Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քուն, քնի խանգարումներ

Անքնություն

Անքնություն

Անքնությունը խանգարում է, որը բնութագրվում է քնի տևողության  կամ դրա որակի անբավարարությամբ:Անքնությունն առաջանում է ուղեղի չափազանց ակտիվ գործընթացների  հետևանքով:

 

«Անքնություն» ախտորոշում է տրվում հիվանդին այն դեպքում, եթե նա շաբաթական 3 անգամ նորմալ չի քնել: Սակայն էպիզոդիկ անքնությունը սովորաբար անցնում է ինքնիրեն: Իսկ քրոնիկ անքնությունն առաջանում է, երբ մարդը կենտրոնանում է քնի խանգարման վրա: Առաջանում է «անքնության սպասում» համախտանիշը, որն անգամ ուժեղ ազդեցությամբ քնաբերները չեն վերացնում:

 

Ստուգեք ձեզ


Մեկին բավարարում է  կարճատև քունը, որ իրեն բավարարված, ուրախ ու ակտիվ զգա: Մյուսին` 9-10 ժամն էլ չի գոհացնում: Սակայն ֆիզիոլոգիապես յուրաքանչյուր օրգանիզմին հարկավոր է 5-6 ժամ հանգիստ քուն, իսկ մնացածը` անհատական պահանջմունք է:

 

«Անքնությունը» տարբերելու համար պետք է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանշաններին.

 

  • դժվար քնելը,
  • մեկ ամսվա ընթացքում շաբաթական 3 անգամ  քնի խանգարումը,
  • անքնության հետևանքով թուլությունը կամ մասնագիտական պարտականությունների կատարման անհնարինությունը:

 

Պետք է բժշկի դիմել, եթե այդ խանգարումները չեն անցնում արդեն 3 ամիս: Դա նշանակում է, որ օրգանիզմն ինքնուրույն չի կարողանում հաղթահարել առաջացած խնդիրը:

 

SOS

 

Անքնությունը հղի է տհաճ հետևանքներով: Եվ դա միայն անբավարար կենտրոնացումը չէ, որը նվազեցնում է աշխատունակությունն ու անգամ հանգեցնում ՃՏՊ-ի:

 

Տևական անքնության հետևանքով նվազում է օրգանիզմում մելատոնինի ու սերոտոնինի մշակումը, ինչը հանգեցնում է տրամադրության  կտրուկ անկման ու նյարդային բռնկումների:

 

Անբավարար քնի հետևանքով կրկնակի մեծանում է կաթվածի ու սրտային հիվանդությունների առաջացման վտանգը:

 

Ի դեպ, երբեմն սրտի հիվանդությունների, այրոցքի, մկաններում ու հոդերում ցավի պատճառով կարող է անքնություն առաջանալ: Եթե ինչ որ բան ցավում է, ապա   քնել չի հաջողվի: Անքնությունը հիպերթիրեոզի  կողմնակի հետևանք է: Վահանաձև գեղձի հորմոնների բարձր մակարդակի պատճառով, չնայած մարդը շուտ է հոգնում, նյարդային վիճակը թույլ չի տալիս քնել:

 

Նման խնդիրներ են առաջանում կանանց կյանքում դաշտանադադարի ժամանակ: Տրամադրության անկումը նույնպես երբեմն հանգեցնում է քնի խանգարման:

 

Կարևոր է

 

Քրոնիկ անքնության հետևանքով թուլանում է ուշադրությունը, հիշողությունը (սկզբում` կարճատև): Մարդը, որը վատ է քնում ու քիչ, ենթակա է սթրեսների, թույլ իմունիտետ ունի, հաճախ է դեպրեսիայի մեջ ընկնում:

 

Լավ կլինի քնաբեր ընդունելու դեպքում նախապատվությունը տալ բուսական հիմքով դեղամիջոցներին: Իսկ լուրջ դեղամիջոց կնշանակի բժիշկը, նյարդաբանը, հոգեբանն ու հոգեթերապևտը:

 

Սակայն մինչ դրան հասնելը  կարելի է փորձել ինքնուրույն  դուրս գալ ստեղծված վիճակից: Դրա համար պետք է`

 

  • կանոնավորել քունն ու արթնացումը խիստ ռեժիմով, ինչը շատ է օգնում է ներքին ժամացույցն ու քունը կարգավորելուն:
  • պետք է  երեկոյան մենյուն վերանայել. թեթևացնել ընթրիքը, հնարավորինս չչարաշահել յուղոտ ու տապակած մթերքը:Նախապատվությունը տալ անյուղ ձկնատեսակին, մսին բանջարեղենին ու մրգին:

 

Սթրեսային ռեժիմը պահանջում է մագնեզիումի ու տրիպտոֆանի լրացուցիչ քանակ: Դա կարելի է ստանալ ընդեղենից, հատիկավորներից, թռչնամսից ու չրերից: Բավարար քանակությամբ կալցիումը նույնպես կարող է թուլացնել վիճակը, ուստի պետք է  կաթնամթերք օգտագործել:  Օրվա երկրորդ կեսին  լավ կլինի հրաժարվել կոֆեին պարունակող մթերքից:

 

Քնելուց առաջ վիճակը պետք է առավելագույնս հանգիստ լինի: Տաք լոգանքը, կաթը կամ  խոտաբույսերով թեյերը «հանգստացուցիչ» ազդեցություն  են ունենում:

 

Եվ ամենակարևորը`  չպետք է սևեռվել առաջացած  խնդրի վրա: Եթե քնել չի հաջողվում, չարժե անկողնում տանջալից շուռումուռ գալ: Կարելի է վեր կենալ ու զբաղվել միատոն գործով, ասենք` հյուսքով, ասեղնագործությամբ: Շատ շուտով քնելու ցանկություն կառաջանա:

 

Հիշեցման թերթիկ

 

Անքնության խնդրից խուսափելու համար հարկավոր է նպատակաուղղված վերացնել գրգռիչները: Ասենք` պատուհաններին անթափանց վարագույրներ կախել, օդափոխել սենյակը քնից առաջ, ընտրել մաշկին հաճելի սպիտակեղեն:

 

Քնի խանգարման մի կարևոր փաստ ևս. քնելուց առաջ  հարկավոր է խուսափել հեռուստացույց դիտելուց կամ էլ նոութբուքով զբաղվելուց: Երկուսն էլ հանգեցնում են նյարդային գրգռվածության:

 

Հետաքրքիր փաստեր

 

Քնի կարևորությունը բոլորն են գիտակցում: Մարդը չի կարող ապրել առանց քնի: Անքուն անցկացրած երկրորդ գիշերվանից հետո հոգեկան խանգարումներ են սկսվում, իսկ երկար ժամանակով քնից զրկվելն օրգանիզմը հանգեցնում է մահվան: Յուրաքանչյուրի համար քնի ժամանակահատվածը անհատական բնույթ  ունի. որքան օրգանիզմն ուժեղ է, այնքան նրան քիչ ժամանակ է հարկավոր ուժերը վերականգնելու համար: Սակայն քնի տևողությունը չպետք է 7,5 ժամից պակաս լինի, հակառակ դեպքում օրգանիզմը կհյուծվի:

 

Առողջ քուն նշանակում է  քնել ու արթնանալ միշտ նույն ժամին: Քնել պետք է լավ օդափոխված սենյակում: Ննջարանը պետք է մութ լինի, փողոցի լույսերը չպետք է ներս թափանցեն: Ինչ վերաբերում է ձայներին, ապա դրանք ոչ միայն կարող են արթնացնել, այլև տատանումները կարող են սրտի ռիթմը գցել, ինչը նույնպես բացասական է ազդում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա:

 

Մահճակալը պետք է չոր լինի, այն չի ճնշի կենսականորեն անհրաժեշտ օրգանները  և կբարելավի արյան շրջանառությունը (փափուկ ներքնակները հակառակ ազդեցություն են թողնում): Բարձը պետք է չոր ու փոքր լինի, որ բարելավի ուղեղի արյան շրջանառությունը:

 

Քնելուց առաջ չպետք է մտավոր աշխատանքով զբաղվել, կարդալ կամ աշխատել: Քնի պահին ուղեղը շատ լարված է, լրացուցիչ լարվածության չափաբաժինը կգրգռի նյարդային համակարգն ու քնել չի հաջողվի:

 

Եթե ծխող եք, ապա փորձեք վերջին գլանակը ծխել քնելուց 2 ժամ առաջ:

 

Գիտե՞ք արդյոք, որ անքնության ռեկորդը պատկանում է անգլիացի Թոնի Ռայթին` 11 օր:

 

Անգլիացի մասնագետները մշակել են մի միջոց, որը հնարավորություն էր տալիս  բրիտանական բանակի զինվորներին առանց  դժվարության արթուն մնալ 36 ժամ. հատուկ ստեղծված ակնոցի միկրոսկոպիկ օպտիկական մանրաթելերն աչքի ցանցաթաղանթի վրա  են պրոյեկտում լույսի օղակ, որը նույնական է արևածագի լույսին: Նման կերպ ուղեղին «համոզում» են, որ մարդը նոր է արթնացել քնից: Առանց քնի 17 ժամ անցկացնելուց հետո առաջանում է աշխատանքի արտադրողականության վատթարացում, ինչը նման է արյան մեջ  0,5% ալկոհոլի ազդեցության:

 

Տեխնածին աղետների մեծ մասի, այդ թվում նաև, որոշ փաստերով, Չեռնոբիլյան ԱԷԿ-ի վթարի ու «Էքսոն Վալդիզ» տանկերից նավթի արտահոսքի պատճառը անբավարար քնի հետևանքով կատարված սխալն է:

 

Ցանկացած լույս, անգամ էլեկտրոնային ժամացույցի թվատախտակից անդրադարձող թույլ լույսը կարող է նվազեցնել հանգիստ քնելու հավանականությունը:

 

18-25 տարեկան մարդիկ վատ քնի հետևանքով ավելի շատ են տուժում, քան նրանց ավագ գործընկերները:

 

Անքնության դեմ պայքարի դասական միջոց է երևակայական իրերի համրումը. դա այնքան ձանձրալի է, որ անխուսափելիորեն հանգեցնում է քնի:

 

  1. Քնի վիճակում մենք «անդամալուծվում» ենք: Հավատանք, թե ոչ, քնի վիճակում մեր մարմինը կաթվածահար է ու հիմնականում այն բանի համար, որ «հլու» կատարի այն շարժումները, որ կատարվում են երազում:
     
  2. Արտաքին ազդակներն ազդում են մեր երազների վրա: Մեզանից յուրաքանչյուրը գեթ մեկ անգամ իր վրա զգացած կլինի. ենթագիտակցությունը ֆիզիկական զգացումը դարձնում է երազի մաս, որը մենք զգում ենք այդ պահին: Ծարավ մարդը երազում ջուր է տեսնում ու փորձում է խմել (երազում), սակայն կրկին ծարավ է, ու կրկին ջուր է ուզում այնքան ժամանակ, մինչև արթնանում է ու հասկանում, որ իրականում է ծարավ: Այսպես ենթագիտակցությունը «հուշում» է, որ պետք է արթնանալ:
     
  3. Նախկին ծխողները վառ երազներ են տեսնում: Հաճախ տեսնում են, որ կրկին սկսել են ծխել, ընդ որում, հետն էլ մեղքի զգացում են ունենում:
     
  4. Երազները  բառացի  չեն լինում: Մեր ենթագիտակցությունն օգտագործում է նշանների ու խորհրդանշանների լեզուն: Ուստի չարժե յուրաքանչյուր երազ, նույնիսկ ամենատրամաբանական ու հարուստ բովանդակություն ունեցողը, ընդունել բառացի: Ենթագիտակցությունը մեզ ազդանշաններ է ուղարկում, ոչ թե հստակ կերպարներ:
     
  5. Բոլորը չէ, որ գունավոր երազներ են տեսնում:Տեսնող մարդկանց 12%-ն է  միայն սև-սպիտակ երազներ տեսնում, իսկ մնացածը` գունավոր:Գոյություն ունեն երազների տիպային խմբեր, որոնք առանց բացառության տեսնում են բոլորը. իրավիճակ դպրոցում, աշխատավայրում փախուստի փորձ, անկում բարձրությունից, մահ, թափված ատամներ, թռիչք, քննությունից կտրվել, վթար և այլն:
     
  6. Մենք երազում տեսնում ենք այն, ինչ տեսել ենք: Երազներում հաճախ տեսնում ենք անծանոթ մարդկանց ու պատկերացում անգամ չունենք, որ մեր գիտակցությունը նրանց չի հորինում: Մենք տեսնում ենք երազում  իրական դեմքեր, որոնց հանդիպել ենք իրական կյանքում, սակայն չենք մտապահել:
     
  7. Երազ տեսնում են բոլորը, առանց բացառության (թերևս բացառություն են հոգեկան ուժեղ խանգարում ունեցողները): Ուրեմն բոլորն են երազ տեսնում, սակայն կանայք ու տղամարդիկ` տարբեր կերպ: Տղամարդիկ հիմնականում երազում տեսնում են իրենց սեռի ներկայացուցիչների, կանայք` երկու սեռերին էլ նույն հաճախությամբ:
     
  8. Մենք մոռանում ենք մեր երազների 90%-ը: Արթնացումից 5 րոպե անց արդեն չենք հիշում մեր երազների կեսից ավելին: Իսկ 10 րոպե անց` հազիվ 10%-ը:Հայտնի են դեպքեր, երբ բանաստեղծները, գրողները, գիտնականները երազում  տեսել են, որ բանաստեղծություն են գրել կամ էլ գիտական նոր տեսություն ստեղծել: Նրա բախտն է բերել, ով ժամանակին գլխի է ընկել  և թուղթ ու գրիչ պատրաստել: Հենց այդ կերպ են ստեղծվել Սեմյուել Քոլրիջի «Կուբլա Խան»-ը, Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Դոկտոր Ջեքիլն ու միստր Հայդը», Մերի Շելիի «Ֆրանկենշտեյնը», ինչպես և Մենդելեևի պարբերական աղյուսակը:
     
  9. Կույրերը երազ տեսնում են: Ծնվելուց հետո կուրացած մարդիկ նույնպես կարող են պատկերների ձևով երազներ տեսնել: Նրանց երազները ավելի շատ ձայներով, հոտերով ու մատնահպման զգացումներով են ուղեկցվում: Ի դեպ, երբ մարդը խռռացնում է, այդ պահին երազ չի տեսնում:Մինչև 3 տարեկան փոքրիկներն իրենց երազում չեն տեսնում: 3-8 տարեկանում նրանք ավելի շատ մղձավանջներ են տեսնում, քան մեծահասակներն իրենց ողջ կյանքում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. sarclinic.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ուղեղի աշխատանքը քնի ժամանակ
Ուղեղի աշխատանքը քնի ժամանակ

Ի՞նչ է կատարվում ուղեղի հետ, երբ քնած ենք: Ինչո՞ւ ենք քնում: Կարելի՞ է, արդյոք, բարելավել սպորտային ցուցանիշները` պարզապես քնելով: Ինչպե՞ս է գիշերվա քունն անդրադառնում հիշողության վրա...

Ապնոէ. armeniamedicalcenter.am
Ապնոէ. armeniamedicalcenter.am

Ապնոէն շնչառության կանգն է, որն առաջանում է քնի ժամանակ: Որպես օրենք, հիվանդն` ինքը, չի կարող նկատել այդ խնդիրն իր մոտ, սակայն արդյունքում նրա մոտ կարող են լինել թուլություն, ցրվածություն, անգամ` երկար քնից հետո...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քնի մարաթոն. ե՞րբ է երկարատև քունը վնասակար. nairimed.com
Քնի մարաթոն. ե՞րբ է երկարատև քունը վնասակար. nairimed.com

Բժիշկներն  անընդհատ  կրկնում են, որ լիարժեք քուն է անհրաժեշտ։ Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, որ` որքան երկար քնես, այնքան առողջ կլինես։ Պարզվում է՝ ոչ։ Ավելին, որոշ դեպքերում չափազանց երկար քունը՝ 9 ժամից ավելի, համարվում է...

Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am
Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am

Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը:  Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...

Առողջ տղամարդ Ուրո-անդրոլոգիա
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am

Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը...

Օգտակար խորհուրդներ
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է խռմփոցը

Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am
Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am

Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի...

Սնունդը և առողջությունը
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am

Լիարժեք քունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա ինչու է հարկավոր քայլեր...

Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am
Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...

Թերապիա
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am

Մեզանից շատերը տառապում են քնի խանգարումներով: Շատերը չեն կարողանում երկար ժամանակ քնել, իսկ մյուսների համար մեծ խնդիր է ժամանակին արթնանալը: Այս խնդիրներից ազատվել կօգնեն գիտականորեն ստուգված մի քանի մեթոդներ...

Անքնության դեմ պարզագույն միջոց. 168.am
Անքնության դեմ պարզագույն միջոց. 168.am

Հարվարդի համալսարանի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեյլն առաջարկում է անքնության մասին մոռանալու նոր մեթոդ: Ըստ նրա՝ եթե քնելուց առաջ լեզվով թեթևակի հպվեք քիմքին և շնչեք, կհանգստացնեք նյարդերն ու արագ քուն կմտնեք...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բնական միջոց անքնության դեմ. բանանի թեյ. 168.am
Բնական միջոց անքնության դեմ. բանանի թեյ. 168.am

Այսօր շատերն են անքնությամբ տառապում, իսկ քնի պակասն ազդում է առողջության վրա։ Վատ քնի առավել տարածված պատճառները սրթեսը, դեպրեսիան և անհանգստությունն են։ Fithacker.ru կայքը գրում է, որ անքնությունը կարող է նաև բարձր ճնշման դեմ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպե՞ս քունն առնել մեկ շաբաթ առաջ
Ինչպե՞ս քունն առնել մեկ շաբաթ առաջ

Հնարավո՞ր է, արդյոք, մեկ շաբաթ առաջ քունն առնել: Կանադայի Կալգարի Համալսարանի գիտնականները գտնում են, որ հնարավոր է: Սա լավ նորություն է ուսանողների համար քննաշրջանի ընթացքում. անքուն գիշերից առաջ քնի...

Օգտակար խորհուրդներ
Ինչու է ցանկալի ձախ կողքին քնելը. 1in.am
Ինչու է ցանկալի ձախ կողքին քնելը. 1in.am

Գիտնականները պարզել են, որ հատկապես ձախ կողքին քնելը օրգանիզմի համար ավելի օգտակար է: Իսկ թե ինչու է այդպես, ներկայացնում է adme.ru-ն...

Քնի օբստրուկտիվ ապնոէ. izmirlianmedicalcenter.com
Քնի օբստրուկտիվ ապնոէ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի քնի լաբորատորիայում թոքաբան Մ.Ա. Պետրոսյանի կողմից կատարվում է քնի ընթացքում շնչառական խանգարումների ախտորոշում և բուժում: Քնի ընթացքում տեղի ունեցող շնչառական խանգարումների...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ