րբ է երկարատև քունը վնասակար. nairimed.com

Բժիշկներն  անընդհատ  կրկնում են, որ լիարժեք քուն է անհրաժեշտ։ Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, որ` որքան երկար քնես, այնքան առողջ կլինես։ Պարզվում է՝ ոչ։ Ավելին, որոշ դեպքերում չափազանց երկար քունը՝ 9 ժամից ավելի, համարվում է...

Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am
Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am

Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը:  Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...

Առողջ տղամարդ Ուրո-անդրոլոգիա
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am

Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը...

Օգտակար խորհուրդներ
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է խռմփոցը

Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am
Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am

Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի...

Սնունդը և առողջությունը
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am

Լիարժեք քունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա ինչու է հարկավոր քայլեր...

Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am
Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...

Թերապիա
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am

Մեզանից շատերը տառապում են քնի խանգարումներով: Շատերը չեն կարողանում երկար ժամանակ քնել, իսկ մյուսների համար մեծ խնդիր է ժամանակին արթնանալը: Այս խնդիրներից ազատվել կօգնեն գիտականորեն ստուգված մի քանի մեթոդներ...

Անքնության դեմ պարզագույն միջոց. 168.am
Անքնության դեմ պարզագույն միջոց. 168.am

Հարվարդի համալսարանի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեյլն առաջարկում է անքնության մասին մոռանալու նոր մեթոդ: Ըստ նրա՝ եթե քնելուց առաջ լեզվով թեթևակի հպվեք քիմքին և շնչեք, կհանգստացնեք նյարդերն ու արագ քուն կմտնեք...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ