Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քուն, քնի խանգարումներ

Ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց համար ցերեկային քունը անհրաժեշտ է. news.am

Ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց համար ցերեկային քունը անհրաժեշտ է. news.am

Գաղափարները պլանավորված կերպով չեն ծնվում, այլ հաճախ հայտնվում են այն ժամանակ, երբ մարդը դադարում է դրանք քամել իրենից պարտադրաբար:

Գիտնականները կարծում են, որ մարդիկ իզուր են կենտրոնանում քնի վրա միայն գիշերային ժամերին. դա կարող է վատ անդրադառնալ ստեղծագործական ունակությունների վրա, ընդ որում՝ գիշերային երկար քնի ավանդույթն ի հայտ է եկել միայն արդյունաբերական հեղափոխությունից հետո: 30-90 րոպե տեւող ցերեկային քունը կարող է օգնել ընկերություններին բարձրացնել աշխատակիցների արտադրողականությունը, քանի որ այն ուղեղին հնարավորություն է տալիս հանգստանալու եւ լիցքավորվելու, հաղորդում է «Աշխարհի շուրջ»-ը:

 

Բացի այդ, հետազոտողները համոզված են, որ աշխատելու եւ արդյունք տալու անհրաժեշտությունը հստակ սահմանված ժամկետներում նույնպես խանգարում է ստեղծագործական գործունեությանը. գաղափարները պլանավորված կերպով չեն ծնվում, այլ հաճախ հայտնվում են այն ժամանակ, երբ մարդը դադարում է դրանք քամել իրենից պարտադրաբար: Ուստի, գիտնականների խոսքերով, աշխատակիցներին ամբողջ գիշերն աշխատելու հնարավորության ընձեռումը, այնուհետեւ՝ հանգիստը, ավելի արտադրողական է, քան նրանց ստիպելը բացառիկ գաղափարներ ունենալ ցերեկային ժամերին. հանգստացած վիճակում ուղեղը ձեւավորում է նոր կապեր, ինչը եւ նպաստում է նոր գաղափարների ստեղծմանը:

 

Ինչպես հայտնի է, քունը մարդու կարեւորագույն պահանջմունքներից է, իսկ դրա պակասը հանգեցնում է օրգանիզմի աշխատանքի բազմաթիվ խախտումների: Միջինում ամբողջությամբ վերականգնվելու համար մարդկանց անհրաժեշտ է դանդաղ ու արագ քնի 4-6 պարբերաշրջան, ինչը միջինում կազմում է 6-8 ժամ: Իմիջիայլոց, մի քանի տարի առաջ բրիտանացի գիտնականները բացահայտել էին, որ անհաջող հարաբերությունների, էներգիայի անբավարարության, կենտրոնանանալու անընդունակության եւ անքնության միջեւ ուղղակի կապ գոյություն ունի: Բացի այդ, անքնությունն ու քնատությունը կապված են դեպրեսիայի, սրտային հիվանդությունների եւ դիմադրողականութան խնդիրիների հետ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. sonnik.name
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ