Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քուն, քնի խանգարումներ

5 խորհուրդ այն մասին, թե ինչպես ինքներդ ձեզ եւ երեխաներին սովորեցնեք շուտ պառկել քնելու եւ շուտ վեր կենալ. med.news.am

5 խորհուրդ այն մասին, թե ինչպես ինքներդ ձեզ եւ երեխաներին սովորեցնեք շուտ պառկել քնելու եւ շուտ վեր կենալ. med.news.am

Ամռանը ոչ-ոք չի ուզում պառկել քնելու, բայց սեպտեմբերը մոտենում է, եւ երեխաները, ինչպես եւ մենք` մեծերս, պիտի սովորենք վաղ պառկել քնելու եւ վաղ արթնանալ, որպեսզի դասից եւ աշխատանքից չուշանանք:

Քլիվլենդի հիվանդանոցի բժիշկ Սալլի Իբրահիմը  մի քանի խորհուրդ է տալիս այն մասին, թե ինչպես ինքներս մեզ եւ երեխաներին սովորեցնենք շուտ պառկել քնելու եւ շուտ արթնանալ.

 

  • Սկսեք ավելի շուտ արթնանալ: Բավականին դժվար է շուտ պառկել քնելու, եթե քնել չեք ուզում, բայց եթե առավոտները սկսեք շուտ արթնանալ, երեկոյան կուզենաք ավելի շուտ պառկել: Եվ շուտով ձեր ներքին ժամացույցը կհարմարվի նոր գրաֆիկին:

  • Զարթուցիչը 30 րոպեով առաջ տվեք: Պետք չէ չափից ավելի կտրուկ փոխել արթնանալու ժամը. Մարմնին ժամանակ ու հնարավորություն տվեք սովորելու նոր ժամանակացույցին: Զարթուցիչը 30 րոպեով առաջ տվեք, մի քանի օրից` եւս 30 րոպեով:

  • Իմացեք, թե ձեզ ինչքան քուն է անհրաժեշտ: 6-ից 12 տարեկան երեխաներին անհրաժեշտ է օրական 9-ից 11 ժամ քնել. Դեռահասներին անհրաժեշտ է 8.5-ից 9  ժամ, իսկ չափահասներին` 7.5-ից 8 ժամ:

  • Ճիշտ պատրաստվեք քնին: Քնից երկու ժամ առաջ առույգացնող ոչինչ մի արեք, մի մարզվեք, սուրճ մի խմեք, հեռախոսով եւ պլանշետներով մի խաղացեք: Հեռուստացույց  նայել եւս խորհուրդ չի տրվում: Եթե դրսում լույս կա, կարելի է պատուհանները ծածկել ծանր վարագույրներով, որպեսզի օրգանիզմը սկսի հասկանալ, որ եկել է քնելու ժամանակը:

  • Ամենայն լրջությամբ վերաբերվեք քնի հարցերին: Մասնագետի խոսքով, քունը շատ առումով ծխախոտի է նման. մի ծխախոտը հազիվ թե որեւէ մեկին սպանի, բայց կանոնավոր ծխելը վտանգավոր է առողջության համար: Նույնն էլ քնին է վերաբերում. մի անքուն գիշերի մեջ սարսափելի բան չկա, բայց կանոնավոր կերպով անքուն մնալը մի շարք խնդիրների կհանգեցնի:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.kidly.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քնկոտությունը հղիության ընթացքում. հարցազրույց Գայանե Գոմցյանի հետ. morevmankan.am
Քնկոտությունը հղիության ընթացքում. հարցազրույց Գայանե Գոմցյանի հետ. morevmankan.am

Ինչպե՞ս է արտահայտվում քնկոտությունը հղիության ընթացքում:

Քնկոտությունն ավելի հաճախ հանդիպում է հղիների մոտ` առաջին եռամսյակում, որը պայմանավորված է հղի...

Հղիություն, ծննդաբերություն
Ուղեղի աշխատանքը քնի ժամանակ
Ուղեղի աշխատանքը քնի ժամանակ

Ի՞նչ է կատարվում ուղեղի հետ, երբ քնած ենք: Ինչո՞ւ ենք քնում: Կարելի՞ է, արդյոք, բարելավել սպորտային ցուցանիշները` պարզապես քնելով: Ինչպե՞ս է գիշերվա քունն անդրադառնում հիշողության վրա...

Ապնոէ. armeniamedicalcenter.am
Ապնոէ. armeniamedicalcenter.am

Ապնոէն շնչառության կանգն է, որն առաջանում է քնի ժամանակ: Որպես օրենք, հիվանդն` ինքը, չի կարող նկատել այդ խնդիրն իր մոտ, սակայն արդյունքում նրա մոտ կարող են լինել թուլություն, ցրվածություն, անգամ` երկար քնից հետո...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քնի մարաթոն. ե՞րբ է երկարատև քունը վնասակար. nairimed.com
Քնի մարաթոն. ե՞րբ է երկարատև քունը վնասակար. nairimed.com

Բժիշկներն  անընդհատ  կրկնում են, որ լիարժեք քուն է անհրաժեշտ։ Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, որ` որքան երկար քնես, այնքան առողջ կլինես։ Պարզվում է՝ ոչ։ Ավելին, որոշ դեպքերում չափազանց երկար քունը՝ 9 ժամից ավելի, համարվում է...

Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am
Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am

Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը:  Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...

Առողջ տղամարդ Ուրո-անդրոլոգիա
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am

Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը...

Օգտակար խորհուրդներ
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է խռմփոցը

Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am
Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am

Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի...

Սնունդը և առողջությունը
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am

Լիարժեք քունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա ինչու է հարկավոր քայլեր...

Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am
Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...

Թերապիա
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am

Մեզանից շատերը տառապում են քնի խանգարումներով: Շատերը չեն կարողանում երկար ժամանակ քնել, իսկ մյուսների համար մեծ խնդիր է ժամանակին արթնանալը: Այս խնդիրներից ազատվել կօգնեն գիտականորեն ստուգված մի քանի մեթոդներ...

Անքնության դեմ պարզագույն միջոց. 168.am
Անքնության դեմ պարզագույն միջոց. 168.am

Հարվարդի համալսարանի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեյլն առաջարկում է անքնության մասին մոռանալու նոր մեթոդ: Ըստ նրա՝ եթե քնելուց առաջ լեզվով թեթևակի հպվեք քիմքին և շնչեք, կհանգստացնեք նյարդերն ու արագ քուն կմտնեք...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բնական միջոց անքնության դեմ. բանանի թեյ. 168.am
Բնական միջոց անքնության դեմ. բանանի թեյ. 168.am

Այսօր շատերն են անքնությամբ տառապում, իսկ քնի պակասն ազդում է առողջության վրա։ Վատ քնի առավել տարածված պատճառները սրթեսը, դեպրեսիան և անհանգստությունն են։ Fithacker.ru կայքը գրում է, որ անքնությունը կարող է նաև բարձր ճնշման դեմ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպե՞ս քունն առնել մեկ շաբաթ առաջ
Ինչպե՞ս քունն առնել մեկ շաբաթ առաջ

Հնարավո՞ր է, արդյոք, մեկ շաբաթ առաջ քունն առնել: Կանադայի Կալգարի Համալսարանի գիտնականները գտնում են, որ հնարավոր է: Սա լավ նորություն է ուսանողների համար քննաշրջանի ընթացքում. անքուն գիշերից առաջ քնի...

Օգտակար խորհուրդներ
Ինչու է ցանկալի ձախ կողքին քնելը. 1in.am
Ինչու է ցանկալի ձախ կողքին քնելը. 1in.am

Գիտնականները պարզել են, որ հատկապես ձախ կողքին քնելը օրգանիզմի համար ավելի օգտակար է: Իսկ թե ինչու է այդպես, ներկայացնում է adme.ru-ն...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ