Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քուն, քնի խանգարումներ

Առողջ քունը հոգեկան բարեկեցության կարևորագույն պայմաններից է

Առողջ քունը հոգեկան բարեկեցության կարևորագույն պայմաններից է

Քնի խանգարումները սոցիալական և առողջապահական լուրջ խնդիրների առջև կարող են կանգնեցնել մարդկանց: Դա է պատճառը, որ 2008թվականից քնի բժշկության համաշխարհային կազմակերպությունը մարտի 16-ը նշում է քնի խանգարումների կանխարգելման օր:


Այս օրը հնարավորություն է տալիս հանրությանը ևս մեկ անգամ հիշեցնել քնի կարևորության մասին, քանի որ քնի յուրաքանչյուր փուլի շեղման դեպքում կարող են առաջանալ առողջական լուրջ խնդիրներ: Քնի համաշխարհային կազմակերպությունն ամեն տարի քնի օրվա հետ կապված ընտրում է կարգախոս: Այս տարվա կարգախոսն է հանգիստ, թեթև շնչառություն, հանգստացնող, կազդուրող քուն և առողջ մարմին: Մասնագետների ձևակերմամբ` առողջ քունը հոգեկան բարեկեցության կարևորագույն պայմաններից մեկն է:

 

Այսօր շատ ու շատ ընտանիքներում խնդիր է ամուսիններից որևէ մեկի մոտ քնած ժամանակ նկատվող խռմփոցը: Հատկապես տղամարդկանց մոտ նկատվող այս երևույթը քնի շնչառական խանգարումների կենտրոնի մասնագետ Ցիալա Ուստյանի խոսքով` նորմալ ֆիզիոլոգիական վիճակ չէ և այն հետազոտման ու մասնագետների խորհրդատվության կարիք ունի: Հիվանդության ախտանիշեր են նաև քնած ժամանակ 10 վայրկյան շնչառական կանգը, քնից անընդհատ արթնանալը:

 

Քնի տևողություն, քնի խորությունն ու քնի շարունակականություն: Սրանք կազդուրող քնի կարևորագույն փուլերն են, որոնց խանգարումների դեպքում կարող են առաջանալ առողջական լուրջ խնդիրներ:

 

Քնի նորմալ ընթացքի հետ են կապված նաև հոգեկան խնդիրները: Ոչ լիարժեք քնի դեպքում մարդու մոտ կարող է առաջանալ նյարդայնություն, ագրեսիվություն, մտածողության ու հիշողության թուլացում, ինչն էլ բերում է անառողջ կյանքի:

 

Հոգեբան Սոնա Հարությունյանի խոսքով` քնի խանգարման պատճառ կարող են լինել սթրեսը, դեպրեսիան, գերհոգնածությունը, կոնֆլիկտները: Հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր տեսակի սթրես կարող է առաջացնել անքնություն, իսկ այն կկրի քրոնիկ բնույթ, եթե սթրեսն անընդհատ կրկնվի: Սակայն լինում են դեպքեր, երբ քնի խանգարումը, նաև մղձավանջային երազները հանդիսանում են որպես ազդանշան` օրգանիզմում թաքնված հիվանդություններն ու հոգեբանական խնդիրներն ախտորոշելու համար: Քնի խանգարումներ ունցող մարդկանց մոտ հատկապես մեծ է ավտովթարների հավանականության տոկոսը:

 

Քնի խանգարման հետևանքով տուժում է նաև տղամարդկանց սեռական կյանքը: Սակայն սա նույնպես, մասնագետի հավաստմամբ, վերականգնվող գործընթաց է, միայն պետք է ժամանակին դիմել բժկին: Հանգիստ և լիարժեք քուն ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս:

 

«Կան կարևոր մի քանի նախապայմաններ` քնելուց առաջ ալկոհոլ ճօգտագործել, վարել առողջ կենսակերպ` չծխել, չունենալ ավել քաշ, քնելուց առաջ զբոսանք, չծանրաբեռնել ստամոքսը: Այս ամենը նախադրյալներ են, որ քունը կլինի հանգիստ և ինչու չէ հաճելի երազներով: Սենյակը միշտ ցանկալի է օդափոխել, սենյակում չպետք է լինի շատ չոր օդ, եթե կա ջեռուցում, որովհետև չոր օդը չորացնում է շնչուղիները ևս նպաստում է, որ ինչ որ ֆունկցիա խանգարվի»:

Սկզբնաղբյուր. cardio.am
Լուսանկարը. ladyshine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

30.07.2015

Հարգելի Narine բարև Ձեզ: Նման բան բոլոր մարդկանց հետ կարող է պատահել, սակայն, եթե դա ունի մշտական բնույթ, անհանգստանալ իրոք պետք է: Կարևոր է, թե նման զգացողություն ունենում եք ամեն օր, թե ժամանակ առ ժամանակ: Եթե մշտական, ամեն առավոտյան ունեք նման զգացողություն, կարելի է ենթադրել, որ ինչ- ինչ պատճառներով խանգարվում է շնչառությունը, որը Ձեր դեպքում քնի ժամանակ մղձավանջների տեսքով է արտահայտվում: Եթե նման զգացողություն լինում է միայն ժամանակ առ ժամանակ, խնդրին ավելի շատ հոգեբանական հիմք ունի: Ամեն դեպքում Ձեզ սկզբի համար ցանկալի է ստուգել շնչուղիների անցանելությունը, համոզվելու համար, որ չկա շնչառության խանգարում, այնուհետև դիմել հոգեբանի:

Narine

09.07.2015

Barev dzez hargeli bjishk.im gangatner@ poqr inch tarorinak en bayc porcem bacatrel dzez.arden 2 tari klni vor aravotyan chem karoxanum artnanalisi zgacoxutyun e karces mahanum em es lsum em ayt pahin inch xosum en indz mot zgumem vor dipchumem bayc chem karoxanum sharjvel es dimadrum em ayt pahin ... ayd canr pahin indz tvum em vor chdimadrem kmahanm ayspes esac gnum em vor chdimadrem chem karoxanum @ntanrapes sharjvem es ayd pahin barcr dzynov shnchum em vor quyrs haskana ev het beri indz indz dzerq e talis ujex shat mec djvarutyamb hetem gali achqers bacum em ev nor karoxanum em sharjvel,,ev mi banel erb arden hetem gali shat tuyl em linum.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ